Ո՞վ է կանգնել պաշտպան երկրին իմ ավեր,
Ո՞վ է թարգման մեր դարավոր տանջանքին…
Վ․ Տերյան 

1917-ի այսպիսի հույզը բանաստեղծական շարունակությունը թող դառնա երեկվա իմ գրին, իմ բլոգում Լեոյի «Հայրենիք» հրապարակմանը, որ արժե կարդալ, ինչպես պատմիչ Լեոյի տասնհատորյակի 8-րդ հատորում զետեղված ուղեգրությունները Արցախ աշխարհով, որ իմ միջնորդությամբ սկսում է թվային հրապարակել կրթահամալիրի գրադարանը՝ որպես «Հոգատարություն» ուսումնական նախագծով նախաձեռնություն․․. 

Կարևոր եմ համարում, որ իմ ընթերցողը փոքր-ինչ մոտիկից ծանոթանա այդ հայրենիքին, քանի որ դա է  այն միջավայրը, որ բնավորություններ է մշակում․․ 

Լեոն է ասում։ Ես էլ այս դրամատիկ շրջանում կարևոր եմ համարում, որ ամբողջական պատկեր ունենանք Շուշիի մասին, դա միասին ստեղծենք, պատմականորեն հավաստի փաստերով՝ որպես տեղեկանք, ուղեցույց։ Սեբաստացի սովորողներին, ուսուցիչներին օգտակար աշխատանք է՝ ուսումնական և՛ այդ աշխատանքը, և՛ արդյունքը։ Մասնագիտական աջակցության պակաս չենք ունենա. վստահ եմ։ 

1923թ.-ից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ) կոչվող տարածքը՝ 1988-1991-ի ինքնորոշման պայքարով, 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակած անկախությամբ, որպես միջավայր-հայրենիք, կերտել է բնավորություններ։ Հիմա ժամանակն է, որ նրա կերտած բնավորություններով արցախցին՝ Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Ասկերանի, Շուշիի շրջաններում, Ստեփանակերտ մայրաքաղաքում բնակվող-ծնված մարդը, Լեռնային Ղարաբաղ  իր Հայրենիքը պաշտպանելու, իր հողում ապրելու հաստատակամություն ցուցաբերի։ Սրա ցուցանիշը օր առաջ արցախահավաքն է՝ մարդահավաքը հայրենիք Լեռնային Ղարաբաղում։ Սա «Հայաստան-Արցախ նոր համակեցություն» մեր ուսումնական  նախագծերի թիրախն է։ 1988-ի փետրվարից Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում սկսված շարժումն իր դրամատիկ զարգացումներով հիմա թևակոխում է նպատակամղված գործողությունների շրջան, երբ լինել-չլինելու, ինչպիսի՛ն լինելու խնդիրը լուծողը արցախցին է՝ 1988-ից ինքնորոշման ուղին բռնած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովուրդը. նա իր որոշած քաղաքական իշխանությամբ-առաջնորդությամբ պիտի իր հողում ապրելու համար անհրաժեշտ բոլոր որոշումները կատարի։ Լսեք՝ ինչ է արձանագրում պատմիչ Լեոն «Հայրենիք» հրապարակման մեջ․․․ 

Այո՛, անթիվ են հին, անբարբառ վկաները, որոնք, այսուամենայնիվ, պատմում են ձեզ, թե մի ժամանակ այս չարքաշ ժողովուրդը եղել է կռվող, ինքն իրան պաշտպանող: Մի ժամանակ այս ժողովրդի վրա միայն բնությունը բռնացած չի եղել՝ անդուլ և անխնա մրցումի իր պահանջով, այլև քաղաքական կացությունը: Հացը կորզել բնության կրծքից բավական չէ եղել, այդ հացը պաշտպանել էլ էր հարկավոր: 

Սա հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության՝ պատասխանատվությունից խուսափելու, մեզ արդարացնելու համար չեմ ասում․․․ Հակառակը՝ հողի-հայրենիքի տիրոջ, Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի պատասխանատվությունը որոշակիացնելու համար եմ ասում։ Մենք ձեր ինքնավար, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը չենք կարող չհարգել։ Նոր բան չեմ ասում։ Իմ բլոգում է իմ քաղաքական-հասարակական, մանկավարժական գործունեությունը՝ հրապարակումներով՝ որպես Նոր ուղի, որպես վավերագրություն. գտեք հակասություն իմ արածի ու խոսած-գրածի միջև։ 

#1916

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուստա, չալե… Կտրիճ Դավոն մեր կյանքը բեկել է…

— «Ուստա, չալե» երգն եմ ուզում, հայրիկ, կդնե՞ս՝ լսեմ… Շաբաթ առավոտվա ժամը ութն է. ես ավարտել եմ օրվա իմ պատումը, վերջին լուրերն եմ աչքի անցկացնում մեդիայում, պատրաստվում եմ հեծանվով դուրս

Իմ այս գիրը՝ անտանելի սիրով

Մարգարիտն ու Նվարդը՝ սքանչելի Սարգսյան-սեբաստացի քույրիկների թեթև մասը, իրենց Արեգուկ-Նարեկով մեր թանկագին, միշտ սպասված հյուրն էին. խաղաղ երեկո անցկացրեցինք մեր տանը իմ աշակերտ-շրջանավարտների, իմ այսօրվա գործընկերների, իմ սաների մայրիկների հետ։

Գյոզալ մեր հունիս ուսումնական, բարով…

Հունիսը ամենասեբաստացիականն է իրավամբ-բովանդակությամբ-կազմակերպմամբ՝ ոչ միայն բաց (բաց ենք շուրջ տարի՝ ֆիզիկական ու մեդիա միաջավայրում, մենք բաց համակարգ ենք), ոչ միայն նախագծային ամբողջական, ողջ ամիս, այլև ճամբարային, բոլոր տարիքի սովորողների՝