Սեբաստացիներ կրթական բաց համայնքի սահմանված կարգով առաջադրում և էլեկտրոնային քվեարկությամբ ընտրում է կրթահամալիրի խորհրդի նոր անդամների. մանկավարժական աշխատողների խորհուրդը՝ իր, սովորողների-սաների ծնողական ընկերակցությունը՝ իր թեկնածուին:

Թեկնածուների առաջադրմանը, ներկայացմանը, քվեարկությանը կարող է հետևել-վերահսկել յուրաքանչյուրը. հավաստի-արժանահավատ-ընդունելի է: Ընտրության կարգի փոփոխությունները, թեկնածուին ներկայացվող պահանջները-պայմանավորվածությունները կրթահամալիրի կառավարման մարմնի հեղինակության, կրթահամալիրի ամենօրյա կյանքին նրա մասնակցության աստիճանի բարձրացմանն են ուղղված… Այսպես, կառավարման խորհրդում կրթահամալիրում եղած սերնդափոխության, ամենաերիտարսարդների ներկայության ապահովման համար մանկավարժական աշխատողները  առաջնություն կտան վերջին 2-5 տարում կրթահամալիր մուտք գործածներին։ Իսկ խորհրդում ներկայացված ծնողական այն հանրույթները, որ թեկնածուներ չառաջադրեցին, մասնակցում են ընտրությանը ներկայացված երեք թեկնածուներից մեկի օգտին քվեարկությամբ։ Դեկտեմբերի 30-ին՝ կրթահամալիրի մանկավարժական աշխատողների տարեվերջյան ամենամյա, այս տարի առցանց ժողովին, մենք կծափահարենք ընտրվածներին… 

2021-ի փետրվարին կրթահամալիրի կառավարման խորհրդի սահմանված կարգով-ընտրություններով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ Բլեյան դպրոցը, կունենա նոր ղեկավար: Մենք կրթահամալիրի փորձարարական-հետազոտական միավորման, հեղինակային մանկավարժության զարգացման այս փուլում կկարողանանք պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջ քաշել հեղինակային մանկավարժության առաջատար, կրթական համայնքի վստահությանը արժանացած թեկնածուի… Ես կրթահամալիրի հիմնադրի, յուրաքանչյուրիդ տիարի իմ պատասխանատվությունը կշարունակեմ իրականացնել իմ ողջ զորությամբ, մենթորի մանկավարժական աշխատանքի պահանջվող ծավալով… Այսպիսի աշխատանքը համապատասխան է և՛ ինձ, և՛ կրթահամալիրին, և՛ սեբաստացի կրթական համայնքին: 

Նոր տարին Բլեյան դպրոցի մեծագործությունների հերթական տարին է, Բլեյան կրթական ցանցի հանրայնացման շրջան: Կրթահամալիրի մանկավարժական աշխատողների տարեվերջի ճամբարի ընդհանուր պարապմունքներն այս օրերին սկսվում են ձեռքբերումների՝ որպես մրցանակներ ընտրության հրապարակման-հանրայնացմամբ… Երեկ կրթահամալիրի, մեր մանկավարժության հիմնադիրների, Մխիթար Սեբաստացու, կրթահամալիրի հայտնի բարեկամ, հեղինակային մանկավարժության ջատագով Տիգրան Հայրապետյանի անուններով ստուգատեսային բովանդակության մրցանակների հանձնումն էր… Հունվարին՝ սեբաստացի նախագծային-ուսումնական ճամբարի օրերին, անվանական մրցանակների կարժանանան միջին-ավագ դպրոցների, քոլեջի սովորողները։ Իսկ Ձմեռ պապն այսօր սկսում է ու ողջ հունվարին կշարունակի իր դրամական խրախուսումներով ոգևորել 2020-ի մանկավարժական հաջողությունների-ձեռքբերումների անհատ հեղինակներին՝ ապահովելով ստեղծագործական հավաքանու կարողությունների աճը նոր տարում առաջխաղացման համար… Մեզ համար կարևոր է, որ ընտրություններին բնորոշ մրցակցությունը շարունակի խորթ մնալ մեր ամենամյա օրացույցով որոշված այս ընտրություններին, ծրագրի հանրայնացում դառնա… 

Կրթահամալիրում ընտրություններ են նաև նոր ուսուցիչների-մասնագետների, որ սկսվում է ամեն ամիս կազմակերպվող քառօրյա վերապատրաստումներով, շարունակվում «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարով, հետո նախագծային կամ մասնագիտական զարգացման կամավորական աշխատանքով,  դասընթացներով, ինչպես Մերի Անդրեասյանի «Թվային արվեստը»… Հունվարը սրա համար լավագույն հարթակն է՝ շփման, տարատարիք սեբաստացիների մասնակցությամբ բազմաբնույթ պարապմունքների… ընտրության՝ կյանքով-կյանքի համար… 

#1943

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ օդը խաղա, շենքը թռչի, ու «ղու-ղու»-ն լսելի լինի ամենուր…

Հենց գնահատելու համար 2016-ին մեր կրթահամալիրային նյութական միջավայրում կատարված փոփոխությունները, այս անգամ՝ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ, երկժամյա պտույտ ենք կատարում կրթահամալիրի Բանգլադեշով… Անշտապ քննարկում է կրթահամալիրի մշտական բարեկամ հայտնի մասնագետի

Կենդանության կիրակիներ ընթերցանության…

Կարդո՞ւմ եք, կիրառո՞ւմ եք իմ խնամքով կազմած օրագրային ընթերցարանները, գործածո՞ւմ եք: Ինձ պարբերաբար Սուսան Մարկոսյանն է ոգևորում շարունակելու կիրակնօրյա ընթերցանության համար նախատեսված այսպիսի մեդիաժողովածուն… Քրիստոս յարեաւ ի մեռելոց, և Քրիստոս

Ուրախության-հաջողության բրենդի մանկավարժություն

Գլխավոր ձեռքբերումը այն կյանքն է, որով սեբաստացի մարդիկ ապրում են կրթահամալիրում, որ փաստեցինք կրթության և գիտության նախարարության կլոր սեղանից առաջ, երեկվա մեր հրապարակային հերթական շրջայցով, այս անգամ Հարավի դպրոց-պարտեզում, այն իրական