Նոր ուղու նոր նախաձեռնությունների ժամանակը 

Քանդակագործ-տեխնոլոգ Թերեզ Թումանյանին փնտրում էի կրթահամալիրի Քոլեջում․․․ Հեշտ ու հեռվում գտա․․․ Իր ծննդավայր Կապանում էր, ինչպես հետագայում պարզվեց, «Խաղաղության ճանապարհին»․․․ Իմ խնդրանքը՝ պատմելու, որ ճանաչենք-տարածենք Նոր ուղի քաղաքացիական հարթակով, թափ հաղորդել-ընդարձակելու Վարդան Կարապետյանի ընտանեկան «Նոր ուղի Կոռնիձորում» նախագծին, այսպիսի արձագանք ունեցավ։ Ոգևորիչ։ Ձմեռ պապի դիրքից-բարձունքից ամենատես որ նայենք Թերեզի 2020-ի գործունեությանը, սիրով-ուրախությամբ, փաստական-համոզիչ կարձանագրենք, որ Թերեզի մասնագիտական բազմաճյուղ գործունեության ծավալումը Քոլեջում, կրթահամալիրով մեկ, «Սասնա Ծռեր» քանդակագործական-շրջակա միջավայրի 2020-ի փառատոնը, մանկավարժական տեխնոլոգիական շուրջտարյա ակումբին, «Հոգատարություն» ուսումնական նախագծերին Քոլեջի ուսանողների-դասավանդողների հետ եռանդուն-շարունակական մասնակցությունը իր գործի վարպետ Թերեզին սիրված հեղինակի ճանաչում բերին․․․ Ձմեռ պապը սեբաստացիական առաջընթացի այս փուլում անհատական այսպիսի աճին-դրսևորմանը կարձագանքի․․․ 

Սյունեցիները պատերազմ շատ են տեսել, գիտեն դրա գինը․․․խաղաղություն են ուզում։ Վախվորած, դեռ կիսաձայնով, բայց խոսում են ճանապարհների բացվելու մասին, խոսում ու մտածում են, թե ինչ լավ կլինի, որ գնալ գալ լինի․․․ Մի ժամանակ հարևաններ են եղել մի շենքում, մի բակում են ապրել, անգամ ամուսնացել, բարեկամացել են ադրբեջանցին ու հայը։ Ու, եթե գոնե մի ճանապարհ կա, որ տանում է դեպի խաղաղություն, ապա սյունեցին հենց ա՛յդ ճանապարհի անցորդն է․․․
Թերեզ Թումանյան, 08.01.2021թ. Կապան 

Իր ծննդավայրի ճանապարհին այսպիսի հայացքն ինձ հուշեց լուծումը, որի մասին Նոր ուղու աջակիցներով նոր տարուն ընդառաջ մտածում էինք՝ ինչպես դառնալ Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության անդամ-գործիչ… Դիմելու ինչ-որ ձևով անդամության արձանագրումը քանակի հարցը կլուծի, իսկ անապագա-ներկայի մեր այս փուլում, Ազատարարության, Խաղաղարարության, Ստեղծարարության՝ երեքը մեկում, Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության, յուրաքանչյուր աջակցի-մասնակցի մեջ, գործիչների, գործունեության ծավալում է պետք Հայաստանով, Արցախով, տարածաշրջանով մեկ, առանց ազգային-լեզվական-հավատքի խտրականության․․․ Նաև սրա համար պատշաճ հարթակ է նաև մեր Ձմեռային ազգագրական փառատոնը։ Վստահ եմ, որ Կարապետյանների Կոռնիձորում, Մելիք-Բարխուդարյանների ընտանեկան Տեղ գյուղում, Բլեյան Գեորգիի ժառանգներ Վաղարշի, Արամի, Մհերի Ծղուկում ընտանիքների երիտասարդ առաջնորդների գործունեությունը հուսադրող է և՛ ձևի, և՛ բովանդակության առումով… 

Վերադարձ հայ-ադրբեջանական սահմաններով մեկ մեր բնակավայրերը՝ խաղաղ-ազատ-ստեղծագործ կյանքի կամուրջների բացման-հաստատման վճիռներով, նախագծերով, քայլերով․․․ Սեբաստացիական հունվարի ճամբարային այս շրջանում, որպես «Հոգատարություն» նախագծի զարգացում, դասավանդողների, սովորողների, ընտանիքների նախագծով ճամբարային սկսեք գրել այս մասին առանց հետաձգելու, Նոր ուղի քաղաքացիական հարթակի համար, ձևավորենք այսպիսով նոր ուղու գործողությունների աշխարհագրությունը, կանչերի-հաջողությունների, նախաձեռնությունների քարտեզը․․․ Ողջ ձայնով-կյանքով-ասելիքով սկսենք խոսել ու գործել․․․ Կրկնում եմ՝ դեմքով իրար, Նոր ուղու ժամանակն է, երբ տեղին ասված խոսքը գործողություն կարող է և պիտի դառնա․․․ 

Հ.Գ.։ Նոր ավարտել էի Նոր ուղու հիմնադրի իմ այս ուղերձը 2021-ի, երբ իմ էլ․ փոստին ստացա սիրելի Հերմինե Անտոնյանի այս հաղորդագրությունը սեբաստացի դասավանդողներին․․․ 

Դիջիթեք 2021-ի հայտագրումը մեկնարկել է հունվարի 8-ից և շարունակվելու է մինչև հունվարի 30-ը։ Հայտագրման համար ունենք  մատչելի կայքէջ, որը երեկ հարմարեցրել ենք նաև բջջային հեռախոսների համար։ Խնդրում ենք շտապել, վարպետության դասերի հայտ ներկայացնել, կամ որպես մասնակից գրանցվել այդ դասերի համար։  

Միասին  հունվարը դարձնենք ստուգատեսային, սեբաստացիական մի մեծ տոն։ 

Մանրամասն՝ կայքում։ 

Հուզվեցի-ոգևորվեցի։ Մեր քաղաքացիական նախաձեռնությանը կպատշաճեր մեր գործողություններն այսպիսի կայքով կազմակերպելը․․․ Դիջիտեք ստուգատեսի այդպիսի առաջարկ ինչո՞ւ չի կարող լինել։ 

#1952

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Էհե՜յ, Ձմեռ պապ, հավեսդ թող մեզ, նոր գնա…

Հավեսի՞ մանկավարժություն, այո, ու մեր ջանքերն էլ-գործն էլ, բառեր եմ փնտրում բառարանից հայոց, հավեսի գցելն է, հավեսի բերելը… էս անհավես խալխին, ինքներս մեզ անընդհատ հավեսի մեջ պահելը, մեր մարդուն, որ

Ի՜նչ ափ է՝ լազա՜թ, ի՜նչ ջուր՝ լազո՜ւր… կրթահամալիրի Բանգլադեշո՜ւմ…

Ինչպիսին դու ես հունիսի 1-ին, այդպես էլ կանցնի ողջ ամառը, ասել է թե՝ ուսումնական-ճամփորդական… Շորտով, իհարկե, ամառային թափերով («հողաթափ»-ը  արհեստական չէ՞. հոմանիշներ եմ փնտրում, ինչպես նաև «շորտ»-ի համար. «խուրջին»-ի պես բառեր

Դեպի հայրենի բարձունքներ. հայացք բարձունքից

Սիրելի սեբաստացիներ, Բլեյան բաց դպրոցի-հեղինակային կրթական ծրագրի օրացույցի  ամենահուզիչ-ոգեշնչող կետերից է Հանրապետության տոնին՝ մայիսի 28-ին հանրապետության բարձունքների նվաճման ամենամյա ֆլեշմոբը՝ անմոռաց մասնակիցներից յուրաքանչյուրի համար։