Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետության՝ ներքին-բաց սահմաններով, ԽՍՀՄ միասնական օրենքներով համակեցության շրջանում, ՀԽՍՀ Կապանի, Մեղրիի, Գորիսի, Սիսիանի շրջաններում բնական համակեցությունը բերել էր հայերով-ադրբեջանցիներով բնակավայրերի, բնակավայրերի՝ հայկական, ադրբեջանական թաղամասերի առաջացմանը․․․

Ղարաբաղյան հակամարտության՝ 1988-1992 գործողությունների, 1992-1994թթ, 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմների հետևանքով բռնի տեղահանվածների վերաբնակեցումը, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Սյունիքի-Արցախի երկայնքով արտաքին պետական սահմանների սկսված որոշակիացումը ի թիվս այլ հարցերի, կսրի զբաղվածության խնդիրը, հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում որպես շրջկենտրոն գործող Սիսիանում, Մեղրիում, Գորիսում, Կապանում, նոր աշխատատեղերի, ձեռնարկությունների առաջացման, այդ քաղաքների զարգացման ծրագրերի իրագործման խնդիրները․․․ Սյունիքով հնգօրյա ամանորյա ընտանեկան ճամփորդության ժամանակ իմ բազում հանդիպումները հաստատում են սա։ 

Սյունիքի ճամփորդության անմոռուկ է Սիսիան աշխարհը՝ իր ջրառատ Որոտան գետով, որ կիսում է Սիսիան քաղաքը աջ և ձախ ափերի՝ սկիզբ առնելով Զանգեզուրի լեռնաշղթայի Խալխա լճից՝ Արաքսի ձախ վտակը, անցնելով 178 կմ մինչև իր գետաբերան Արաքսը․․․ Սիսիանը, նրա կենտրոնական հրապարակը վառ են 1991թ․ սեպտեմբերի անկախության հանրաքվեի «Այո»-ի շարասյան մարդաշատ-կենսուրախ հանրաքվեով․․․ Պատմել եմ իմ 1873-րդ գրով։ Չի մոռացվում։ 

Լավ է, որ այս երեսուն տարում քիչ բան է փոխվել ինձ միշտ հարազատ-յուրատիպ այս բազալտակերտ հրապարակում՝ մեջքով դեպի քաղաքապետարան, քայլքով դեպի Որոտանի գլխավոր կամուրջ․․․ Քաղաքն իր երկու մուտքերով, օդանավակայանով, տնտեսական՝ գոյություն ունեցող ենթակառուցվածքներով, բնության-մշակութային արժեքների եզակի նմուշներով՝ Զորաց քարեր, Շաքիի ջրվեժ, Սյունի վանք, Որոտնաբերդ, Պորտաքար, Տաք ջրեր… (մեղավոր ես զգում, որ մի թվարկումով չես սպառի), չօգտագործված մեծ հնարավորությունների համար իրական ներդրումների ձգողություն ունի․․․ Սյունիքի ժողովուրդը, որ վերջին տարիներին գոյատևում, զբաղվածության-օժանդակ գյուղացիական տնտեսության մեծացող ծավալով զարգանում էր՝ օգտագործելով նաև ազատագրյալ-գրավյալ, հիմա պատերազմով Ադրբեջանի տիրապետմանն անցած շրջանների հողային-ջրային ռեսուրսները, նոր Սիսիանի պատվիրատուն է․․․ Մի տեսակ կողքի քաշված, կիսաարտադրական-կիսագյուղատնտեսական շրջկենտրոն Սիսիանը արդիական ինքնատիպ քաղաք դառնալու ներուժ ունի։ Ոգևորեցի՞։ 

Ախր, դժվար չէ սա տեսնելը, տեսածով չոգևորվելը․․․ Ասացեք՝ էլ ինչ է պետք․․․ Ես գիտեմ, որ առաջիկայում վերադառնալու եմ՝ հենց Սիսիան քաղաքի Որոտանի հովտով քայլելու, Որոտան գետի աջ ափից ձախ ափ անցնելու «Հին հարևաններ, նոր համակեցություն» նախագծով Նոր ուղու մշակումները շարունակելու համար․․․ 

Կարդացեք-դիտեք նաև՝ 

#1951

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուրախության-հաջողության բրենդի մանկավարժություն

Գլխավոր ձեռքբերումը այն կյանքն է, որով սեբաստացի մարդիկ ապրում են կրթահամալիրում, որ փաստեցինք կրթության և գիտության նախարարության կլոր սեղանից առաջ, երեկվա մեր հրապարակային հերթական շրջայցով, այս անգամ Հարավի դպրոց-պարտեզում, այն իրական

Աստծո տված անգին պատիժ կամ պարգև. մեկ է…

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի

Առանց երեք Աշոտների դպրոցի մասին է, ուշադի´ր, իմ 99-րդ գիրը

Այդպիսի շրջան 1991-ին եղավ։ 1991-ին Աշոտ Մանուչարյանը Հայաստանի Ներքին գործոց նախարարն էր՝ մեր շատ սիրելի Կարապետ Սիմիդյանի թիկնապահ հովանու ներքո, Աշոտ Դաբաղյանը՝ Հայաստանի Լուսավորության նախարար Արեգ Գրիգորյանի 1-ին տեղակալը, Աշոտ