Թե հեքիաթն է մեզ կանչում… Բանգլադեշում, ամեն օր, հունվարյան ուսումնական ճամբարում՝ իմ որպես ճամբար գործող կրթահամալիրում, դպրոցում, ջոկատում, իմ ընտրած, ստուգատեսում, ճամփորդություններով-խաղերով-բաց-պարապմունքներով․․․ Ուռա՜․․․ ձյուդոյիստ Նարեկ Կարապետյանն էլ՝ 2020-ի պատերազմում տանկիստ առաջին օրվանից մինչև 2020-ի վերջին օրը, տեսեք իր պատումը, վերադարձավ, ու ճամբարը հարստացավ նրա մարզական-մարտական գործունեությամբ։ Բարի վերադարձ ու կեցցես, Նարե՛կ, որ այդքան հմուտ-հասուն տանկը-մարտական արժեքը փոխարինեցիր քո ուսումնական բլոգով-ձյուդոյի պարապմունքով…
Պատերազմի մեր մյուս մասնակից Դավիթ Պետրոսյանն իր ընկերների հետ թափ է հաղորդում կրթահամալիրի նոր ձուլարան-արհեստանոցի ստեղծման աշխատանքներին. տեսնենք՝ մեր հրետանավոր-ոսկերիչ ընկերը՝ ունենալով կրթահամալիրի, գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի աջակցությունը, ճամբարային որ օրը կընտրի բացման ուրախությունը սեբաստացի ճամբարին փոխանցելու համար։
Աշտարակ իմ, նոր ուղով Նոր տարում․․․
Այսօր մեր քայլքը ճամբարային Ավագ դպրոց-վարժարանի կազմակերպիչների, հասարակագետ, աշտարակցի Ազնիվ Գալստյանի, հայրենագետ ճամփորդ սովորողների հետ Աշտարակով, հետևեք ճամբարային օրացույցին, սկսում ենք 9-րդցիների ու Ջուլիի հետ՝ անցումով Քասախի ձախ ափից աջ ափ, Քասախի հունով, ճոպանի կամուրջով, Աշտարակի հին կամրջով, Սուրբ Սարգսին սիրահար նահատակների անուններով՝ Սպիտակավոր, Կարմրավոր, Ծիրանավոր եկեղեցիներով․․․ թափառումով քաղաքային, այնպես, որ ճանաչեք, սիրահարվեք իրար ու Աշտարակին, ինչպես նշանավոր աշտարակցի ազգագրագետ Պերճ Պռոշյանն է ասում՝ աչքն է Արագածոտն գավառի...
Ատամհատիկի ծեսին, իհարկե, կհասցնենք. ես Գևորգ Հակոբյանի հարսանիքի քավորը, սեբաստացի Գարիկ Հակոբյանի կնունքի ու հարսանիքի քավորը, նաև Գևորգ կրտսերի կնքահայրն եմ ու այսօր ընտանիքով վայելելու եմ 8 ամսական իմ սանիկի ատամհատիկի ուրախությունը․․․ Հեքիաթ, որ մենք ստեղծում ենք Վարդի-Գարիկի ընտանիքի հետ կրթահամալիրի քոլեջում․․․ Ճամբարային ողջ աշխույժին, օրացույցին անգամ Սյուզի Մարգարյանը չի տիրապետում, որ ուզում է մոլորեցնի մեզ իր ճամբարային ամենօրյա օյիններով-ճամբարային խաղերով․․․ Բայց կա մեկը, որ ամեն ինչ կրթահամալիրային հեքիաթաստեղծ հունվարային ճամբարում յուրաքանչյուրիս ստեղծած հեքիաթը ոչ միայն գիտի այլև․․․ օրացույցի է բերում․․․ Գուշակեցի՜ք, Լուսինե Փաշայանը, որ իր չորս ամսական Տիգրան հրաշալիքի հետ առցանց-հեռավար Բանգլադեշի մի բարձունքից հետևում է մեր աշխարհի անցուդարձին, նրա ամեն մի ծակ ու ծուկին, որպես մանկավարժության կենտրոնի նոր ղեկավարը․․․ Տեսնենք-տեսնենք, Փաշ աղջիկ, համ էլ Լուսինե՜․․․
Դեպի ճամբարային-փառատոնային Արատես շարժվեց վառելու փայտով բարձած մեքենան․․․ Հեքիա՜թ ձմեռային Արատեսում, ճամբարներ հերթագայող, ու ստեղծվում է նո՜ր Արատես․․․ Մենք մեր արվեստագետ ուսուցիչների-ընկերների հետ կերտում ենք դպրական կենտրոնի նոր միջավայր․․․ Հասեք-միացեք ձեր լուծումներով, նոր կենցաղով, նոր կազմակերպմամբ՝ ձմեռային ճամբարային, իսկական դպրոց բնության գրկում․․․
Հերմինե Անտոնյանը Դիջիթեքը սեբաստացիական կարողացավ բերել մի խճանկարային ստարտափային ճամբարի՝ սեբաստացի տարատարիք սովորողների-աշխատողների, ծնողների, ծանոթ-անծանոթ մասնագետների մասնակցությամբ․․․ Դիջիթեքի կայքն էլ որպես Теремок՝ բոլորին տեղ կանի․․․ Գտեք ձեզ, տեղավորվեք․․․ Հերմինեն-հեքիաթն են ձեզ կանչում․․․
Նեղ արեք, տեղ արեք կրկին․․․
Երևանի բոլոր 2-5 տարեկանները արձագանքում են պարտեզների-նախակրթարանների կենդանի ղողանջներին, գույներին․․․ ջերմությանը։ Դաստիարակներն իրենց խաղով, տեսեք, ի՜նչ գրավիչ են կանչում․․․ Ո՞նց ենք անելու, տեղավորելու․․․ Հեշտ ու ձեր մասնակցությամբ․․․ Արցախցի մեր հայրենակից՝ կրթահամալիրի կենվորները շնորհակալությամբ ազատեցին կացարան դարձած մեր տարածքները։ Նոր խմբասենյակներ են ստեղծվում-բացվում Արևմուտքում, Քոլեջում․․․ Տե՛ղ տվեք նաև Երևանի, Հայաստանի որ ծայրում ուզեք. մենք գալիս ենք դեպի ձեզ, ձեր երեխան Բլեյան կրթական բաց ցանցով․․․ Արմինե Թոփչյան համակարգողի աջակցությունն ունեք․․․ Շո՛ւտ արեք․․․ Ձեր հեքիաթն է մեզ կանչում․․․
#1954