Որ դաղալ չլինի՝ Դավիթ Բլեյանը կասեր․․․ 

Հիմա, երբ Ձմեռ պապին ընդունեցինք առոք-փառոք, վերջապես էլ․․․ գնաց նույնքան երկար-հանդիսավոր-ուրախ՝ թողնելով ինչպիսի հետքե՜ր, պահե՜ր, մրցանակ ստացած սեբաստացիների՝ 37 սովորող, սովորողների 10 նախագծային խումբ, 103 մանկավարժական աշխատող։ Հալալ է։ Որ «ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»ասվածի ձևով Ձմեռ պապը մեղավոր չլինի և ուղղելի-անթերի լինի … յուրաքանչյուրիս ձեռքով, ես կիրակի օրով կազմակերպում եմ Ձմեռ պապի իմ մրցանակաբաշխությունը մեր տանը, օրինակ․․․ Ձմեռ պապի մրցանակը, ինչպես Գրիգոր Խաչատրյան մրցանակը (ո՞ւր մնաց, ինչո՞ւ) կրկնակի մեկ տարվա մեջ չի լինում․․․ Արմինեն արժանացել է, թե չէ քանի՜ անվանակարգ է մտքովս անցնում, որքան էլ յուրաքանչյուրիս մրցանակի մեջ ինքը կա՝ ողջ տարին մեզ պահել-պահպանել-խնամել-մեծացրել է․․․ 

Դավիթ Բլեյանը Ձմեռ պապ մրցանակ ստանում է Աստղիկ քույրիկին քնքուշ եղբայրության համար․․․ Ամեն օր սիրելի է բազմակի-բազմաթիվ նման դրսևորումներով․․․ Հենց հիմա ես Դավիթին բոլոր քույրիկների հավանությամբ հանձնում եմ 30 հազար դրամը։ Համ էլ սրանով հիմք եմ դնում, որ Ձմեռ պապ մրցանակին սեբաստացի կրթական համայնքի անդամներն արժանանան ոչ միայն կրթահամալիրում, այլև որ ընտանիքներում էլ Ձմեռ պապ մրցանակներ հանձնվեն համայնքնաստեղծ գործերի համար․․․ Աստղիկի մրցանակը կարող է լինել փամպերսին հրաժեշտ տալու-գարշոկ նստելու-մայրիկի ծիծիկից կտրվելու համար․․․ Բայց․․․ դրանք  համայնքաստեղծ ծեսի բովանդակություն են, օրացույցով-կարգով-ուրախ՝ ամեն մեկն իր ժամանակին․․․ Իսկ Աստղիկը Ամանորը դիմավորեց-անցկացրեց Սյունիքում, քանի՜ կիլոմետր ճանապարհ անցավ, քանի՜ կովի խոտ տվեց ու քանի՜ կովի կաթ կերավ, քանի՜ անծանոթի հարազատացրեց իր ժպիտով-անմիջականությամբ-մարդամոտությամբ․․․ 2020-ի 2021-ի արանքում մրցանակի արժանի սրանից լավ գործ ո՞վ գիտի. Ձմեռ պապը չգիտի․․․ Ու մրցանակն էլ թռչկոտող-ռեզինե ձիուկը կլինի, Աստղիկի տրոպ-տրոպ-ը անբաժան իրենից․․․ 

Մինչ ես մտածում եմ ինձ մրցանակ բերող մեծագործության մասին, իմացա, որ Ձմեռ պապը ճանապարհից նոր մրցանակներ է շնորհել Ձմեռ պապի գրասենյակի ներկայացմամբ․․․ Սա շտկել չէ, լրացնել է․․․ Ձմեռ պապից չեն նեղանում, Ձմեռ պապին․․․ սպասում են․․․ 

Տիար տնօրենից մենթոր տիար 2020-ի անցումով Ձմեռ պապի մրցանակին ես արժանի եմ․․․ Եթե այո, մեկական սպիտակ-առողջ խնձոր նետեք Ձմեռ պապի թողած զամբյուղի-ցանցի մեջ․․․ Գիտեք, առողջաբեր այսպիսի հաբերի զորությանը ես հավատում եմ, ամեն օր մեկ սպիտակ խնձոր իմ օրվա ռացիոնում թող այսպիսով անպակաս լինի․․․ 

Երեկ մեր սեբաստացի համայնքի տոնը՝ ազատարար-խաղաղարար-ստեղծարար օրը, երեքը մեկում, շարունակություն ունեցավ Հարավի դպրոցի ծնողական խմբի հետ, Շամիրամի հոգատարությամբ «Պանացեա» սրճարանում կայացավ իմ հանդիպումը․․․ Դիմացի այգով իմ անշտապ անցումը վկայում է հանդիպումից-զրույցից մասնակիցների գոհունակության մասին․․․ Անկասկած է. սեբաստացի կրթական համայնքի իրավակազմակերպական գործունեությունը 2021-ին կդառնա «Ձմեռ պապ գրան պրի» մրցանակին արժանի․․․

#1972

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպե՜ս ճամփեն ես գտնեմ…

Այսքան ցավով՝ երկնքին… Սուսան Մարկոսյանի գումարած, երեք անգամ երեք (Դավիթ Բլեյանը կշարունակեր՝ երեք անգամ երեք, երեսուերեք, երեք հարյուր երեսուներեք, …. երեք ծիծիլիոն երեք…) դարձրած «լեցուր»-ը անցած շաբաթում այնքա՜ն լեցուն եղավ, որ

Ուրիշ Հայաստան՝ համառորեն չփոխվող մարդկանցո՞վ…

Տեսեք՝ ինչ հեշտ է Հրազդան գետի, կիրճի հետ կապված խնդիրները լուծել… Քաղաքապետը աշխատակազմի խորհրդակցություն է անցկացնում ու հանձնարարություններ տալիս… «Հրազդանի կիրճն իսկապես հրաշալի հանգստի գոտի է և մեծ ներուժ ունի:

Ամռան ծով գործի և այն մասին, թե ինչու Երևանում ծովը չի շատանում…

Կրթական միջավայր ուսումնական տարածքը, որին Գեղարվեստ եմ անվանում, Րաֆֆու 69/1 հասցեում է (Հարավարևմտյան զանգված, Բ-1 թաղամաս, շատ մոտ կրթահամալիրի Մեդիակենտրոնին)՝ տիպային 14 խմբանի նախկին մանկապարտեզի շենք՝ իր 6970 քառակուսի մետր