Հասկացությունների լեզվով սկսենք իմ խոստացած, հատուկ Բլեյան ցանցի համար արված եռագրի երրորդ հրապարակումը.․․ որքան էլ որ ես ավելի շուտ բանաստեղծ եմ, քան փիլիսոփա․․․ Ու որ սահմանումների մեջ ես չխճճվեմ-խճճեմ, ընթերցո՛ղ, կօգտվեմ միայն այն տետրակից, որը իմ ձեռքին էր, երբ ես Երևանի պետական համալսարանից դպրոց մտա։ Հիմա էլ իմ սեղանին է ռուսերենից մեր թարգմանած-բաժանած Ջանի Ռոդարիի «Ստեղծագործական երևակայության քերականությունը», որի 44-րդ գլխում կգտնեք երևակայություն, ստեղծագործություն, դպրոցի մասին այսպիսի խտացումներ հեղինակային մանկավարժության․․․ 

– Երևակայության առանձնահատուկ գործառույթն իրականությունն այսպիսին տեսնելն է, ինչպիսին այն սովորական ընկալման ժամանակ չի կարող երևալ։ Երևակայության նպատակն այն բանը պարզորոշ տեսնելն է, ինչ մեզնից հեռու է, այն, ինչ հիմա բացակա է, այն ինչ մթագնված է։ Նկատի ունեմ ոչ միայն պատմությունը. գրականությունը, աշխարհագրությունը, բնական գիտությունների հիմունքները, երկրաչափությունն ու թվաբանությունը ևս շատ այսպիսի բաներ են պարունակում, որ միայն երևակայության օգնությամբ կարելի է հասկանալ (մեջբերում Ջոն Դուիից)։  

– Ստեղծագործականությունը յուրօրինակ մտածելակերպին, այսինքն՝ կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելու կարողությանն է հոմանիշ։ Ստեղծագործական մտածողությունը ակտիվ, պրպտող մտածողություն է, որը պրոբլեմներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ պատրաստի պատասխաններ ունի, չեն նկատում։ 

– Դպրոցի մասին իրական հարցադրումը մեկը կարող է լինել․ «սպառողների» դպրոցը մեռած է, և անիմաստ է ձևացնելը, թե այն դեռ կենդանի է․ դրա փտումի, քայքայման (ինչն ամենքի աչքի առաջ է տեղի ունենում) պահն անհնար է հեռացնել․ նոր, կենդանի դպրոցը միայն «ստեղծարարների» համար դպրոցը կարող է լինել, ուր աշակերտների և ուսուցիչների բաժանում չի կատարվի, ուր պարզապես մարդիկ կլինեն։ 

Այսպիսով, ստեղծվեց հեղինակային Բլեյան դպրոցը՝ դպրոց, դպրոց-կրթահամալիր, հանրային դպրոց, որտեղ ստեղծագործելն առաջին տեղում է․․․ Անգամ, երբ խոսքը դպրոցական շենքի մասին է, դրա հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունն է, որ դրանից օգտվողը հնարավորություն ունենա այն կրավորաբար, եղածի պես չընկալելու, այլ ակտիվ, ստեղծագործաբար կերպարանափոխելու․․․ 

Շարունակությունն իմ գրի ինչպիսի՛ն լինի․ հո չե՞ք կարդալու, ասենք, իմ բլոգապատման 2000-ի հասնող գրերը, սկսած 2014-ի հունիսի 17-ից․․․ Համեցեք կրթահամալիրի Բանգլադեշ, կրթահամալիրի օրացույցով որոշված ու մարտի 1-ից սկսվող «Ձոն» ստուգատեսին՝ իր նորամուտներով, հասարակագիտական ստուգատեսին՝ իր հանդիպում-նախագծերով, մարտի 22-26-ի մանկավարժական ճամբարին ու տարատարիք սովորողների ստեղծագործական հավաքներին․․․Մարտի 27-ի «Ծառզարդար կրթական պարտեզում» կրթահամալիրային ծեսին․․․ Սրանք լավ հնարավորություն են մասնակցային տեսնելու  այն, ինչ կա հիմա, ու շարունակական փոփոխությունները․․․ 

Մենք սիրով ընդունեցինք «Դար» հիմնադրամի հիմնադիր Արսեն Աղաջանյանի առաջարկը՝ մարտի վերջի – ապրիլի սկզբի օրերին մեկ օր կրթահամալիրի Բանգլադեշում «Գագարին» նախագծի կազմակերպիչների, նախագծում ընդգրկված բնակավայրերի կրթության-մշակույթի գործի ներկայացուցիչների համար ճանաչողական հավաք անցկացնելու․․․ Կրթահամալիրի յոթ հոմանիշները-որակները կարդացեք այս հղումով։ Մենք խոսում ենք Երևանի բնակելի արվարձան Բանգլադեշի քար ու քռի մեջ սովորական մարդկանցով ու սովորական երեխաների հետ ստեղծած մանկավարժության-միջավայրի մասին․․․ երբ սովորողին ոչ թե մենք ենք ընտրում, այլ սովորողը, ծնողը-ընտանիքը համալրում են սեբաստացիների շարքերը անշտապ, տեղեկացված, ապրելով՝ ճամբարով, համակեցությամբ․․․ Մենք անդավաճան-հավատարիմ ենք հանրային դպրոց ստեղծելու մասին մեր 1988-1989թթ կանոնադրական սկզբունքներին․․․ 

Մնացածի մասին՝ ամենակարևոր ամենադժվարի՝ ուսումնական մեր գործի, համատեղ կյանքի կազմակերպման մասին, շարունակեք հետևել ինձ-մեզ իմ օրագրում, «Դպիր» մանկավարժական հանդեսում, սովորողների-ուսուցիչների անհատական ու խմբային բլոգային հրապարակումներում, mskh-ում․․․ 

Եղեք մեզ հետ, որ Բլեյան ցանցով շուտ ներկայացված լինենք ձեր բնակավայրում․․․ 

Կարդացեք նաև՝ 

#1998

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պատրաստվում ենք Թմկաբերդի առումին․․․

Մեր նախագծային խումբը Վահան Սերոբյանի հայրիկ՝ Սամվելի  տրամադրած Սպրինտերով այնքա՜ն աննկատ-թեթև-լեցուն մտավ Ջավախք, Փարվանա լճով, Փարվանա գետի եզերքով Ախալքալաք․․․ Սրանով մեր «Ամառային համերգ» նախագծով, Ջավախք-Ախալքալաք ճանապարհը էլի կարճացավ, ավելի ու

Մի´ ծերացեք ու վերջ. առանց արդարանալու, առանց պայմանի-անսպառ ու անընդհատ, ինչպես այս անձրևը, գործեք…

Լսո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, վայելո՞ւմ եք անձրևն այս անընդհատ. ի՜նչ անձրև է… Քնեցի՝ անձրևում էր, արթնացա՝ ժամը երեքն է գիշերվա, անձրևում է անվերջ… Ես պատմում եմ ձեզ իմ օրը: Աշխարհի

Շուտ արթնանալը՝ մանկության երազանք…

«Ի՞նչ ենք մենք անում, որ մեր ամրոց-կացարան-հյուրատուն նախագիծը դառնա գրավիչ հենց աշխատողների համար՝ խոհարար-մատուցող-սպասարկող մեծ անձնակազմի համար»,— երկու հարյուր տարվա պատմություն ունեցող ամրոցի՝ երկար ժամանակ լքված հսկա տարածքով-արտերով-շինություններով, ներկայիս ժամանակակից