Այսպիսի վիճակում արտահերթ, թե հերթական՝ սովորական-իներցիոն ընթացքով ընտրությունները Հայաստանում ինքնիշխանության յուրահատուկ հանրաքվե-հաստատում չեն դառնա, չեն նպաստի Արցախի ինքնավարությանը, ապահովությանը, ամբողջականության վերականգնմանը ԼՂԻՄ-ի տարածքով։ Հայաստանցի ընտրողին օգնել է պետք, ընտրական համակարգի նկատմամբ վստահության մի քվե հաղորդել, որ Հայաստանում, Հայաստանի շուրջ,  Արցախում, Սփյուռքում Հայաստանի ինքնիշխանության պայման քաղաքական համակարգը առաջիկա ընտրություններով վերականգնելի լինի․․․ 

Մեզնից յուրաքանչյուրը պետք է զոհողության գնա, ինքն իրեն գերազանցի, ավելին՝ օգնի կողքինին, որ վստահելի ընտրական համակարգը այսպիսի գաղափարական բովանդակություն ունենա, մեզնից՝ յուրաքանչյուրիցս, կախում ունենա․․․ Քաղաքական անհատական պատասխանատվություն կրող անձինք, որոնք զբաղեցրած դիրքով, հանգամանքներով պայմանավորված՝ կարող են խոչընդոտել-շեղել, անվստահություն հաղորդել-խորացնել․․․ պիտի բացեիբաց հայտարարեն առաջիկա ընտրություններին իրենց չմասնակցելու մասին։ Ասածս վերաբերում է, ընդգծում եմ՝ առանց բացառության, Արցախի ու Հայաստանի ներկա և նախկին նախագահներին, վարչապետներին, պաշտպանության նախարարներին, Հայաստանում ու Արցախում քաղաքական-կուսակցական գործունեության մեջ ներքաշված տնտեսական, ռազմական հայտնի գործիչներին, հոգևոր առաջնորդներին․․․ 

Իմ երեկվա հրապարակման մեջ ես պետական, տնտեսական, ռազմական, հոգևոր առաջնորդներին կոչ եմ արել հիմնադրամների միջոցով Արցախում-Հայաստանում լիարժեք լծվել հումանիտար՝ մարդասիրական-մշակութային-քաղաքաշինական գործունեության՝ պատերազմի հետևանքների շուտափույթ վերացմանը, վերքերի ապաքինմանը, հասարակությանը կենսունակություն հաղորդելուն։ Այսպիսով, նաև չառաջադրվելով-չխանգարելով քաղաքական առաջիկա ընտրությունների միջոցով քաղաքական ինստիտուտների ամրապնդմանը, առաջացմանը՝ կարող են կասկածազերծել ընտրական գործընթացը՝ մասնակիցներով-ընտրողներով, խթանել նոր գաղափարական, քաղաքական միավորների ձևավորմանը, մարդասիրական-բարեգործական բաց նախաձեռնություններով համերաշխության ազդեցիկ լիցքեր հաղորդել հասարակությանը։ Ու այս ամենը՝ հանրային հավաստի վերահսկողության ներքո։ Սկսել է պետք անձնական օրինակով։ 

Նախընտրական այսպիսի միջավայրը կպահանջի դադարեցնել-լուծել 2018-2020-ի հայտնի, սկսված ու չավարտվող դատավարությունները, ՀՀ օրենքով որոշված կարգով․․․ որ հասարակությունը հայաստանյան, նրա շուրջ, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցների խմբերը, ինքնակարգավորմամբ քաղաքական կյանքի թելադրանքը կատարեն, նոր ինստիտուտներ ձևավորեն, գործուն դառնան։ 

Ես ասացի այն, ինչ գիտեմ, ինչին հավատում եմ։
Շնորհակալություն, որ լսեցիք։
Միշտ ձեր՝ Աշոտ Բլեյան 

Կարդացեք նաև «Լիսագորով Շուշի․․․ Ի՛նչ կա որ․․․»։ 

#1978

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սեպտեմբերի 1-ից մինչև կրթական շքերթ, կրթական շքերթից մինչև Սեբաստացու օրեր. համեցեք

Նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին՝ նոյեմբերի  13-15-ին Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն է: Իսկ թիվ 183 դպրոցը Հարավարևմտյան զանգվածի կիսակառույց Բ-1 թաղամասում առաջին ուսումնական տարին սկսել է 1984թ. սեպտեմբերին. ասել է, թե «Մխիթար

Հանգիստ, միայն հանգիստ

Ուրիշ ի՞նչ պիտի կամենաս-փոխանցես մի հարթակում, որտեղ գտնվում էի ես՝ Մարդամեջ 2021 սոցիալական նորարորության հավաքում առցանց, լսելի իմ շուրջ, ծանոթ-անծանոթ, համակրող-մերժող, պարզապես մարդկանց․․․ Երբ քաղաքում Նիկոլով-առանց Նիկոլ հայաստանցիները հանրահավաք-քայլերթից հետո դիրքավորվում են․․․

Ձյո՛ւնը ձմեռը բերեց. առանց ձյան ձմեռ չի լինում…

Այսպես խոսեց Դավիթ Բլեյանը երեկ երեկոյան, երբ մայրը շեշտեց նորից, որ արդեն ձմեռ է, պիտի տաք հագնվել և… Դե, գիտեք, էլի… — Ձմեռն էն ա, որ ամեն ինչ սպիտակ ա