Սեբաստացի կրթական համայնքի փետրվարի 9-ի առցանց հանդիպման ժամանակ ծնող Յուլյա Սևումյանը հարցով դիմեց․ Երևանում գտնվող իր մանկավարժ մայրը ուզում է հանդիպել ինձ, ծանոթանալ կրթահամալիրին… Ես էլ փոխանցեցի իմ հեռախոսի համարը հանդիպման համար․․․ Զանգը չուշացավ, չուշացավ մեր հանդիպումը․․․ Ծանոթություն-զրույց Արևելյան դպրոց-պարտեզում Նառա Նիկողոսյանի հետ, որտեղ սովորում են իր թոռները՝ Յուլյա Սևումյանի Մերի և Տիգրան Ներսիսյան երեխաները. հետո ինձ հետ անցում Արևելքի պարտեզով քոլեջ, որի նախակրթարանում մեծանում է իր երրորդ թոռնիկը՝ Դոմինիկ Սևումյանը, շրջայց քոլեջով, արհեստանոց լաբորատորիայով մինչև Արևմտյան դպրոց, որտեղ տիկին Վերան մասնակցեց Անուշ Դավթյանի նախաձեռնած հանգանակությանը Ասկերանի Համբարձումյաննների 11 հոգիանոց ընտանիքի համար կառուցվող տան աջակցության նպատակով, հետո կրթահամալիրի հետ ծանոթության շարունակությունը՝ Գոհար Բալջյանի ուղեկցությամբ․․․

Վերա Սևումյանը՝ ծնվել-մեծացել է Ստեփանակերտում, հետո՝ Բաքվում հասուն կյանք, ամուսնություն, ընտանիք, հետո՝ ներգաղթ Հայաստան․․․ հանգրվան Մեղրիի Ալվանք գյուղում՝ նախկին ադրբեջանաբնակ Ալիդարա (Լուսնի ձոր), Մեղրիից  15-20 կմ հեռավորության վրա, սահմանային գյուղ․․․ Ալվանքի դպրոցի տնօրենն է Վերան արդեն 5 տարի։ Աղջիկը՝ Յուլյա Սևումյանը, և տղան՝ Դավիթ Սևումյանը, ապրում են Երևանում․․․ 1988թ. արցախյան շարժումով, հայ-ադրբեջանական ռազմական հակամարտությամբ բեկված, Բաքվում ամեն բան թողած կյանքը վերապրած կնոջ մի պատմություն, ցավոք, ինչպես մեր շատ հայրենակից-հարազատների․․․ Մի համագիրք չստեղծեցինք հայերով՝ այսպիսի պատմությունները հավաստի, վերապրածների պատումով շարադրված․․․ Առանց այսպիսի վավերագրության՝ ի՞նչ կտա ապրողներիս նորագույն շրջանի պատմության ակադեմիական շարադրանքը․․․ 

Կենսունակ, կենսախինդ, գործուն, հեշտ շփվող, մեր միջավայր տիրուհու իրավունքով ներխուժած կնոջ հետ մեր այս հանդիպումից, որ իհարկե, շարունակություն կունենա՝ որպես գործընկերություն, դիպվածները շեշտեմ, որ մնացին-կմնան ու առիթի դեպքում կներկայանան․․․ 

Երբ քոլեջի բուսաբույծի լաբորատորիայում էինք, զանգ հնչեց, Վերան կողմ քաշվեց, պատասխանեց զանգին ու ոգևորվածությունը ոնց բարձրացավ․․․ մինչև հազար։  Պարզվեց, որ Ալվանք նոր ընտանիք է եկել՝ իր սովորողով, ու երեք տասնյակի չափ սովորողով դպրոցի տնօրենը խոսում էր ծնողների հետ․․․ 

Հետո հիշեց ինձ 1989-1990-ի մի ժողովից՝ լուսավորության աշխատողների հանրապետական հավաքին Երևանում՝ լուսաշխատողների հանրապետական տանը, իմ ելույթը, նախաձեռնությունը՝ մանրամասներով․․․ 

Շարունակ գործնական, ժպտերես կինը աջ ու ձախ նշմարում էր լուծումներ-փոխանցումներ, գտնում էր ժամանակ՝ սեբաստացի սովորողի, ուսուցչի, ղեկավարի հետ ճշտելու, պայմանավորվելու․․․ Որպես տատիկ-տնօրեն՝ որքա՜ն տեղեկացված էր կրթահամալիրի գործունեությունից։ Լավ է, որ նոր Ալիդարայում՝ Ալվանքում, այսպիսի տնօրեն կա․․․ Այնքան ուզում էր, որ գինեգործ-փայտագործ, բազմաշնորհ ամուսինն էլ ներկա լիներ մեր հանդիպմանը, որ մեր օրինակով արագացներ գյուղի դպրոցի մոլբերտների պատրաստումը։ Նաև տիկին Վերայով վստահ եմ, որ գյուղը, որի դպրոցը խորհրդային շրջանում կրել է Ադրբեջանի հայտնի գրող-գործիչ-մտածող Սամեդ Վուրղունի անունը, եղել է նրա թանգարանը-արձանը, հեռանկար ունի․․․ Հաստատեք, որ հերոս է Վերան՝ գործով-կարևորությամբ, որակներով․․․ 

Բարի գալուստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Սյունիքի՛ Ալվանք։ 

#1985

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ չկան բարձրահարկ շենքեր, կան գունեղ ծով ամպեր… 

Վերնագիրը Մերի Առաքելյանից եմ կորզել, Անի Սարգսյանի «Մեկ հայացք, մեկ կադր» ստուգատեսին նրա ներկայացրած ֆոտոշարքից, որ արվել է իր հեռախոսով։ Մանկավարժության ճամբարի շաբաթը, որ սկսում է հունիսի 20-ին, հնարավորություն կտա ճանաչելու-գնահատելու

Խոսքս մեղրով կտրեք, վայելեք կիրակին ու…

Կիրակնօրյա ընթերցանության նյութերը ես ընտրում եմ, իհարկե, իմ ճաշակով, իմ ընթերցածից… Չինաստանը շարունակում է զարմացնել. ուրիշ աշխարհ է, թվում է՝ իմ իմացած ոչ մի երկրի նման չէ… Ահա, ես մտածում

Որ Զանգուն մայիսյան հանգստյան-տոնական եռօրյայի ընտանեկան նախագիծ լինի…

Իմ այս գրով կկարողանա՞մ հասանելի լինել սեբաստացի ընտանիքներին. յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունեմ, դարձեք ընտանեկան ճամփորդական նախագծի հրահրողը, խորհրդատուն, կազմակերպիչը: Այս օրերին՝ մայիսի 7-ին, 8-ին, 9-ին Երևանի Զանգուն առանց մեքենայի ընտանեկան