Գրառում 1. Օգնեք ինձ… ուղղվելու 

Իմ գիրը՝ 2000 գրերից-հրապարակումներից յուրաքանչյուրը, հավաստի է, սխալներ-անճշտություններ, վրիպակներ, էլ չեմ ասում խեղաթյուրումներ չի հանդուրժում․․․ Ես հանդուրժող եմ իմ գործունեության հանդեպ բացասական կարծիքների, քննադատության, մերժումի հասնող վերաբերմունքի նկատմամբ․․․ Ինչե՜ր են ասվել, արվել, ինչե՜ր. պատմելու բան չէ։ Դառնացա-ժպտացի՝ անցավ․․․ Անցուկը մոռցուկ կըլլա։ Իսկ ինձ մեկնած ձեռքը չի մոռացվում. ես հիշում եմ, հորիցս եկող բան է։ Դժվար տանելի-մերժելի են ոչ ճիշտ փաստական հանգամանքները, սխալ տեղեկությունները․․․ Ինչի՞ համար, եղբայր, ուղղե՛ք, անգամ, եթե դրանք լեզվական են․․․ Հիմա, երբ կթերթեք-թերթում եք իմ օրագիրը հոբելյարի նկատմամբ բարեհաճությամբ, գործեք որպես խմբագիր, սրբագրիչ. կարդացեք՝ ուղղե՛ք։ 

Գրառում 2. Մեծ է Բլեյան դպրոցն ու ծավալվում է․․․ 

Գիտեք, երկու շաբաթը մեկ կրթահամալիրի վարչական խորհրդի նիստերին հրապարակվում է այդ շրջանում կրթահամալիրի ուսումնական հաստատություններ, առանց ուսումնական կենտրոնների, 6 դպրոց, 1 քոլեջ, 5 նախակրթարան ընդունված սովորողների քանակը. 2021թ. հունվարից մինչև այսօր ընդունվել է 53 սովորող, 80 սան։ Տպավորվե՞ց․․․ Երեկ բացվեց 2-5 տարեկանների մեր նոր խումբը, կրթահամալիրի Քոլեջում․․․ Էսպես որ շարունակվի՜․․․ Իսկ ինչո՞ւ չշարունակվի-ընդարձակվի Բլեյան դպրոցը՝ հեղինակային մանկավարժությամբ հանրային դպրոց-պարտեզներ բացվեն-գործեն ոչ միայն կրթահամալիրի Բանգլադեշում, այլև մայրաքաղաքով-հանրապետությունով մեկ․․․ հանրապետությունից դուրս․․․ Ահա խնդիր, որի ձևակերպումով ու լուծումով զբաղված ենք։ Բոլո՞րս․․․ Հարցնում եմ։ Պատասխանեք․․․ Ու պատասխանն ուղարկեք իմ գրով հրապարակելու։ Կարևոր է իմանալ, թե սեբաստացի կրթական համայնքն ինչպես է մասնակցում բրենդ դարձած մեր մանկավարժության տարածման կազմակերպմանը։ 

Գրառում 3. Ա՜յ քեզ առիթ. ոնց բաց թողնես 

Ինձ համար կարևոր են այսպիսի առիթները. տեսաք՝ իմ ու ձեր համերաշխ ջանքերով իմ բլոգապատման 2000-րդ գիրը դարձավ տիարի ու ձեր համար հոբելյանական․․․ Թե չէ՝ 65 տարեկա՜ն․․․ Մարդ ամոթից ուզում է հուշարձան դառնա․․․ Ինձ համար այս օրերն ուրախ առիթով ձեզ հետ հանդիպելու, իրար ավելի լավ ճանաչելու հնարավորություններ են․․․ Կեցցե՛ք, որ նախաձեռնում, ընդառաջ եք գալիս․․․ Ինձ հետաքրքիր էր հասարակագիտության լաբորատորիայի կազմակերպած երեկվա հանդիպումը փոքր դահլիճում, Ավագ դպրոց վարժարանի ու Քոլեջի մի խումբ պատանիների, ուսուցիչների մասնակցությամբ․․․ Հանդիպումից դուրս գալիս ինձ առանձին մոտեցողներ եղան շնորհակալությամբ։ Կարևոր է. չեմ մոռանա․․․ 

Առայժմ հեռակա է իմ հանդիպումը Լիանա Հակոբյանի «Մաթեմատիկա» ամսագրի և Մարինե Ամիրջանյանի «Լեզվաբանական» ամսագրի սովորողների հետ․․․ Գուցե ե՞ս նախաձեռնեմ առկա հանդիպում․․․ Ամսագրերը մեր այս, հեղինակային մանակավարժության ծնունդ, իմ սրտով են, կեցցե՛ք․․․ Խնդիրը խնդիր է, լեզվական, մաթեմատիկական, թե կյանքի․․․ Լավ էլ վարպետորեն ու զվարթ իմ գրերից խնդիրներ էիք ստացել։ Կարդացի ուրախությամբ։ Կեցցե՛ք։ Կհանդիպենք։ 

#2001

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Արդարության և անողոքության ընտրությա՞ն առաջ….

Երկաթուղայիններով, Մուխանաթափա-Անդրֆեդերացիայով (հիմա՝ Վարդան Աճեմյան փողոց) երևանյան օրերի խրոնիկա՝ պատում իմ այֆոնով… «Սասունցի Դավիթ» կայարան-Ռոսիա (Այրարատ)-Տիգրան Մեծի հատվածն անցնում եմ ավտոբուսով… Ուշքս, ինչպես Դավիթ Բլեյանինը, մանկությունից է երևի, գնում է

Զի՜լ կատար, զի՜լ կենտրոն, զի՜լ բնություն, զի՜լ մարդիկ, զի՜լ գեղարվեստ… Այս ամենը՝ Կողբում…

Զիկատար անունով բարձր, ամենաբարձր անտառային գագաթն ու Կողբ բնակավայրը՝ Տավուշ-Նոյեմբերյանի ամենամեծ գյուղն ինձ կանչում էին երկա՜ր. ու ամեն անգամ, երբ իմ շարժվելը գալիս էր, չէր ստացվում, տեղ չէի հասնում, այս 200

Ինքնակազմակերպմամբ է, որ Շարժումը մեր կենդանի գործողության զուլալ ակունք կմնա․․․

Ու ապրելն այս, որ եկավ-բերեց ապրիլին Նիկոլը մեր, իր շուրջ խմբված բյուր պարմանիներով մնա-չհեռանա․․․ Ու Ապրիլին ապրելու հրաշքի ուժով, Նիկոլի ձևակերպմամբ, յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի վերածնված հանրապետության վարչապետ իրեն կարգի, օրվա