1. Դավիթ Բլեյանը մեկ էլ հանկարծ որպես փաստ գրանցում է.
    – Պա՛պ, միտինգների, մեքենաների, ոստիկանների, մահացողների քանակից թվում է՝ ոչ թե 3 միլիոն մարդ է ապրում Հայաստանում, այլ 10 միլիոն։
  2. Աստղիկ Բլեյանն էլ ամեն օր լողանալու նոր, իրեն խթանող հիմնավորում է գտել․
    – Ես կլողանամ, ամեն օր կլողանամ, որ պարտեզ գնամ․․․ քաքոտները մնում են տանը, պապա՛․․․
    Ասում է, այս անգամ այնքա՛ն դժվար ցնցուղի տակ մտած լաչառիկը մեր։ 
  3. Շուշան Բլեյանը երեկ իրեն նման ուրախ-թեթև-շիտակ համերգ-հանդիպում ունեցավ սովորողների-ուսուցիչների հետ, Սեբաստացի սրահում․․․ Հարցրին․
    – Լա՞վ հայրիկ է տիար Բլեյանը, թե՞ վատ․․․
    – Դո՛ւք որոշեք,- պատասխանեց,- ինքը՝ այսօր կրթահամալիրում սովորող բոլոր՝ 3000-ից ավելի սեբաստացիների հայրիկը, ինչպիսի՞ն է․․․ 
  4. Դավիթը Արմինե մայրիկին․
    – Մա՛մ, դու ամենաշատը ո՞ր բանաստեղծին ես սիրում․․․
    Արմինեն.
    – Չարենցին, իհարկե, Դավիթ ջան․
    – Մա՛մ, բայց Տերյանին էլ ես սիրում, չէ՞․․․
    – Իհարկե, Դավի՛թ ջան․․․
    Ու սկսեց կարդալ մայրիկի համար Վահան Տերյանի բանաստեղծությունը․․․ 

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ 

Հետո էլ, թե.
– Նոր լսեցի՝ ամենալավ նվերը քո ձեռքով արվածն է․․․ 

  1. Լիլիթ Բլեյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել․․․ Գարուններն են, որ միշտ կարճ են լինում, հա՞, Լիլի՛թ ջան։ Երևանում՝ հաստատ։ Ձեզ տվեք գարնանային երկրագործությանը. դա աշունը կկտրի։
  2. Տաթև Բլեյանը, տեսնես, ի՞նչ է մտածում Շուշանի՝ Երևան մշտական կեցության վերադառնալու մասին իմ ավելի ու ավելի լսելի հնչող ցանկության մասին։
  3. Ավագ դպրոց-վարժարանի «Սուրհանդակ» ռադիոյի, որ այդքան կարևոր շարունակում է համակարգել Իրինա Ապոյանը, 10-րդցի Միլենա Հարությունյանի ռեպորտաժից, Շուշանի հետ հանդիպումից թույլ տամ սղագրած ներկայացնել իմ խոսքը․

Կրթահամալիրը՝ Բլեյանի դպրոցը, շատ կարևոր դեր է ունեցել ո՛չ միայն իմ կյանքում, այլ նաև իմ երեխաների կյանքում՝ Լիլիթի, Տաթևի, Շուշանի, հիմա նաև Դավիթ և Աստղիկ Բլեյանների: Նրանք հավասար են եղել բոլոր երեխաների հետ։
Նիկոլ Փաշինյանի չորս երեխաները, Աշոտ Բլեյանի երեխաները եթե առանձնացել են, առանձնացել են իրենց շնորհքով, անհատականությամբ, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը։ Որևէ մեկը չի կարող նշել լկստվածության, արտոնության դեպքեր, որ գալիս են ծնողի կարգավիճակից, ճանաչված լինելուց։ Այդպես նաև պաշտպանված են եղել.  ինձ համար եղել է այդպիսի դժվար շրջան, ինչպես Նիկոլի համար եղել է այդպիսի շրջան, որ երեխաների  պաշտպանված լինելը կենսական է եղել, այսպես, այս միջավայրում։ Դուք՝ ինչպես իմ Շուշանը, սովորում եք ամենալավ դպրոցում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տոն՝ Հրապարակի ուժով…

Վարչափոխության համազգային աղմուկը մարել է փողոցում մեր։  Իրիկուն է, Դավիթ Բլեյանի համար ես կարդում եմ բազմոցին։ Արմինեն հիշեցնում է, որ Դավիթը սկսել է քնից առաջ ընթերցանությունը նախընտրել Մոցարտ-Բախի ունկնդրումից․․․ Ջանի

Միտքը չի՞ հասկանում, թե ինչ է եղել սրտին

Ծանոթացեք. Վրաստանի կրթության նոր նախարար Միխաիլ Չխենկելի… Գևորգ Հակոբյանի առաջարկած այս հոդվածն իսկական այլընտրանք է… Ես համաձայն եմ լրիվ. եթե մի պարբերությամբ՝ մաթեմատիկայի ծավալուն, բոլորիս հայտնի ու զզվեցրած հանրակրթական դասընթացը 1-5-րդ

Թափառումով ճանաչման Բանգլադեշում…

Այսպես, կրթահամալիրի Բանգլադեշում իմ ու իմ ընկեր Արմինե Թոփչյանի այսօրվա թափառումից առաջացավ կրթահամալիրի տնօրենի այս տեսապատումը՝ որպես իմ 1195-րդ գիրը։