Լուսինեն, Արևիկը ուղիղ լուսաբանումով, ֆոտոշարերով կարողացել են մեր քայլքը պահել Բլեյան դպրոցով հետաքրքրվածների ուշադրության կենտրոնում․․․ Միացե՞լ են—կմիանա՞ն քայլքի պատանի մասնակիցներն իրենց բլոգային հրապարակումներով, որոնց հղումներին սպասում եմ․․․ Երևանյան լճի եզերքի քարանձավ—աղբյուրի հայտնագործումն իմ ու իմ հին ընկեր նշանավոր նորագյուղցի Միհրանի նվերն է, պայմանով, որ առաջիկայում Արևիկ—Լուսինեի նախագծային խումբը կմաքրի աղբյուր—քարանձավի ճամփան, շրջակա միջավայրը՝ սկսած մեր պայծառ ուսուցիչ—ընկեր Սեյրան Ավագյանի բարձունքից։

Կարևոր է, որ Միջին դպրոցից Ավագ դպրոց անցումն այսպիսի ճանաչումով է արվում, ուսուցչից ուսուցչին, կազմակերպչից կազմակերպչին, սովորողից սովորողին․․․ Եվ մեկ էլ, պատրաստվեք քայլքի պայմանավորվածությանը՝ Հրազդանի կիրճով հեծանվային մեր արշավին․․․ Հեծանվային ակումբի ղեկավար Հրայրն ու հայտնի հեծանվորդ Վարդ կազմակերպիչը թող օգնեն ստեղծելու մեծաքանակ մասնակիցներով հեծանվաերթ․․․ Ես այն կառաջնորդեմ։ Հետևեք տիար—մենթորի օրացույցին․․․ 

Մայրաքաղաքի աշխարհագրական կենտրոնն իր հմայքներով, չէր կարող ավելին լինել, քան Արտակ Ռշտունու հայտարարած խաղողագործության—գինեգործության ուսուցման կազմակերպման երկրորդ քննարկումը կրթահամալիրի քոլեջի ուսումնական հնձանում․․․ Կարևոր գործ, որի հաջողությունը այսպիսի բարեխիղճ հետևողականությամբ ապահովված է․ Արտակը, հեղինակի օրինավորությամբ, մեր բոլորիս աջակցությամբ, իր խաղողագործ—գինեգործ ընկերները ստեղծում են մասնագիտական ուսուցում հանրակրթության միջավայրում՝ բաց—հանրային կազմակերպումով․․․ Չենք կարող չհաջողել։ Տաթև Բլեյան Քոլեջի ղեկավարի ծննդյան օրվա առիթով, աշխատանքի, դպրոցի հաջողության համար է գինու այս բաժակների զնգզնգումը․․․ 

Տաթևի համար կարդում, իր քույրիկ Տաթևի մանկուց սիրած բանաստեղծությունը՝ Չարենցի «Հայրենիքում»—ը,  բոլորս լսելի է դարձնում Դավիթ Բլեյանը։ 

Իրիկունը մենք անցկացրինք Շուշան Բլեյանի հետ, մեր տանը՝ Շուշանին գրկախառնված պինդ—երկար, մինչև քունը կբաժաներ մեզ․․․ Աստղիկ—Դավիթ անզուգական դուետը ներկայացնում էր քույրիկին իր սիրո պայքարը՝ ողջ դրամատիզմով․․․ Դավիթ մտածողը բանաձևեց․
– Որ Շուշանը չգնա, ամեն ինչ շատ էլ լավ կլինի․․․ Ինքը պիտի որոշի․․․ 

Նոր էի արթնացել, բժիշկ Օրդյանի նշանակած ռեժիմով արյան ճնշումը չափել, ավարտել իմ գրառում—պատումը հերթական, պատրաստվել հակաճնշիչ հաբը ընդունելուն, երբ մեսինջերին կարդացի Կարպիս Փաշոյանի այս սպասված գրառումը․․․ 

Տիար Բլեյան ջան, ահա և հարցազրույցը։ Բաժանել ենք երկու մասի, երկրորդ մասը կլինի վաղը։ Շատ շնորհակալ եմ։ Իսկապես մեծ բավականություն ստացա զրույցից։ 

Մեդիան ստեղծված է, ընթերցո՛ղ, ձեր տեղեկացված լինելու իրավունքի հարգումից, նրա ապահովումից․․․ 

#2009

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կտրվենք գետնից, նոր թափ ու թեթևություն մեր գործողություններին, մեր ընթացքին…

Լինում է այսպես. գիշերը 3-ին արթնանում ես, քունդ առել ես… բայց պատմելդ-գրելդ չի գալիս… Ռեժիմը՝ ռեժիմ, բայց ամեն օրվա գիրը զոռի բան չէ, թոկ չէ՝  վիզդ գցած… Սկսում եմ համակարգչային

Նոր տարի՝ բարձր նոտայի վրա

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձին մասնակցեցի երեկ. ուսումնական օրացույցով յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի՝ ժամը 15։15-16։30, գումարեք սրան անհատական-խմբային պարապմունքներ… երգչախումբը պատրաստվում է օրացույցով դեկտեմբերի 14-16-ի «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով համերգ-ներկայացմանը… Երևաց՝ խմբավար-հիմնադիր Հարություն

Երկրի ու Յուպիտերի, պահելու և բաժանելու միջև… ընտրել կարողանալը…

Կանայք, հայտնի է, մղում են մեզ՝ տղամարդկանց, մեծագործություններրի, և… իրենք էլ խանգարում են դրանք իրագործելուն՝ փոքրուց, դաստիարակությամբ-մեթոդաբար «բուլավկելով» ճախրանքի թևերը, կառավարելի  դարձնելով թռիչք-ինքնուրույնություն-ինքնազոհումը… — Դե՛, Դավի՛թ տղա, ժամն է լողալու…