Սիրելի Արսեն Աղաջանյան 

2021-ի մարտի 7-ին ճանաչողական այցով եղա «Գագարին» պրոյեկտի գյուղերում։ Սկսեցի Վարսերից, որը կրթահամալիրի փոխտնօրեն Էրիկ Սարիբեկյանի ծննդավայրն է, այստեղ են ապրում նրա եղբայրը, ծնողները․․․ Իմ ընկերների հետ անշտապ անցանք Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր գյուղերով, նույն անշտապությամբ, դադարներով վերադարձանք։ Իմ բլոգում օրվա գիրը, այս անդրադարձը օրվան, խնդրում եմ աչքի անցկացրեք։ 

Ներկայացնում եմ նաև սեբաստացի Դավիթ Քոչունցի, Արմինե Թոփչյանի՝ իմ հրապարակած ֆոտոշարերը։ Հնարավոր է, որ պետք գան։ Գագարին պրոյեկտի տարածքի գյուղերը որպես մեկ ամբողջություն, իր Գագարին կենտրոնով հիմնավորված է, կենսունակ՝ զարգացման հեռանկարով, ներքին բնական կապերով։ Կարևոր է, որ դպրոցական, մանկապարտեզի շենքերն իրենց առանձնացված հողատարածքներով ավելի լավ վիճակում են, քան ենթադրում էի․․․ Սկսել ենք կենդանացնել այս նյութական միջավայրերը, դինամիկ—խելամիտ փոփոխությունների շունչ ու լիցք հաղորդելով։

Ինձ ամենուր ճանաչում էին. ներկայանալու հարկ չկար, ոչ էլ բացատրելու անհրաժեշտություն։ Ուրախ էին մարդիկ, որ եկել ենք, հետաքրքրված ենք իրենց կյանքով—գյուղով։ Արսեն Աղաջանյանն իր անձով—գործով մարդկանց մոտ միայն դրական էմոցիա է առաջացնում։ Սա Հայաստանում քիչ հանդիպող բան է, սկզբունքային կարևորություն, հաջողության գործոն այսպիսի մարդկային—հայրենաշեն նախագծի համար, ինչպիսին Գագարին պրոեկտն է ․․․ Սա քո հինգերո՞րդ զավակն է․․․ 

Մենք պատրաստվում ենք ապրիլի առաջին շաբաթվա աշխատանքային օրերից մեկում կրթահամալիրի Բանգլադեշում, սեբաստացի կրթական համայնքում ընդունել Գագարին պրոյեկտի հանրակրթական—նախադպրոցական—մշակութային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին, առանձին անձանց ընդունելուն․․․ Այս ստեղծագործական հավաքին ընդառաջ աշխատանքներն ընթացքի մեջ են։ 

Սիրով՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ կհոգնեք, կգազազեք աշխարհից…

Իմն անքնություն չէ, որ գիշերը ժամը 3-ի և 4-ի արանքում Կարինե Մամիկոնյանի ձայնագրած երեկվա մեր համերգի ծափերն եմ ունկնդրում: Իսկական արթնություն: Ես անքնությունը հաղթահարելու պարզ միջոցներ գիտեմ, սրանց նման, բայց

Ձևականությունն արմատախիլ անելու շրջան

Երևանում անձրևը շատ կամ անտեղի չի լինում. գարուն է, ու անձրև, ի՞նչ կա նեղվելու: Ուրախացեք կամ ցնծացեք… Ոչինչ, որ այս խոնավությունը ստուգատես եղավ իմ օստեոխոնդրոզային վիճակի համար՝ իր գործն արեց

Մարմարիկի «Սեբաստացի» լողափի կառուցումը սկսված է… Ուռա՜…

Դավիթ Բլեյանի հետ նայում ենք mskh-ով մեղրաձորյան ճամբարի՝ Կարինե Պետրոսյանի և Հռիփսիմե Առաքելյանի շարքերը… Հավե՜ս ճամբար ստացվեց. շնորհակալ եմ այսպիսի օգոստոսի համար յուրաքանչյուրին, ով մինչև օգոստոսի վերջ ձգվելիք ճամբարի մասնակիցն