Երբկարդացի, ոչ թե տեսալսեցի, Կարպիս Փաշոյանի հետ իմ զրույցի առաջին մասը, խաղաղվեցի, այլոց համար էլ ինձ օգտակար թվաց խոսքը մեր, որպես իրար հարգող մարդկանց կենդանի զրույց։ Շնորհակալ եմՄարինե Ամիրջանյանինմի չարչարանքի համար, որ ուզում եմ հավատալ, օգտակար էր մայրենիի ուսուցչուհունքաղաքացուն․․․ 

Իմ ողջ գործունեությունը հրապարակային, յուրաքանչյուրին մատչելի դարձնելու իմ խոստմանը հավատարիմ՝ ով կհետաքրքրվիկուզենա իմանալ, կիրակի օրը հարմար է սրա համար, հրապարակում եմ լրագրող Շուշան Փափազյանիհարցերինիմ պատասխանները, սրանով նաև սեբաստացի պատանիներիերիտասարդների համար ավելի ճանաչելի, գործածելի դարձնելու համար«Իմ մենթոր»համահայկական նախաձեռնությունը, շեշտելու համար նաև մեզանում մենթորական աշխատանքին ցուցաբերվող ավելի կարևորությունը, մենթորական լաբորատորիայի առկա ու հեռահար գործունեության նշանակությունը։ 

«Ծառզարդարը կրթական պարտեզում» համայնքային տոնին, չնայած շարունակ տեղացողանձրևին, չնայած ․․․ ամեն ինչին, որ ասվել է, կասվի, որպես նախաձեռնություն մոտենանք, ես ասում եմ՝ բարով․․․ Բարով՝Քոչունց Դավթինման արվեստագետ համակարգողի ճանաչելիությանընդունելության այսպիսի մակարդակին, կրթական պարտեզումպուրակումԳրիգոր Խաչատրյանինման արվեստագետին՝ որպես մեխ, կենտրոն բերելու համար․․․ Բարով՝ մեր հանրային դպրոցի, ընդարձակվողկրթական դարձող հանրային միջավայրի կենտրոնում այսպիսի ՄեխՎեներայի հաստատմանը․․․ որպես սիրահարների հանդիպման վայր։ Գրիգորը՝ պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի, Հիմարների կուսակցության հիմնադիր մեզանում, ոչինչ պատահական չի անում, հեռահարլսելիբազում մեկնաբանություններարձագանքներ կունենա․․․ Կարդացեք անպայման ՔոչունցԴավթի բլոգումՄեխՎեներայի բերման չագուգուչավոր մասնակիցների մասին իր գրառումը․․․ Կրթական պարտեզը Բլեյան ցանցի մեխերից մեկն է սրանով հաստատվում՝ տարածելի հանրապետությունով մեկ որպես համայնքաստեղծ աշխատանք․․․

Խորհուրդ կար և՛ Գագարին պրոյեկտով Դդմաշեն, Զովաբեր համայնքների սովորողներիուսուցիչներիխմբերի ներկայությանմեջ, և՛ կրթական պարտեզի նորաբաց գրասենյակում, թվային աշխարհում կրթական պարտեզի նոր կայքի ներկայացման, այսպիսի սիրելիընդունակ կազմով՝ Սուսան Պետրոսյան, Մերի Անդրեասյան, Դավիթ Քոչունց, հենց տեղում միացած Էլյա Սահակյան․․․ Խումբ, որի մեխը, իհարկե, Քնարիկ Ներսիսյանն է։ Շարունակությունը՝ արդեն ապրիլի 12-ին, Գագարին պրոյեկտով ստեղծագործականճանաչողական ներկայացմանը կրթական պարտեզի հեղինակային մանկավարժության հարթակներում․․․ որպես ուսումնական պուրակներ․․․ Իսկ Մերի դասավանդողիայս գրառումըգուցե մեխն է թվային արվեստին սեբաստացիական մեր մոտեցման․․․ Կհանդիպենք դեռ։ 

Ի՞նչն էր հատկապես զգալիուրախացնող երեկվա մեր տոննախաձեռնությամբ․․․ Սեբաստացի օրացույցով մեր ծեսերն ու ծիսականացվող տոները համայնքաստեղծ դառնում են մեր տեխնոլոգիական հանրակրթության և մասնագիտական ուսուցման բովանդակությունն ու կազմակերպումը որոշողներ։ Տեսե՛ք, շաբաթ օրը սրա հաստատումը. եկեղեցում առավոտվա տնկիների օրհնությանը ի՜նչ ազդեցիկ էր սեբաստացի ուսուցչական վոկալ խմբի երգեցողությունը, և որքա՜ն համեղգունեղ էր մարմարյա սրահում հյուրասիրությունը՝ սեբաստացի գինով, իհարկե, բայց և ծիսական խոհանոցի գործունեությամբ, որպես տոնի միմի մեխ։

Համայնքային տոնի մեխը, իհարկե, համայնքային ուրախություն է՝ սիրասուն ազգիս սրտից բխողսրտով անցնող․․․ Մարմարյա սրահը տոնաստեղծ այսպիսի ուրախ մանկավարժության մեխն է ստեղծված ու գործում․․․ Քանի՛ սեբաստացի ուսուցիչսովորող է այս կարևոր աշխատանքին իր մասնակցությունը բերել։ Իսկ սեբաստացի ամեն մի երաժշտության ուսուցիչ կարող է և դառնում է համերգի մեխը, և սա է մեր հաջողությունը. մի մեխով տուն չի կառուցվի։ 

Համերաշխություն հաստատող, համայնքաստեղծ ուրախությո՞ւն․․․ Իհարկե։ 

#2026

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ավերման խրախճանքի, վերականգնման դժվարության մասին է կիրակնօրյա գիրը

Նվիրում եմ իմ ստեղծական թոռնուհուն: – Հայրի՜կ, դու էլ ե՞ս ուրախ…- Դավթին մայրի՞կն է սովորեցնում, ո՞նց է առաջանում այս հարցը… Ես, իհարկե, ուրախության աստիճանի լավ եմ զգում այս մտքից. Արևիկ

Սրանից էլ հարմար նվե՞ր…

Երկար մտածելու կարիք չունեցա․․․ Նվերները զատկական իրենք իրենց եկան։ Մնում է փոխանցելը, իմ գիր բերելը, իմ ֆեյսբուքյան ու mskh-ի առաջին էջում տեղադրելը՝ կարգով ու սիրով։ 

Ցասումից պարտականությո՞ւն

Իսկ պարտականությունը, որպես աշխատանք, իհարկե, կատարել՝ բարեխիղճ, կրկնում եմ ես, մեր օրերին-մեր վիճակին ավելի համապատասխան բառ չգտնելով։ Վերնագրի, վերնագրի տակ եղած ծափերով ընթերցած նյութի համար պաչիկներ Հերմինե Անտոնյանին։ Սքանչացա-փառավորվեցի․ գտնված է ամենը, Հերմինե