Բարի լույս, Լիլիթ Ազիզխանյան, բարի լույս, Սուսան Մարկոսյան, բարի լույս, կրթահամալիր։ 

Առավոտյան, երբ թվում էր, թե մենք մեր բնական ամենօրյա պրոցեդուրայի մեջ ենք, մեր լաբորատոր չափումներով՝ ուղղված հայաստանյան հասարակությանը հանգստացնելուն (մեզ համար շատ կարևոր է ձեր հանգստությունը. դրա համար ենք չարչարվում, սիրասուն ազգ), հանկարծ զգացվեց բուժանձնակազմի վճռական գործողության ուժը՝ բերելու նոր չափումների, որոնք ուղղված են առաջիկա 1-2 օրում մեզ խոստացած նոր՝ «ենթակա է դուրս գրման» ռեժիմի վիճակին բերելուն։ 

Իսկ առավոտվա տեխնիկական տվյալները, որ մեր առողջագիտական գրասենյակով հաղորդում ենք պարբերաբար, այսպիսին է․ 

Ջերմություն վաղուց չունենք. 36,0-36,2 արանքում է։
Շաքարն այսօր՝ նորմալ։
Սատուրացիա՝ 97 (ապարատով և առանց ապարատի)։
Ճնշում՝  120-80։ 

Մենք էլ արդեն պատրաստ ենք օրացույցով. տիար Գևորգի, Սուսանի հետ ավարտել ենք առավոտյան ընդհանուր քննարկումը մանկավարժական։ Այս հաղորդագրությունն ընդունելուց հետո մենք էլ սկսում ենք մի աշխատանք, որ կոչվում է սեբաստացի կինո՝ կրթահամալիրով մեկ։ 

Առույգ ենք, ժպտում ենք իրար։

#2042

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շիտակությունը՝ որպես ազգային միասնության ճանապարհ

Դավիթը, նուռ ուտելով մատիկներով, հատիկ-հատիկ, համարյա մեկ ժամ, խոսում է. — Պաˊպ, գիտե՞ս, Աստված բոլոր վատ բառերը ստեղծել, տվել է ինձ, որ ես ասեմ, գործածեմ… — Եվ ի՞նչ է ասել

Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան…

Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք

Մեռնեմ-պրծնե՞մ․․․ Չեմ թողնի․․․

Երբ դժվար—անելանելի է, հայերիս փրկությունն է դառնում մեռնեմ—պրծնեմ—ը․․․ Այստեղի՞ց են մեր պատմության մեջ շատացող հերոսամարտերը․․․ Իմ մտքից չի ջնջվում Ռուսաստաններից Շուշի եկած մեր հայրենակիցը հռչակավոր, ով օրեր առաջ չէր պատկերացնում Շուշին նվաճված ադրբեջանցիներով—թուրքերով․․․