Աստղիկ Բլեյանի նռան հատիկներն էլ՝ իր մատիկախաղով հավաքած, թափանցիկ տուփի մեջ հայտնվեցին 304 պալատի մեր սեղանին հենց հիմա, ոնց որ Փարաջանովյան նռան հայտնի բյուրեղներ։   

Ես ու տիար Գևորգը երկու մոնիտորով հազիվհազ հետևում ենք մեր հեղինակած մանկավարժության երկրագործության զարգացումներին․․․ 

Ագարակում խաղողագործություն է, որ արմատներով 2000 և ավելի տարիների Դալմայի պատմական էնդեմիկ միջավայր է մեզ տանում։ Արտակ Ռշտունին աշխատում է Շուշան Սարդարյանի, խաղողագործության դպրոցի, միջին դպրոցի սաների հետ։ 

Սոնա Փափազյան երկրագործության կազմակերպիչը Արևմուտքի 4-5-րդ դասարանցիների խմբի հետ է, Արտակ Ռշտունու նման էլ բանիմաց, հուզումների լեզուն Դալմայի շիվերով, որպես շարքացաններ, փոխանցող ունի մեր 304 պալատի ուղիղ եթերում։ 

Քիչ այն կողմ Արևմուտքի դպրոց—պարտեզի 4-5-րդ դասարանցիների մի խումբ էլ կանաչեցնում է իր զմրուխտով հայտնի աշխարհ—պարտեզը, ու Գեղամ Սարյանի տողերն այս, կարդացեք, արցունքախառն ողողում են իմ սևագիրը․․․ Գևորգ ընկեր սրատեսը չի վրիպում․
— Մեր սերմնացանները, տիար, ոչ միայն վերադարձել են, տես, տանն են…
Ու կինոն երկրագործության՝ այնքան ջինջ, արցունքա—ուրախախառն․․․ վայելում ենք երկու ընկեր, փառաբանում մեր հեղինակած աշխարհն այս, մեր մանկավարժության հայրենի եզերքը։ Սերմնացաններ․․․ շշմելու գունեղ աշխարհ, կարմիր—կանաչով, կապված հուշի նարոտով… Ռշտունի Արտակի, Սոնա Փափազյանի, Շուշան Սարդարյանի, Գոհար Բալջյանի ուղիղ եթերները նվիրում եմ, իհարկե, «Դար» հիմնադրամին, Գագարին պրոյեկտին, Արսեն Աղաջանյանին՝ ընդառաջ Գագարին պրոյեկտով իր ապրիլի 22-ի բաց հանդիպմանը պատանիների և ուսուցիչների հետ։ Հանդիպում, որ Մարթա Ասատրյանը, սեբաստացի ավագ պատանիները՝ որպես բաց միջավայրում հերթական փոխանցում, կազմակերպում են կրթահամալիրի քոլեջում։ 

Նոր երկրագործության հանրակրթություն՝ արդեն քանի տարի սկսված, ու նոր զարգացումներ ամեն օր մեր աչքի առաջ արձանագրվող՝ որպես կինո, բազմասերիալ ու շարունակ գրավիչ։ 

#2042 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչնչից մի վախեցեք, բացի մի բանից՝ վախից

Հանդիսատես-ունկնդիրը երաժշտական ճաշակի-պահանջի իրականացման նախընտրելի՝ միջավայրային լուծում գիտի՝ համերգը: Մեր հերթական համերգը կայացավ Կամերայինում: Մենք խիզախություն ունեցանք 2014-ին նվաճելու միանգամից երկու պատվավոր համերգային դահլիճ՝ հունիսի 20-ին Առնո Բաբաջանյան համերգային դահլիճը, դեկտեմբերի

Ու Պերճի այգին դառնա կրթական…

Ամենահաճախակի գործածված բառը իմ գրում հունիս-օգոստոսին… Դե, ասեք… կա՞ այդպիսի հաշվիչ Google-ում, Սուսան-Արմինե Թոփչյան ընկերներ՝ ամենօրյա թողարկման գործը անընդհատ կիսող, իմ պատումի խմբագիրներ, փորձագետներ, փորձանքներ… Հաստատ «ճամբար», «ուսումնական ճամբար»-ն է՝ 2017-ի