Երեկ իմ թղթերի մեջ տեսա մի գրառում, որ գիր չեկավ այդպես էլ․․․ Իրիկունը ուշ, որ կարդացի, հիշեցի․․․ Ռափայել Պատկանյանի նշանավոր բանաստեղծության չորս տողը, որ արտագրել էի սոցցանցից՝ Էդգար Էլբակյանի գրառում որպես․․․

Երնէ՜կ, թէ այս Նոր տարին
Հայ սըրտի մեջ ուժ հոսէր,
Ապաւինած իւր սըրին,
Հայը քիւրդէն չի սարսէր։ 

Ես հեղինակային որևէ իրավունք շրջանցած չկամ․․․ Առաջ կժպտայի իմ սիրելի բանաստեղծ-ազգագրագետ ուսուցչին, ակնոցի հետ խաղալով, նշանավոր պապիկ է, ռոդարիական շփոթ-սխալ կստեղծեի՝ սրին-սրտին․․․ Հիմա, երեկ, ես էդ բանը չարեցի․․․ Ժամանակներ են, ուզում ես, որ Պատկանյանի ժողովուրդը և՛ սրտով, և՛ սրով մի փոքր ավելի պաշտպանված զգա իրեն․․․ 

Արթնացել եմ մեր մյուս ազգագրագետ ուսուցչի Աշտարակի նշանավոր տան բակում, Քասախի առուն-ջրանցքը, որ անցնում է քարուղով, Արագածոտնի ակի միջոցով, թե ակ որպես․․․ Ես Պռոշյանի տան դիմաց՝ հայաթում ընդհանուր, գործ ունեմ, որ քա՜նի տարի հետաձգել եմ, Արտա՛կ Ռշտունի․․․ Հիմա արթնացել եմ այս գործով․․․ 

Մի պատմություն էլ․․․ Շատ է անձնական, բայց, ախր, գիր է, ու մեր կյանքը պիտի պատմվի, որ չիմաստազրկվի․․․ 

Երեկ հագեցած օր էր. մասնաժողովի քննարկում, դրանից հետո էլ հաշտեցում բոլորի ու յուրաքանչյուրի հետ, մեր Թոփչիկի, Զառայի․․․ անգամ Սուսանի․․․ Իրիկունը Դավթին թողեցինք Գևորգ հոպարիկի մոտ, Աստղիկի ու Արմինեի հետ մենք շարժվեցինք։ Միքայել Ղազարյանի և Տաթև Համբարյանի որդու՝ Մարտին Ղազարյանի երկու տարին է, Դավիթը պուճուր քավոր է, քավորի ընտանիքի ներկայացուցիչ, պիտի ներկա լինի․․․ 

Ես մի բան եմ ուզում՝ քնե՜լ, անկողին, մահիճ, փախո՜ւստ․․․ Աստղիկն էլ՝
– Դավի՜թ, ես ուզում եմ գաս ինձ մոտ, իմ կողքը,- ցույց է տալիս,- էստեղ․․․ նստես․․․
Քանի՜ զանգ․․․ Ես այս գիշեր էլ չմեռա․․․ Մինչ այդ, անսովոր մի իրիկուն է, նայում եմ ժամին՝ ութը, ինը․․․ Արմինեն-Աստղիկը կովիկի կաթով առանձնացան, ականջս դռան ձայնին է, Դավթի զանգի․․․ Դավիթը չկա․․․ 

Գիշերը փողոցում Խանջյանի աղմուկ է, ոստիկանական շչակներ. չդիմացա-իջա․․․ Խայտառակությունը հանդարտվեց։ Ես արանքում քնել եմ․․․ 

Առավոտ ժամը 5-6-ն է, Աստղիկի ճչոցներն են ուրախության. Եղեգնաձորից իմ միշտ ուշադիր, անհանգիստ ընկեր Արտաշն է գալիս, ես մտնում եմ Շուշանի սենյակ՝ մրգաքաղի․․․ Պատրաստվում եմ։ 

Լավ, էս տղես ի՞նչ եղավ, ո՜ւր մնաց․․․ Իր սենյակում ահա մահճակալը կոկիկ հարդարված, բացում եմ, տակը արջուկն ու կոկորդիլոսը․․․
Առանց որդու մնացած հոր ծո՜վ համբերություն․․․ 

#2049

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեշտիա՝ ասել է, թե հեշտ արի, հեշտ արա, գործի, կհաջողես…

Մենք լեգենդի ետևից ենք եկել Ջավախք՝ Հեշտիա գյուղով՝ Աբուլ, Աբուլ սարով՝ անցում Փարվանա, Փարվանա լճով, Փարվանա գետի ավազանով… Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝ Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:  «Փարվանա» Թումանյանը Տերյանի, Իսահակյանի հետ եղել է, իհարկե,

Սիրտ իմ, որ արթուն կայ… Տաթև՝ տա ինձ թևեր

Ուզեցել եմ ու ստացել՝ թևեր. Տա-թև աղջիկ եմ ուզեցել Տաթևում, վանքի բարձունքում կանգնած, հայացքս՝ դեպի Որոտանի կիրճը, ուրիշ ի՞նչ պիտի ուզենա տղամարդը, որ… չունի… Թևեր… Ուրիշ ի՞նչ պիտի ուզենա մարդը՝

Սպասի՜ր, Ձմեռ պապ, բան ունենք ասելու․․․

Ձմեռ պապն իրենն արեց՝ նվերները բաժանեց սպասող-չսպասողին ու թողեց մեր երկիրը դժգոհներիս, ոչ այնքան գոհունակներիս ու ոչ այնքան․․․ Վերնագիրը Արմինե Աբրահամյանի ուսումնական նախագծինն է, որը մենք ընտանիքով լսեցինք-նայեցինք մինչև վերջ․․․