Ես սիրով ու վճռական գիր եմ բերում ամբողջական Արատեսը՝  դպրոց բնության գրկում, դպրական կենտրոն, կրթահամալիրի մասնագիտական ուսուցման՝ միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթության և ընտրությամբ գործունեության, նախագծային ուսուցման համար երկրագործության ընդարձակ բազա, ստեղծագործական պլեներային հավաքների, ռազմամարզական ճամբարների, ծեսերի, փառատոնային ուսուցման կենտրոն, սեբաստացի կրթական համայնքի համար բաց-ակտիվ հեղինակային մանկավարժության ընտանեկան հայրենագիտության (շարունակեք) շուրջտարյա կենտրոն․․․

Շուրջ տարին հատուկ շեշտում եմ, նախ, որ վերջին երեք տարվա գործունեությունն է Արատեսի այդպիսին, շուրջ-տարի-անընդհատ, ամառային-ձմեռային-աշնանային-գարնանային փառատոնային ուսուցմամբ․․․ Եվ որ այդպիսին է Արատեսը, ամեն պահի այլ է, ու եղանակային հաջորդող փոփոխություններն այնքան արագ են  կատարվում, որ ո՛չ անձրևը, ո՛չ ձյունը, ո՛չ կիզիչ արևը չեն հասցնում ձանձրացնելու չափ երկարատև-ճնշող լինել․․․ Արատես է բոլոր եղանակային ճաշակների համար․․․ Կարևոր է, որ այս պահից սկսած «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը հնարավորություն կտա յուրաքանչյուրիս մասնակից դառնալ այս՝ ամբողջական Արատեսի շուտափույթ բայց նախագծային կայացմանը․․․ Զարգացումները, կառուցումները, ընդարձակումը, Արատեսի նկարագիրը, որպես լիարժեք դպրոց բնության գրկում, կպահպանեն, երբ քայլքով ուսուցումը, ճամփորդությունը, լեռնամագլցումը, ջրի հետ հանդիպումները, կենցաղը բնության մեջ, մշտական-առօրյա բնապահպանությամբ կլինեն Արատեսյան կյանքի հիմքում․․․  Այս առումով նաև Արատեսը խտրություն չի՛ հանդուրժի՝ սեբաստացի-ոչ սեբաստացի այնքան հարազատ կզգան․․․ Արատեսը եղել է, կա, սիրո, ծանոթությունների, հանդիպումների, ընկերային ստեղծագործական կյանքի մատչելի հավաքատեղի․․․Ալարկոտ-ծույլերի, կերուխումի, ծխախոտի համար Արատեսի դռները հետևողական փակ կլինեն․․․
Հիմա՝  Արատեսի օրացույցը նորամուտ-բացումների, առաջիկայի՝ մայիսի, հունիս, հուլիս-օգոստոսի համար․․․ Քոլեջի, Ավագ դպրոց վարժարանի, Գեղարվեստի՝ իրենց մանկավարժական տեխնոլոգիայի արտադրության ողջ զինանոցի-թափի շնորհքի վրա կլինեն դրանք: Մենք միասին ապրում ենք ու կրթահամալիրի Բանգլադեշում, թե Արատեսում արհեստանոց-արվեստանոցային լուծումներով զարգանում-ծավալվում. գումարած իհարկե Եղեգիսի համայնքի արհեստավոր-շինարարների առավելապես ներգրավումը ․․․ Ինչպես եղել է, ինչպես կա․․․ Բոլոր նախագծերը, ինչպես նաև Արատեսյան կյանքը, անցուդարձը կհրապարակվեն-կքննարկվեն դպրական կենտրոնի կայքում, mskh.am-ի մեդիայում․․․ որպես ուսումնական գործունեություն․․․ Եվ այսպես՝․ մայիսի 25-28-ը բաց կլինի պատանիների ռազմամարզական ճամբարը՝ իր դաշտային ավանով, Սիրո անկյունը՝ ընտանեկան-մանկավարժական շուրջտարյա գործունեության համար: Մայիսին սկսել ենք մարզական ակումբների կառուցում-բարեկարգումը «Սեբաստացի» կրթական հիմնադրամի հանգանակություններով, Արատեսի մանկական-ընտանեկան բնության գլուխկոտրուկների գոտին, Արատեսի պանդոկը՝ որպես Արատես ուխտի եկողի, Արատեսի վանքային համալիրի ու բնության հուշարձանի հայտնաբերման զբոսաշրջության կենտրոն․․․

#2055

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նորամուտ-մեկնարկ Սուրբ Ծննդյան ավետիսներով…

Ավետիս… Գրիգոր Նարեկացու «Յորդորակ Ծննդեանը» և էլի գործեր կրթահամալիրի մեդիագրադարանի նորացված էջում, այդ թվում՝ և «Երգ երգոցի» մեկնությունը։ Ավետիս… Շուշան Բլեյանն ու իր ուսուցիչ (հիմա կսկսի ծիծաղել) Լիլիթ Առաքելյանը նախաձեռնել

Սարալանջի ուսումնական նախագծի մեկնարկի մասին է իմ գիրը

Ի՞նչ գույն ունեն Բանգլադեշում, նաև կրթահամալիրի տարածման գոտում մետաղները՝ ավտոտնակների դռներ, ցանկապատներ, էլեկտրական ու այլ սյուներ, վահանակներ… խողովակներ… Ժանգոտ, իհարկե: Ճարտարապետ բարեկամ Համլետ Խաչատրյանի աչքից իր կրթահամալիրյան երկօրյա շրջայցում ո՞նց

Այսպիսի շարունակական ուրախություն…

Խոստովանում եմ, որ ձանձրույթից կզռռայի, եթե այսօր երկու տարեկան դարձած Աստղիկ Բլեյանը չլիներ։ Սիրուն չէր լինի՝ իմ այս պատկառելի տարիքում աջից—ձախից ասվեր՝ ինչ ես զռռում, տիար, զռռոցդ կտրիր։ Արմատական լուծում