«Կրթության համակարգում փոփոխությունները պետք է լինեն խորքային, դրանց պետք է մասնակցեն շահառուները: Նրանց փաստի առջև կանգնեցնելը փոփոխությունների ամենավատ եղանակն է. դա կհանգեցնի անվստահության մթնոլորտի ձևավորմանը»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը` անդրադառնալով Վ. Բրյուսովի անվան համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի միավորման նախագծին:

Աշոտ Բլեյանը խոսում է նաև հանրակրթության խնդիրներից: Նրա համոզմամբ` պետք է բացել ճանապարհը դեպի հանրակրթություն. «Մենք ուսուցիչների արհեստական դեֆիցիտ ենք ստեղծում: Այդ եզրահանգման եմ գալիս ուսումնական պլանները, նորմատիվ ակտերը ուսումնասիրելուց հետո: Օրինակ` կամավոր ատեստավորումը մանկավարժական կրթության անտեսումն է»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/566942.html?fbclid=IwAR24Nk-ZFXfQcilzX-rJ7mRxXSwSpoZqwEoCZbHMBPaf66FfMLRMqse38C8

© factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օտար լեզվի դասավանդման արդյունավետության մասին կարելի է եվ, իհարկե, պետք է խոսել, բայց ոչ միայն եվ ոչ այնքան ռուսերենի

Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության վերջին նիստը և հատկապես ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի որոշ հայտարարություններ դարձել են հանրային լայն քննարկման առարկա: Ազգային ժողովում նույնիսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ հնչեց նշված անձնավորությանը

Դիտեք «Ազատություն TV»-ի եթերում

Հունվարի 22-ի «Լուրեր Ազատության եթերում» հաղորդաշարը հյուրընկալել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին: Տեսանյութում ներկայացված է հարցազրույցի հատվածը: Հաղորդումն ամբողջության կարող եք դիտել «Ազատություն» կայքէջում: