Սիրելի Ձմեռ պապիկ, ես քեզնից կուզեմ անակնկալ, քանի որ ամեն ինչ ունեմ: Ես ամենաշատը կուզեմ, որ շատ ձյուն գա:
Սիրով՝ Դավիթից Բլեյան

Ողջու՜յն, սիրելի ընկեր, սիրելի ՜ Դավիթ։ Ապրես: Քեզ այս տարի շատ լավ ես պահել: Ես գիտեմ, որ դու ֆուտբոլ ես խաղում, երկրպագում ես Չելսի ակումբին: Քեզ բազում հաղթանակներ, ոչ մի գոլ չթողնես մտնի քո դարպաս, հա՜…
Քեզ ուղարկում եմ Անգլիայի կախարդական աշխարհից գրքեր, որոնց հերոսը քեզ նման է, քո տարիքին է: Կկարդաս ու, երբ Անգլիա գնաս, այցելես Չելսիի խաղադաշտ, Հարրի Փոթերին՝ քո նոր ընկերոջը կայցելես ևս:
Սիրով՝ քո Ձմեռ պապ

Դավթի Ձմեռ պապը գնաց, ինձ ու Դավթին թողեց Հարրիի հետ՝ հայտնի գրքերով, պատմություններով… Կընկերանա՞ն Դավիթն ու Հարրին, կկատարվի՞ մեր ցանկությունը… Ո՛չ ես, ո՛չ Դավիթը չենք խոստանում: Լոռեցին կասեր՝ աշխատանք է պահանջվում…

Մենք սկսում ենք առաջին գրքից և հայտնվում գաղտնիքների սենյակում…
Ձմեռ պապը իրենից կախվածն արեց. Դավթի առաջին որոշակի ցանկությունը՝ նրա  ուզած ձյունը եկավ։ Տեսնեիք Աստղիկի ոգևորվածությունը։ Մենք այդ ժամանակ Քասախի ճանապարհին էինք, այցելել էինք Շուշիի Խաչատրյան-Նալբանդյան ընտանիքի մեր հարազատներին. հո չե՞ք մոռացել։

Հետևեք մեր ընթացքին, հաջողություններին։

Լուսանկարները Դավթի պատմությունից՝ Արմինե Աբրահամյանի

Առաջին լուսանկարը՝ Երանուհի Խլղաթյանի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

13 թիվը չարագույժ չէ, այլ իմ կյանքի հասցեներ

Առավոտյան 4-ից 5-ը անցա մեդիայով, կարդացի՝ ինչ է կատարվել 24 ժամում, իմ բացակայությամբ։ Այդ ընթացքում կարդում եմ իմ էլեկտրոնային փոստը, աշխատանքի հետ կապված հատուկ տեքստեր։ Հիմա ես գրում եմ իմ աշխատասենյակում,

Հեծանվային-նախագծերով-հընթացս գիր…

Ուռա՜․․․ Կրթահամալիրի ծածկած լողավազանի ղեկավար Անուշ Համբարյանի և Քրիստինե Հարությունյանի նախաձեռնությամբ ուսումնական արձակուրդի օրերին նորոգվեց ծածկած լողավազանն իր հանդերձարանով, ավազանով։ Քիչ առաջ, Մայր դպրոցի ճանապարհին, ես դադար առա և Անուշի

Ես սարեն կուգայի, դուն դուռը բացիր…

Ես սարեն կուգայի, դուն դուռը բացիր… Ձեռըդ ծոցդ տարար, ա՜խ արիր, լացիր: Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, վառվում եմ, Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ, հալվում եմ, Հալվում, վառվում եմ… Ժողովրդական տունը, որպես քաղաքաշինական-կենցաղային-մշակույթ, որ