Հարգելի բարեկամ, առաջիկա մեր աշխատանքները «Դար» հիմնադրամի «Գագարին» պրոյեկտով՝ հանրակրթության մասով, որոշակի դարձնելու համար մայիսի 26-ին՝ ժամը 14։30, Դդմաշեն գյուղի դպրոցում հավաքվում է «Գագարին»  նախագծով հանրակրթության խորհուրդը։ Խորհրդի առաջին հավաքը, հիշեցնեմ,  կայացել է Գեղամավանի դպրոցում, 2021-ի մայիսի 5-ին։ 

Հավաքը բաց է, օրակարգով քննարկումը կտևի մինչև 90 րոպե։ Խորհրդի կազմում նախագծի Գագարինի, Զովաբերի, Դդմաշենի, Ծաղկունքի, Վարսերի, Գեղամավանի դպրոցների, մանկապարտեզների տնօրեններն են, նախագծի հանրակրթության մենթորը, «Դար» հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավարը, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի  ներկայացուցիչը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը (ներկայացուցիչը), Սևանի, Հրազդան քաղաքի կրթության, մշակույթի  և սպորտի բաժնի պետերը (ներկայացուցիչները), Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը (ներկայացուցիչը), ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը (ներկայացուցիչը), Գեղարքունիքի մարզպետը (ներկայացուցիչը)։  Հավաքին կարող են մասնակցել Դդմաշենի դպրոցի մանկավարժական աշխատողները։ Խորհրդի համակարգողի՝  պրոյեկտի հանրակրթության մենթորի հրավերով կարող են ներկա լինել այլ մասնակիցներ։ 

Խորհրդի մայիսի 26-ի հավաքին իր մասնակցությունը հաստատել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։  Քննարկումը կսկսվի 15։00, դպրոցի դահլիճում։ Մինչ այդ՝ ժամը 14։30-15։00, դպրոցի տնօրեն Սեդրակ  Գալստյանը մասնակիցների համար կվարի շրջայց դպրոցով, բակով, կպատասխանի դպրոցին,  զարգացմանը վերաբերող հարցերին։ 

Հավաքի քննարկման հարցերն են․ 

  1. «Գագարին» պրոյեկտի հանրակրթության օրացույցով ապրիլ-մայիսի աշխատանքի մասին տեղեկանքի ներկայացում։ 
  2. Մայիսյան օրացույցով Հանրապետության տոնի «Բարձունքի նվաճում» նախագիծը։ 
  3. Հունիսյան օրացույցով աշխատանքը։ 
  4. 2021-2022 ուստարվան ընդառաջ՝ «Գագարին» պրոյեկտով հանրակրթության  կազմակերպման փոփոխության առաջարկներ։ 

Հավաքի նյութերին կարող եք ծանոթանալ Բլեյան բաց դպրոց-Գագարին պրոյեկտ բլոգային էջում,  որտեղ հետո նաև հավաքի լուսաբանմանը, արդյունքներին կարող եք հետևել։ 

Այս հրապարակումը կարող եք դիտել որպես հավաքի մասնակցության հրավեր։ 

«Գագարին» պրոյեկտի հանրակրթության մենթոր՝ Աշոտ Բլեյան

#2067

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ գիրը՝ «ի խորոց սրտի»…

Օրեր առաջ Մարիետ Սիմոնյանի հետ գորովանքով խոսում էինք մեր Քրիստինե Շահբազյանի, մասին, որ սեբաստացիների 10 տարեկան Աշոտի, վեց տարեկան դարձող Մարկի մայրիկն է, որ 2010թ.-ից կրթահամալիրում աշխատելու շրջանում հասցրեց կրթահամալիրի

Միշտ է հերոսի ապրելու ժամանակը…

Այս դեպքի համար են ասել՝ ամեն ինչ ընկավ իր տեղը. Շուշան Բլեյանը Երևանում է և ողջ ամառ իր ուսանողական արձակուրդն անցկացնելու է… ի՞նչ իմանաս, երբ Շուշանին լավ գիտես… Առաջ չընկնենք.

Խաղաղության բաժակ բարձրացրինք Սյունիքի Ծղուկում…

Սյունյաց աշխարհի հայտնի ճամփորդներով 2021-ի առաջին օրը խոստացված խաղաղության բաժակը բարձրացրինք Սյունիքի Բլեյաններով։ Միացեք մեզ․․․