Հրանուշ Խառատյանը բարեխիղճ ամեն տարի հիշեցնում է՝ քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակի հուշարձանը Երևանում սպասում է այցելուների։ 

Վաղը՝ հունիսի 14-ը, բռնադատվածների օրն է համաձայն Տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի։ Վաղը՝ հունիսի 14-ին, ժամը 14․00, հասարակագիտական հավաք է կրթահամալիրում՝ «Բռնության մշակույթը Հայաստանում» գրքի շնորհանդես, հիշեցնում է Բլեյան դպրոցի օրացույցը․․․  

Մարիամ Մխիթարյանը Տիգրան Զոհրաբյանի հետ խոստումը փայլուն կատարեց – գերակատարեց․․․ Մի եռօրյա հագեցած ճամփորդության օրացույցում կարողացավ ոչ միայն ամենաառաջինը պատանիների խմբով հանգրվանել Արատեսի ռազմամարզական ճամբարում, այլև խաղալով-հավեսով ներկայացնել ամառային այս  շրջանում արշավախմբային տուրիզմի Արատեսը՝ դպրոց բնության գրկում, բացահայտումների մի աշխարհ՝ իր նորամուտերով կացարանային․․․ Հերթով դիտեք, ինչպես ես․․․ Բայց ինչքան էլ քոլեջը առաջ է ընկել իմ խնդրանքով, սա բացման փորձ էր միայն. իսկական բացումը արդեն ավագ դպրոց-վարժարանի՝ Ջուլի Սիմոնյանի 5-օրյա հավաքով է՝ իր ռազմամարզական բովանդակությամբ, ճանապարհին ՀՀ ՊՆ զորամաս այցելությամբ։ 

Իսկ խաղաղ, բնական ժպիտի ուժով մեր քոլեջի կազմակերպչի՝ սեբաստացի հայտնի Մոնա աղջիկը իր այս պատումով սահմաններ է ջնջում։ Չգիտեմ, ինչի համար է այսքան տեսանյութ-պատում մեր դպրական կենտրոնի, թե քոլեջի մասին, երբ ո՛չ Արատեսը, ո՛չ քոլեջը, ո՛չ կրթահամալիրը գովազդի կարիք չունեն․․․ Մեր կյանքն է, առօրյան՝ մեր ուսումնական օրացույցով. պատմում ենք․․.  

Գովազդը՝ գովազդ, բայց մեղուները շարունակ խնամք և ուշադրություն են պահանջում, և կարևոր է, որ 4-5-րդ դասարանցիների խումբն է Արմինե  Գոգինյանի հետ գնում նրանց այցելության։ 

Քոլեջի թափառականների մի այլ խումբ, իր հասարակագետ գեղեցկուհու՝ Էլյա Սահակյանի առաջնորդությամբ շարունակել է այս օրերին երևանյան շրջայցերը՝ գինու փառատոնից սկսած, մինչև վաղուց մոռացված «Մոսկվա» բաց կինոթատրոնի բացահայտում․․․ 

Կիրակի է․ իմ ընդհատված բլոգապատումն էլ դրան համապատասխան, թեթև-լեզվանի․․․ վերջին նորությունով կրթահամալիրի Ագարակի՝ Պոնի է ծնվել իսկական․․․ 

#2080

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Ծերունի ավազակները» պատրաստվում են հոբելյանական արկածների…

Անեկդոտներն էլ, որպես իրենց ժամանակի պատմություններ, հայտնի են լինում, պատմվում-փոխանցվում, հետո չեն փոխանցվում, մոռացվում են… Ի՞նչ են լինում մոռացված անեկդոտները, ի՞նչ անես, եթե չես մոռացել, բայց չես փոխանցում-պատմում… Իմ օրագրում

Գրկախառնություն` նշանակում է «ես բաց եմ քեզ ընդունելու համար»…

Հանդուրժողականությունը կենտրոնաեվրոպական հայեցակարգ է, բայց մենք մեր սեփական հայեցակարգը պիտի ունենանք: Մեր կովկասյան հայեցակարգը գրկախառնության հայեցակարգն է: Գրկախառնությունը և հանդուրժողականությունը տարբեր բաներ են: Հանդուրժողականությունը պաշտպանական կեցվածք է: Հանդուրժողականությունը նշանակում է՝

Մեզ համար ամեն ինչ նոր է…

Վերնագիրը քոլեջի Արտբզզանինն է… Մեր քոլեջի նոր սովորողների համար կրթահամալիրում ամեն ինչ նոր է, գրավիչ։ Իսկ քե՞զ համար, ընթերցող… Մեր տան լույսերը գնացին. իրիկունը ինն անց էր, քնեցի, իմ օրինակով