Բացօթյա, պաղ-մաքուր ջրում լողացող պարտեզներով, կրտսեր դպրոցներով սկսվեցին մեր ամառային ուսումնական ճամբարները․․․

Սրանով զովացան և սոցիալական ցանցերը․․․  Հունիսի 1-ը սեբաստացի օրացույցով որոշված, կրթահամալիրի հեղինակային մանկավարժությամբ ստեղծված լողափերը պաղակ ուտող երեխաներով կանաչ լանջերը, ճամբարային թափառումները, հայրենագիտական ճամփորդությունները, ազգագրական-մարզական խաղերը հակաբացիլ Կոմիտասով հանրային ներկայացում-ստուգատեսներ են սեբաստացիների համար․․․ Թողնենք վաղվան, մյուս օրվան բաց լողավազանների հաշվառումը կրթահամալիրով մեկ, որ այսօր էլ, վաղն էլ ավելանում են․․․ Ուսումնական ագարակում էլ տենդագին պատրաստվում են լողափի բացմանը․․․ Երեկ քոլեջում իմ հարցը՝ ինչու հինգ-վեց տարեկանները մեծերի համար առանձնացված լողափ չունեն, պատասխան չունեցավ․․․ Քաղաքով մեկ մեր գնումների համակարգողը բարեխիղճ փնտրում է Արևմուտքի նոր՝ մեծերի լողափին համապատասխանը․․․ Օրվա հարց է։ 

Հարավային դպրոցում սեբաստացի ճիչերի ձայները կընդունեն միանգամից չորս լողափեր․․․ Իսկ այն, որ կրթահամալիրի տնօրենի աշխատակազմը՝ Էրիկ Սարիբեկյանի պատասխանատվությամբ, կարողացավ երեք հանգստյան օրում ոչ միայն փոխել ծածկած լողավազանի ջուրը, մաքրել ավազանը, այլև նորացնել-նորոգել լողավազանի ներքին տարածքը հանդերձարաններով, բոլորիս հարգանքի արժանի է։  Կեցցե՛ք։ 

Հունիսի 1-ին գույներ կհաղորդեն, որպես նախագծային ու անհատական ուսումնական պլանով հեղինակային մանկավարժություն դրոշմ-արդյունք, կրթահամալիրի ավագ դպրոցի կերպարվեստ-դիզայնի բաժնի շրջանավարտները․․․ Տպավորիչ ցուցադրություն գրաֆիկայի, գունանկարի, քանդակների կրթահամալիրի գեղարվեստի ցուցասրահում, «Դրոշմը» մայր դպրոցում, ավագ դպրոցի երրորդ հարկում, նաև ընտանիքների մասնակցությամբ, ուրախություն պարգևեցին․․․ Մեր շրջանավարտների-ուսուցիչների-ծնողների խոստովանությամբ իսկական հայրական տուն դարձած գեղարվեստը հեղինակային մանկավարժության շոշափելի արդյունքով ներկայացավ հունիսի 1-ին՝ որպես ստուգատես․․․ 

Կայացող ռազմամարզական ավանով  ամառային ստուգատեսին  պատրաստվում է Արատեսի դպրական կենտրոնը․․․ Աշխատանքային խումբն այս շաբաթ պատանիների-ուսուցիչների մասնակցությամբ հավաստի կդարձնի հունիսի 7-ից սկսվող, հնգօրյա հերթափոխով ռազմամարզական պատանեկան բանակումները․․․

#2073

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձյունը գալիս է ավետիսներով բազում…

Ես իմ օրն սկսում եմ ավետիսով։ Այդպես և ողջ գիշեր. քանի՜ անգամ Աստղիկը իր ճիչով-կաթի պահանջով մեզ արթնացրեց… Ճերմակ-փափուկ ձյուն՝ իր ավետիսներով, իր ուրախությամբ… Տրտնջոց չլսեմ. ոչ մի ծպտուն… ուրախաբեր

Ամենանոր Հայաստանի ձայնն է եթերում…

Պատկերացում կազմելու համար Դավիթ Բլեյանի քաղաքական հետաքրքրությունների մասին… — Դոնալդ Թրամփի պաշտոնն է կարևո՞ր, թե՞ Նիկոլ Փաշինյանինը… — Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի պաշտոնը ավելի բարձր, քան Հայաստանի նախագահինը․․․ — Ուզում

Նվաճող գի՞ր, թե՞ նվաճողի գիրը

Իմը գիր-գրականություն է գրողի իմ ոճով քմահաճությամբ կետադրելու չկետադրելու իմ իրավունքով ինչպես այս իմ օրը այն կյանքը կրթահամալիրի Դպրոց-պարտեզի աշխույժը իր դուրս ու ներսով կրթահամալիրի մյուս դպրոցների պատրաստված խմբերով սովորող