Ինձ համար շատ կարևոր հնարավորություն է բաժակ բարձրացնելու` իմ տաղանդավոր ընկերոջ, սիրելի գրողի, քաղաքական գործչին շնորհավորելու համար: Վանո, եղբայր, ծնունդդ շնորհավոր…

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, գրող, հրապարակախոս, պետական ու կուսակցական գործիչ Վանո Սիրադեղյանը կդառնար 75 տարեկան:

Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Զբաղեցրել է նորանկախ Հայաստանի առանցքային պաշտոնները: Եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, Հայաստանի ներքին գործերի նախարար, Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր և այլն:

Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց Սիրադեղյանի նկատմամբ քաղաքական հետապնդում սկսվեց: 1999 թվականի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից: 2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու Դատախազության միջնորդությունը, ինչից հետո Վանո Սիրադեղյանը հեռացավ հայրենիքից:

Մանրամասն` տեսանյութում:

Աղբյուրը՝ 1in.am

[youtube https://www.youtube.com/watch?v=7ekwuYPiHjM]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հիմա մեր խնդիրը Հայաստանի և Արցախի ներսում է

5-րդ ալիք. «90 րոպե» հաղորդաշարից

Տիգրան Հայրապետյան մրցանակների հանձնում

«Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական բաց ամենամյա ստուգատեսի շրջանակում մարտի 18-ին, Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում տեղի ունեցավ «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակների հանձնումը: 1in.am-ի անդրադարձը:

Ուզում եմ տեսնել առաջադեմ մարդկանց

Այս մեկ տարում երկրորդ պլանից եկե՞լ են առաջին պլան առաջադեմ մարդիկ։