Աշոտ Բլեյանի անչափ հուզիչ խոսքը՝ Վանո Սիրադեղյանի մասին։

Այսօր Վասակ Դարբինյանի հեղինակած «Վանոյի հետ եւ առանց Վանոյի» գրքի շնորհանդեսն էր: Անչափ հուզական ելույթ ունեցավ հասարակական գործիչ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Նա ասաց, որ հասարակությունից են խլել Վանո Սիրադեղյանին, մեզանից են խլել. «Ինձանից խլված, իմ երեխաներից խլված… ես շատ կոնկրետ եմ նայում: Ես չե՛մ հասկանում… Քիչ բան կա, որ ես կարող եմ ասել՝ ես չեմ հասկանում, բայց Վանո Սիրադեղյանի բացակայությունը ես չե՛մ հասկանում: Էդ չի նշանակում, որ տուպոյ եմ էդ աստիճան, էդ նշանակում է, որ շատ էլ խոսել եմ, շատ էլ լսել եմ, շատ էլ մտածել եմ, եւ, մեկ է, վերջում ասել եմ՝ չե՛մ հասկանում: Վանոյի ականջը կանչի, մի պահ պատկերացրեք ֆիզիկապես ինչ-որ մի փուլում ինքը չկա: Նա, որ առաջին շարքում է եղել միշտ, կարող է չլինել, ուրեմն ինքը հիմա ազգի հերոս էր՝ բոլոր առումներով: Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել: Եթե մի բառով ասենք, 21-րդ դարի Արամ Մանուկյանն էր՝ հարգանքով Առաջին հանրապետության անհատի նկատմամբ»:

Աշոտ Բլեյանն ասաց, որ մեր իրականության մեջ 2018-ի դեպքերից մի բան ինքը չհասկացավ. «Եթե հետեւում էիք, Հայ Առաքելական եկեղեցու դեմ մի շարժում, մի հոսանք, ինչ-որ մեկը հասավ Էջմիածին, մտավ Վեհարան, քիչ է, ինչ-որ մեկը բոլորիս աչքի առաջ բարձրացավ Մայր աթոռի գմբեթին ու բոլորիս աչքի  առաջ հրապարակային սկսեց սղոցել խաչը… ես էլի չեմ հասկանում: Ես ասեցի՝ էսքա՜ն անպաշտպա՞ն մեր եկեղեցին: Հիմա էլ, որ բացատրեն, ես դա չեմ հասկանում, ու դրա մեջ շատ վտանգավոր բան կա: Բոլորիս աչքի առաջ: Պատմական էքսկուրսներ կանեն մարդիկ, կասեն անգամ այսինչ նվաճողն իրեն թույլ չէր տվել, բայց որ կարող է օրը ցերեկով Վաղարշապատ բարձրանար մեկը ու խաչը կտրի… ապրեցինք, չէ՞, մարսեցինք , չէ՞, չվերացանք, կանք, չէ՞, նստած ենք, չէ՞: Հիմա որ Վանո Սիրադեղյանը կլինի այսքան անպաշտպան…Պատկերացնո՞ւմ եք, գրողական էս շրջանը թողեն, գրքերը թողեն, մարդ, որ ստեղծված էր հասարակություն, պետություն, ժողովորդ, երեխա պաշտպանելու համար ու մեկ էլ հանկարծ պատկերացնո՞ւմ եք ամեն ինչ կա՝ պետություն կա, հասարակություն կա ու Վանոն անպաշտպան ա: Դուք չե՛ք կարող ասել ինչու Վանոն մեզ հետ չի, որովհետեւ շատ դժվար է լինելու դրա՛նից հետո»,- ասաց պարոն Բլեյանը ու շուտափույթ քայլերով պարզապես սրահից հեռացավ:

[youtube https://www.youtube.com/watch?v=yp4C7AJehjc]
Աղբյուրը՝ aravot.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գարունն այս անգամ ձմռանը եկավ

Մեր աշխարհում, մեր կրթական պարտեզում, մեր Էջմիածնում, մեր հոգիներում, որ թևածում է հիմա իմ-ձեր եղբայր Սեյրան Ավագյանի այս ավետիսը. գարո՜ւն է… Իմ շատ սիրելի ու հարգելի յուրաքանչյուր սեբաստացի, հետաքրքիր բան է էս կյանք

Վանո, եղբայր, ծնունդդ շնորհավոր…

Ինձ համար շատ կարևոր հնարավորություն է բաժակ բարձրացնելու` իմ տաղանդավոր ընկերոջ, սիրելի գրողի, քաղաքական գործչին շնորհավորելու համար: Վանո, եղբայր, ծնունդդ շնորհավոր…

Նախաձեռնություն-ուղերձ

Ահա այն նամակը, որ 1992 թ. նոյեմբերի 3-ին ես ինձ հետ Բաքու տարա, որպես խաղաղարար մեր նախաձեռնություն-ուղերձ մեր հարևան ադրբեջանցիներին: Այս նամակը ես եմ գրել, տասնյակ անգամ կարդացել-խմբագրել իմ ընկերոջ՝ Կտրիճ