«Մենք գործել ենք բաց «Կրթության մասին» օրենքով, ընտրել ենք իրավակազմակերպական ձևերից ոչ առևտրային պետական կազմակերպություն՝ ՊՈԱԿ-ից անցում ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրամին»,- սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Նա նշեց, որ կրթահամալիր ՊՈԱԿ-ի մարմինները կայացրել են որոշումներ, և հունիսի 10-ին ներկայացրել են կառավարությանը. «Մենք դա արել ենք այդ շրջանում, որպեսզի հուլիս-օգոստոսին պատրաստվենք հիմնադրամի հետ կապված փոփոխություններին։ Ամենագեշ երազում անգամ չենք մտածել, որ կարող է դիմադրություն լինի։ Դա պիտի անեինք ոչ մենք, դա պիտի աներ պետական լիազոր մարմինը՝ կրթության նախարարությունը»։ Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նամակով պահանջել է, որպեսզի Աշոտ Բլեյանը 65-ամյակը նշելուն պես հեռանա տնօրենի պաշտոնից: Ըստ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների» ՊՈԱԿ մասին օրենքի՝ «Գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին»: Իսկ Աշոտ Բլեյանի 65 տարին լրացավ այսօր՝ սեպտեմբերի 4-ին։ Այդ կապակցությամբ նա ասաց․ «Մենք եթե քայլ անում ենք, չի կարող դա իրավական չլինել, ես 1955 թվականին իմացել եմ, որ սեպտեմբերի 4-ին դառնում եմ 65 տարեկան։ Իսկ 2002 թվականին «ՊՈԱԿ-ի մասին» օրենքում, իսկ այդ օրենքը հրապարակված օրենք է, պարզ է եղել, որ գործադիր մարմնի ղեկավարը, երբ որ լրանում է իր 65 տարին՝ օրենքի ուժով դադարում է իր պաշտոնավարությունը։ Եվ ընկերնե՛ր, որևէ նամակ դուք չեք տեսնի, որևէ հրապարակում, որ խնդրում ենք … Ո՞նց կարող է բացառություն լինի, որ օրենքով է։ Դրա համար խոսքը հիմնադրամի մասին է, որ հիմնադրամը հնարավորություն է տալիս նաև Սեբաստացի կրթական համայնքին հիմնադրամի մարմինների միջոցով, ասենք՝ հնարավոր, դեռ պետք է հոգաբարձուների խորհուրդ լինի, լուծել այս հարցը, որովհետև հիմնադրամը խտրություն՝ տարիքային առումով չի դնում, այսինքն՝ 65 տարեկան մարդն էլ կարողանա մասնակցի, 70 տարեկան մարդն էլ կարողանա մասնակցի։ Սա էլ մենք գիտեինք, բայց դա արդեն հիմնադրամի գործն է, երբ որ կդառնա հիմնադրամ, կձևավորի իր մարմինները, հոգաբարձուների խորհուրդը, հոգաբարձուների խորհուրդը մրցույթ կհայտարարի։ Այլ բան «Հիմնադրամների մասին» օրենքը թույլ չի տալիս։ Այդ դեպքում արդեն կերևա կրթահամալիրի հիմնադիրը՝ տիարը բոլորի, դիմո՞ւմ է, թե՞ չէ այդ պաշտոնի համար»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/09/04/1133084/

© 1998 — 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վտանգավոր է, երբ երեխան ժամը 8-ին արթնանալու փոխարեն արթնանա ժամը 7-ին

Տպավորություն է, թե ՔՊ-ական իշխանությունը որոշել է ամեն հնարավոր բան անել, հասարակությանը զայրացնելու և ոտքի հանելու համար: Բացի այն, որ այս իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականությունը և անվտանգ Հայաստանը դարձրել

Մարդուն կարող է տառաճանաչ դարձնենք, բայց գրելու հավեսը կորչի

Պետք է ապրելու, ճանաչելու հավես փոխանցենք։ Զրույց «Մեդիալաբ»-ում։

Օտար լեզվի դասավանդման արդյունավետության մասին կարելի է եվ, իհարկե, պետք է խոսել, բայց ոչ միայն եվ ոչ այնքան ռուսերենի

Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության վերջին նիստը և հատկապես ռուսաստանցի հաղորդավար Դմիտրի Կիսելյովի որոշ հայտարարություններ դարձել են հանրային լայն քննարկման առարկա: Ազգային ժողովում նույնիսկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկ հնչեց նշված անձնավորությանը