«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ խաղաղ ցույցների ավանդույթը Հայաստանում սկիզբ է դրվել 1988թ.։

«Նիկոլ Փաշինյանն էլ սեփական կենսափորձով ամենը վերլուծել էր, մեթոդի ընտրություն էր կատարել, ինչպես-ի վրա շեշտադրումը լավ արված էր։ Նիկոլին ընտրած երիտասարդները շատ արագ կարողացան բոլոր հարցերում գալ համաձայնության և ցույց տալ, որ երիտասարդները մեզ գերազանցում են ազնվությամբ, խիզախությամբ, չնահանջելով, չկաշառվելով։ Ես կուզեմ, որ ամբողջ ընթացքը լինի քաղաքացիական անհնազանդության շրջան. համերաշխությունը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև անհնազանդությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում «գյոզալ» ձեռքբերումը կարող է հպատակության փոխվել։

«Շատ կարևոր էր, որ այս 30 տարվա ընթացքում պայքարող մարդիկ, որոնք եղել են փողոցում, շատ արագ նկատեցին այս հեղափոխական նոր շարժումը, և իրենց տեղը զիջեցին։ Դժվար էր իրենց համար, որովհետև մինչև Նիկոլի մտնելը՝ շատերն ամբիոնին էին արդեն, կային տեքստեր, և այլն, բայց իրենք արժանապատիվ հետ կանգնեցին, հասկացան, որ պատանիները հայտ են ներկայացրել՝ իրենց նոր առաջնորդի ղեկավարությամբ։ Եվ հիմա այս փուլում ավելի շատ պետք է խոսենք մեծահասակների դերի մասին, որովհետև մտնում ենք ամենակարևոր, ամենավճռական գործողությունների շրջան, և մեծերը պետք է շատ արագ գնահատեն իրենց անելիքները։ Նեղանալը, հավակնոտ երևալը, դասեր տալը պետք է մղվեն երկրորդ պլան, ամեն ինչ պետք է աշխատի երիտասարդների օգտին»,- նկատեց նա։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենն ընդգծեց, որ քայլքը սրում է միտքը. «Երբ դու ճամփորդ ես, միտքդ սուր է, դու տեսնում ես բաներ, որ չէիր տեսնում, գտնում ես լուծումներ։ Անընդհատ քո դիրքն է փոխվում, կարող ես երևույթներին այլ կողմերից նայել։ Սա միջոցառում չէր, որն ավարտվեց, մենք հրաշալի հասկանում ենք, որ երկար ճամփա պետք է գնանք, իսկ դա պետք է անցնեն չհոգնած մարդիկ: Գործընթացը պետք է շարունակվի՝ անկախ որևէ ելքից»։

Նա չի ընկալում՝ ԱԺ-ի քվեարկություն ասվածը, որովհետև ԱԺ-ն շենքը չէ, ժողովրդի ներկայացուցիչներ են, և նորմալ է համարում, որ քվեարկությունը լինի հրապարակում. «Հիմա բոլորը դրսում են, ոչ ոք չի վախենում, մեկ էլ հանկարծ ՀՀԿ-ի պատգամավորը վախենո՞ւմ է. ինչո՞ւ են վախենում, ինչո՞ւ են փակ նիստեր անցկացնում, ի՞նչն է խանգարում, որ հավաքվեն մի ուրիշ հրապարակում, կանչեն իրենց ընտրողներին։ Դու ստեղծիր քո ամբիոնը, ՀՀԿ, եղիր ընդդիմություն, որովհետև դա շատ կարևոր է։ 1988թ. դա հրաշալի և ճիշտ օգտագործվում էր՝ պատգամավորին տնից դուրս հանելով։ Ընտրողները պետք է սկսեն պատգամավորներին ուղեկցել»։

Աղբյուրը՝ 168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

«Ուրվագիծ»

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդում։

Ես խոսել, խոսում եմ ու կխոսեմ Հայաստանի մարդու հետ ու մարդու համար

Ես փորձում եմ, որ մարդը Հայաստանում հանդես գա որպես անհատ, ազատ բռնությունից, ճնշումից, մտքի սահմանափակումից, ազատ ու պատասխանատու ինքն իր, իր Աստծո առաջ։ Աստված Սէր է։ Ես լսում եմ, երբ

Շատ հապճեպ, փնթի ձեւով է կատարվել այդ փոփոխությունը

Հայաստանում 12-ամյա կրթության պարտադիր լինելը բացասական երեւույթ է, որը սահմանափակում է երեխաների իրավունքը: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 10-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Հայաստանի կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը նշեց, որ