«Վանո Սիրադեղյանի բացակայությունը ես չե՛մ հասկանում…էդ չի նշանակում, որ տուպոյ եմ էդ աստիճան». Աշոտ Բլեյանի անչափ հուզիչ խոսքը՝ Վանո Սիրադեղյանի մասին․ aravot.am

-Մեր ճանապարհները պիտի խաչվեին մի օր․․․ Հարցազրույց Աշոտ Բլեյանի հետ․ Վասակ Դարբինյանի

Ծաղկաքաղ օրագրից․
Այսօր Հրազդանի հանրային տարածք ներկայացող «Մանկական երկաթուղի» անվանումով միավորի մասին իմ առաջարկները՝ հունիսյան գրերում, երբ վերսկսեմ, ավարտեմ անցյալ տարվա «Ուսումնական հունիս» նախագծով սեբաստացի ճամբարականների հետ իմ ուսումնասիրության առաջարկները․․․ Այսօրվա տեսքով այն իրոք, Հրազդանի կիրճի հանրային տարածքի մի իմիտացիա է, որը իր այս անշարժ, առևտրային մի «ամթոխած»-իբր մանկական օբյեկտ հիշեցնող տեսքով չի կարող մնալ․․․ Ի՞նչ կտա Երևանի Հրազդանի կիրճը-հանրային գոտի նախագիծը «Մանկական երկաթուղու» վերակառուցում-ընդարձակումը․․․ Վանո Սիրադեղյան քաղաքապետի նախագծով կենդանացած այգում քսան տարում ի՞նչ էական փոփոխություն է կատարվել… անգամ ավերակ շինություններին մոտեցող չկա. ավելի վտանգավոր են դարձել։
Գլխավոր հարցին դեռ պիտի պատասխանենք, իսկ ուզո՞ւմ ենք, որ մարդը, սովորական մարդը, ընտանիքով, զույգով-խմբով Զանգվի կիրճ գա՝ երբ ուզում է, Երևանի որ կետում որ գտնվելիս լինի, թե՞ այս կոնսերվացված-կիսաբաց-կիսափակ վիճակը ձեռնտու է և՛ քաղաքային բյուջեին, մենք ստիպված կլինենք ուսումնասիրել 2017-ի քաղաքային ծախսերը սրան ուղղված, և՛ Հաղթանակ-Կիևյան-Դավթաշեն կամուրջների միջև ձորը բռնած ուտուշ-խմուշի սեփականատերերին, որքան էլ որ դրանք մասշտաբով-թափով տարբեր են․․․ և՛ հասարակությանը՝ ձորի-գետի նկատմամբ ունեցած իր պատկերացումներով, ձորից ինչ-որ բան փախցնող խմբերի՝ «էսպես էլ մնա, լավ ա » ներշնչումներով․․․

Ես ու Դավիթը հեծանվով անցանք Զորավար Անդրանիկով, Բաբաջանյանով… Սեյրան բարձունքից նոր շարունակություն ունեցավ իմ «Օրը Աբովյանի հետ» նախագիծը, որ իմ կյանքն է դարձել-կլանել ինձ… Զանգվի ձեզ ծանոթ բնակիչը՝ նորագյուղցի Միհրանը, մեզ տարավ իր տուն, ճիշտ գեներալ Պասկևիչի արձանի-բարձունքի դիմաց… Ի՜նչ դիրք է, ի՜նչ պատշգամբ, հացատուն, շուրջը պուրակ, իսկական ուսումնա-հայրենագիտական կենտրոն։ Միհրանն ու իր կինն էլ՝ Շարժման ընկերներ. որքա՜ն բան հասցրեց պատմել եռանդուն ավագ ընկերը՝ Աբովյանով-Զանգվի կենդանացման-լուսավորման, մեզ՝ ավազանի բնակիչներիս վերադարձման ծրագրով համակված… առանցքում՝ ինքն ու Վանո Սիրադեղյանը։ Այսպիսի իրիկուն եղավ։ Առավոտյան մեր տան խոհանոցի և հյուրասենյակի սեղաններին Միհրանի երեխայասեր Մարգարիտ աղջկա նվիրած փնջերն էին՝ կակաչներ ու հաղարջի ծաղկած թփեր։

Մենք այս բարձունք կվերադառնանք. Միհրանի ու բարեհամբույր կնոջ ուղեկցությամբ կլինենք Աբովյանի քարանձավում, ապրիլի 29-ին հաց կթխենք, թոնրատնից ծուխ կբարձրանա… Այսպես բարձունք առ բարձունք, տուն առ տուն, մարդ առ մարդ… Ու դեռ Միհրանի երաժիշտ թոռան թմբուկի նվագի տակ կպարենք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այնքան կարևոր, որ օրեր անց օրվա գիր է դառնում…

Իմ խոսքը Հարություն Թոփիկյանին մի տեսակ պատվիրված էր, ու ես արեցի սիրով-բարեխիղճ, «Երևան» պետական կամերային երգչախմբի «Կոմիտասը և մենք» խորագրով համերգաշարի երկրորդ ելույթի առիթով… Իսկ համերգին, էլի պատմել եմ, հնարավոր

Ու Սարոյան անսովոր մարդը կենդանացավ

Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը 1976-ին կարող էր լինել. Սարոյանը Երևանում էր այդ տարի աշնանը, Ուջանում այցելելու էր Զորավար Անդրանիկի հուշարձանին… Մենք՝ գրականասեր-սարոյանասեր ֆիզիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսեցի մի խմբով՝ ձեզ ծանոթ Սիմիդյան

Ապաֆետիշացնող տարի դարձնենք 2015-ը

Ճրագալույցի պատարագն ավարտվեց. Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս... Այսօր տօն է սուրբ ծննդեան, աւետիս, Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետիս, Այսօր արեւն արդարութեան, աւետիս, Երեւեցաւ ի մէջ մարդկան,