Գևորգ Հակոբյանը, տեսեք, Գութանասարը հայտնաբերելուց, որպես հարսնացուի ինքնավստահության հաստատում՝ հարսանյաց ծեսով բարձունքի նվաճելուց հետո, շաբաթ օրը Արագածի մեր կնքահայր Ալբերտ Տոնեյանի հետ հայտարարեց Արագածի 2019-ի շրջանն սկսելու մասին…

Իսկ ես վաղուց Սևանում չէի եղել, և ճամբարային կյանքի հաստատումը, Աստղիկի ոտնաթրջոցը լճում-ծովում մեր… ոգևորեցին… Ես Արտանիշով Նորատուս անցումը շատ հետաձգեցի. համարեք, որ վճռական քայլ արեցի… Սևանա լիճ։

«Ժայռ» ուսումնական վրանային ճամբարը Երևան-Դիլիջան խճուղուց՝ խճուղու «Դիլիջան-Ճամբարակ» ցուցանակից, 18 կմ հեռավորության վրա է։ Բանգլադեշից հասնելը, վերադառնալը, որ Սևանա լճի, Հրազդանի ավազանի-հովտի, Սևան-Հրազդան կասկադի համար լինի առավելագույն ճանաչողական-հետազոտական, նախագիծը մշակելը-իրականացնելն ավելի կարևոր են, քան վեճը՝ ճամբարի եռօրյա-հնգօրյա-տասնօրյայի մասին…

Արագածում լուսանկարները՝ Ալբերտ Տոնեյանի:

Էլի առավել կարևոր բան ասեմ՝ հարգանքով մասնակցելով կարգի քննարկմանը. դա ճամբարում՝ «Ժայռի» հատվածով-լճի երկայնքով, Սևանի բնապահպանական-շրջակա միջավայրի հետազոտումն ու գործնական ուսումնական աշխատանքների ծավալումն է ճամբարականների միջոցով… շարունակական… Այս աշխատանքի շարունակությունը շրջակա միջավայրի հայրենագիտությունն է, որ նորմալ հարցադրման անգամ բերված չէ, էլ ո՛ւր մնաց ուսումնասիրության պլանի՝ տարատարիք սովորողների համար… Սրան ավելացրեք երրորդ ուղղությունը՝ ռազմամարզականը, արտակարգ իրավիճակում գործելու հմտությունների յուրացումը, ճամբարային-վրանային կազմակերպման հմտությունները, չորրրորդ-հինգերորդը՝  ընթերցողական, ճամբարային-բանավեճային ակումբների, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ծրագրով լճի ափին-շրջակայքում քանդակագործական-նկարչական, այդ թվում՝ լուսանկարչական գործունեությունը, էլ չեմ ասում՝ պարզապես-ը, ինքն իր համար-ը՝ մենակ, կամ իր ընտրած խմբերով… Ավելի օգտակար կլինի՝ այս շաբաթ ուսուցիչները մեր, ներգրավելով այլ մասնագետների, ուսումնական ճամբարի նշած ու բաց թողած (երբեք չես սպառի) գործունեության մշակումներով, ուղեցույցներով զբաղվեն… Իսկ իր ուսումնական կամավոր-պարտադիր ճամբարային ժամանակը ուսուցիչը մեր կարող է հավաքել երկու-երեք ճամբարներում, ճամբարային հերթափոխներում, ինչպես ուսումնական ծանրաբեռնվածությունը օրացուցային. հո մի դասարանի հետ չի՞ աշխատում ուսուցիչը… Հիմա՝ այս շաբաթ, կարևոր է կապել-կապվել ճամբարներին մեր, Արատեսում և Սևանում, ստեղծել որևէ ժամանակացույցով ճամբարային խմբեր… Իմ շաբաթ-կիրակի աշխատանքային այցերը սրա համար համոզում փոխանցելուն էր ուղղված…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Աշխատանքային իմ այցով արձանագրում եմ՝ ճամբարները պատրաստ են, իսկ անավարտ գործերի կարևոր մասը կատարելուն պիտի մասնակցեն հենց ճամբարականները. գլխավորը՝ ճամբարականի վրանային կյանքի ուսապարկի հավաքումն է… Իմ երեկվա տեսաելույթներն էլ դրան էին ուղղված։

Ճամբարական սովորողն էլ իր ճամբարային հունիս-հուլիսը կարող է անցկացնել, ասենք, Սևանի «Ժայռում», իսկ օգոստոսի իր հերթափոխը՝ Արատեսում… կամ հակառակը։ Հուլիսին ճամբարական խմբերին կմիանան Երևանում իրենց արձակուրդը անցկացնող մեր հայրենակիցները. հաստատ Փարիզի մեր գործընկերները կուզենան լինել և՛ Սևանում, և՛ Արատեսում… Ճամբարային խմբեր-ջոկատներ կհավաքվեն մարզական, լրացուցիչ կրթության, ակումբային, փառատոնային գործունեության շուրջ՝ սեբաստացի սովորող-ուսուցիչների հետ ներգրավելով մեր գործընկերներին, հարազատներին, ընկերներին Հայաստանով մեկ, Հայաստանից դուրս… Կրկնում եմ՝ գլխավորը այս շրջանում ճամբարի հետ կապվելն է, ժամանակացույցի-հերթափոխի իր մասնակցության որոշումով…

Սևանի «Ժայռ» ճամբարում: Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի:

Մեր գործը ուսումնական հագեցած ամառվա, երևանյան սովորական շոգի մեջ աշխատողի ճնշման մասին էլ մտածելն է. ճապոնացի գիտնականները պարզել են, որ լոլիկի անալի հյութ օգտագործելուց հետո հիպերտոնիկ հիվանդների արյան ճնշումը զգալիորեն իջել է. արյան մեջ խոլեստերինի քանակը՝ նվազել։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1684

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դդումով կուտվի՞․․․ համեցե՛ք

Ուզում էի-որոշել էի-հավատարիմ ընկեր-խմբագիր Սուսանին հայտնել էի, միասին «Մերը կյանք է նշանառուի թիրախում» վերնագիրն ընտրել էինք կիրակնօրյա իմ գրի համար… Այնպես, որ իմ այս վերնագրով, լրագրող Սիրանույշ Պապյանի աննահանջ որոշումով

Բերանացի անելու ճանապարհը մեր

Եթե նախագծային խմբերով հեղինակային մանկավարժության կազմակերպումը սկսում է մեզանում թափ հավաքել-գերակշռող դառնալ, առկա, թե արտագնա-ճամփորդական, ուրեմն դրա ժամանակն է, դրա համար պայմաններն առկա են… Կրթահամալիրը՝ որպես կրթական բաց միջավայր, հետևողական պատրաստվում

Ուղտով, ուխտի ճամփին ծնվող երազներով…

Ես անգրիչ մի պոետ եմ փողոցների փոշով հարբած, քիչ իմաստուն, քիչ էլ խենթ եմ-նաիրական իմ աշխարհից․․․ «Գուրգեն Մահարի» գազելն իմ մասին է ասված… Ճամփից առաջ հայտնվեց-դառավ իմը ու չլքեց, ինձ