Քանի ամիս է տարվա մեջ հնարավոր տեսնել Արարատը Երևանից… Հայտնի երկրաբանը պնդում է, որ դրա պատճառը սմոգն է, որն առաջանում է աղբի, խոտի և տերևների այրումից ու փոշու պատճառով… Բոլոր գյուղերում, քաղաքներում կենցաղային աղբն այրվում է, մեր աչքի առաջ ու մեր մասնակցությամբ, սովորույթի ուժով, այդ թվում՝ տերևներն ու խոտը այրվում են, ծխով պատելով հսկայական տարածքներ…

Ես հեծանվի վրա եմ. ուզում եմ՝ 2019-ի սեպտեմբերի չորսից սկսենք այդպիսի նախագիծ բաց հարթակներով դեպի Արարատ՝ Հյուսիսից, Արևմուտքից, Հարավից, Մայր դպրոց-խառնարանից.  մինչև 2020-ի սեպտեմբերի 4, ամեն օր, նկարենք ու գրանցենք մեր Արարատը… Ամեն օր… հերթապահությամբ, փոխեփոխ, բայց գրանցման-լուսանկարահանման միասնական ձևով… mskh.am-ի հատուկ պատուհանով եթեր տալով…

Ցնծություն… ցտեսությունը այսպիսին է 2019-ի մայիսի օրացույցում mskh.am-ում, իմ օրագրում, իմ առօրյայում… Վերջին շրջանում իմ հիշողությունից դուրս չի գալիս շրջանավարտ Սվետլանա Խաչատրյանի` «Ցտեսություն-ցնծություն» նախագծով ձեռքբերման պատումը.

Այդ նույն ոգևորությամբ էլ ուզում եմ գրել կատարածս փոքրիկ աշխատանքի մասին, թե ինչպես սկսեցի կիսաշրջազգեստիցս ու հասա տոնական բրոշին։
Հենց բրոշի մասին էլ ուզում էի խոսել, այդ հարցին էլ եմ հանդիպել.

— Իսկ ձեր զանգերը փայտի՞ց են լինելու, թե՞ էլի ուրիշ մի բան։
— Ըհը, ուրիշ մի բան, ով ինչ ուզի, իմն անձրևանոց է։

Շրջանավարտի այս շարքը՝ Անի Սարգսյանի, Սեբաստացի TV-ի նախագծի,  ո՞նց վերաթողարկենք, որ ոչ մի շրջանավարտ մեդիակենտրոնի TV տաղավարից դուրս չմնա, որ այս սերիալը 2019-2020 ուստարում էլ «Ցնծություն» նախագծով պտտվի. եթերում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2019-ի շրջանավարտ 12-րդցիներն են՝ իրենց «ես»-երով…

Իմ օրը ես սկսում եմ Միլենա Թևատրոսյանի հմայքի-անմիջականության դրսևորման 219 վայրկյանի վայելումով, ժամը 13.00 գեղարվեստի ցուցասրահում կրթահամալիրի շրջանավարտներ Ռեբեկա Խաչիկյանի, Աստղիկ Կիրակոսյանի, Լիանա Գրիգորյանի  Գունեղ հանգրվան ցուցադրության պաշտոնական բացումով…

Շրջայց կրթահամալիրում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Նկարաշարը՝ Արմինե Թոփչյանի:

Իսկ երեկ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ կրթահամալիրային շրջայցին Միլենայի ամենասիրած անկյունում՝ համերգասրահում, հանդիպեցինք ցնծության մեջ իրենց մայիսի 24-ի տոնախմբությունը ստեղծող շրջանավարտների սիրուն խմբին… «Երևանը ես եմ»՝ իրենց սիրված կարաոկեի բերած երգով…

Որևէ մեկը երբևէ փորձե՞լ է գնահատել փոշու ազդեցությունն Արարատյան հարթավայրի և Երևանի մթնոլորտի վրա, ներառյալ այն փոշին, որը քամու միջոցով տոննաներով բերվում է Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերից, որտեղ գործում են տուֆերի, պեռլիտների, դիատոմիտների, տրավերտինների բացհանքեր: Բնապահպաններից որևէ մեկն ուշադրություն դարձնու՞մ է սրան: Որևէ մեկը Բնապահպանություն նախարարությունից հետևու՞մ է տուֆի դատարկված բացհանքերի ռեկուլտիվացիային: Արագածոտնի մարզում հարյուրավոր հեկտարով տարածքներ վերածվել են լուսնային լանդշաֆտի, որտեղ ոչինչ չկա, բացի հրաբխային ծագման փոշուց:

ՀՀ երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի այս և այլ դիտարկումները, որ շարադրված են Այսօր.am-ի իր հարցազրույցում ներկայացնում եմ իմ գրով, որպես արձագանք Սուսան Մարկոսյանի՝ հունիսյան սեբաստացիական օրացույցը լրացնելու, դիտարկումներ անելու առաջարկին… Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը՝ հունիսի 5-ը, մեր օրացույցով, «Ուսումնական ամառ 2019»-ով, սեբաստացի սովորողների և մանկավարժական աշխատողների համար կարող է դառնալ փոշու, աղբի և նրա այրման, սմոգային խնդիրների դիտարկման, 2019-2020 նախագծերի իրականացման համար անհրաժեշտ պատրաստության հարթակ… Հայաստանում, որտեղ երկրաբանական կրթության մակարդակը սրընթաց ընկնում է…

Արևմտյան դպրոցի հայրենագիտական խումբը Էրեբունի թանգարանում: Նկարաշարը՝ Սոնա Փափազյանի:

Իսկ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոստացած 2019-2020 գործընկերությունը կիզիչ արևի տակ չի ժանգոտի… Այսօր արդեն մասնագիտական դեսանտը՝ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի ղեկավարությամբ, Մայր դպրոցում կլինի օրվա վերջին ու իմ ստեղծած մասնագիտական խմբի հետ ձևակերպումների կբերի մայիսի այս խիտ շրջանում ուսումնական ճամբարային, «Ուսումնական ամառ 2019»-ի՝ Երևանում, Արատեսում, Սևանում, այլուր… նախագծերի կազմակերպման, արտակարգ իրավիճակում անվտանգ կենսագործունեության, մասնագիտական ուսուցողական միջավայրի ստեղծման աջակցության հարցերը… Անգնահատելի աշխատանք: Այսպիսի աշխատանք մենք կատարում ենք ՀՀ բնապահպանության, պաշտպանության նախարարությունների, ամենասեբաստացիական հունիսի օրացույցի ուսումնական գործունեության աջակից պետական մարմինների, կազմակերպությունների ու անհատների հետ… Աննախադեպ հունիս՝ իր այդպիսի կազմակերպումով…

Երեկվա շշմելու անձրևն ինձ բռնացրեց Մեդիակենտրոնից Քոլեջ ճանապարհին… Անգամ երբ անձրևը թուլացել էր զգալի, ճանապարհին թրջվելու սիրահարներ չհանդիպեցին… Ո՞նց կարելի է Երևանում անձրևապաշտ չլիներ… Տեսնես՝ տարերքի ողջ հմայքով երեկվա անձրևից թրջվելու, խաղալու, դա դիտելու, նկարելու, շաչյունի-թակոցի աղմուկը գրանցելու, տարերքի վրա կենտրոնանալու նվերից քանի՛ սեբաստացի սովորող-ուսուցիչ օգտվեց, առանձնացավ կենցաղից, քանի՛ մեդիանյութ ստեղծվեց…

«Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի». Հ. Սահյան։
Տեսագրումը՝ Արմինե Թոփչյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=wX6eremGfjI]

Իսկ քոլեջի աշխատանքային խմբի հետ երեկվա մեր աշխատանքը պիտի որ խթանի մեր նոր կացարանի ստեղծումը. կկարողանա՞նք վերնատան բացումը հասցնել հուլիսին, այնպես որ այն ընդունի քանդակագործության և ճարտարապետության միջազգային փառատոնի քանդակագործ մասնակիցներին…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1667

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծննդյան գործերի կիրակի

Ամենաբյուջետային եվրոպական հանգստավայրերը ընտանեկան հանգստի համար: Արձակում-ճամփորդության օգոստոսի կիրակին սկսում եմ 2016թ-ի թոփ 10 ամենաէժան ուղղությունների վարկանիշով․ համեցե՛ք: Նունե Մովսիսյանը, Լուսինե Բուշը լավ օրինակ ցույց տվեցին ճամփորդության հանրայնացման՝ դրանից mskh-ի համար

Հատուկ դանդաղեցված ընթացքով կիրակի

— Ուզում եմ Լիլիթի հետ լինեմ, իր հետ քայլեմ, ման գամ: Հիմա զանգի, ասա… Կիրակի օրը, արթնանալուն պես ինձ գգվանքի հնարավորություն տալով, այսպես սկսեց Դավիթ Բլեյանը: Ավագ քույրիկ Լիլիթն իհարկե

Մանիֆեստ նոր, հա, բայց հունիսի 1-ին…

Հեշտ չէ մեզանում (միշտ ունենում ենք տարեցտարի հմտացող, բայց երիտասարդ, ֆիզարձակուրդ գնացողներ, միայն 2017-ին՝ արդեն տասներեք հոգի հայտնի են, և երկու տարեկան սեբաստացու հետ ասելիքով-անելիքով վստահ վերադարձողներ, ինչպես այս՝ 2017-2018