Ամառային մե՜ծ ճամփորդության ժամանակն է՝ նախահունիսյան պատրաստության այս շրջանով ու ամենասեբաստացիական հունիսով՝ իր ուսումնական բազմազան ճամբարներով՝ բանգլադեշյան, Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային, փառատոնային-ստեղծագործական հարթակներով… Ճամփորդի ձեր ուսապարկը հավաքեք՝ քնապարկով անհատական, արշավախմբային-դաշտային կենսագործունեության պիտույքներով… Մնացածը, ինչ ընդհանուր է, դուք կունենաք մեր բոլոր ճամբարներում, ստեղծագործական հավաքներում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություններում… Հարմար շորտ, կոշիկ, լողազգեստ, որ պետք են ամենուր, պլանշետ-այֆոն-լիցքավորիչ՝ խուրջինի մի անկյունում, ջրամանի ու աղբի տոպրակների հետ…

Մայիսի 27-ից սկսվող ճամբարները բանգլադեշյան, ուշադի՜ր, հունիսի 1-ից հայտնվում են քանդակագործության և ճարտարապետության միջազգային, այս տարի՝ անդրանիկ, ամենամյա նախագծերում… որպես ճամբարային ստեղծագործական բովանդակություն, իր իսկական հարսանիքով…

Այս օրերին դպրոցում-տանը, անհատական-խմբային, ընտանեկան-հարազատների շրջանում դուք պիտի յուրացնեք և՛ ձեր ուսումնական ճամբարի աշխատակարգը, և՛ փառատոնի ծրագիրը՝ իր նախագծերով ու հարթակներով, ձեր մասնակցությունը հասցնեք հայտերով  գրանցել… Ճամբարները մեր ու փառատոնային նախագծերը բաց են. աջակցե՛ք ոչ սեբաստացի ձեր ծանոթ-ընկերների մուտքին…

Կրթահամալիրի բանգլադեշի ճամբարները տարատարիք՝ բացօթյա և ծածկած լողով ամենօրյա, հեծանվով, պարտիզապուրակային գործունեությամբ, մարզախաղերով, կենդանիների խնամքով ագարակում, փառատոնային ծրագրով՝ ձեր ընտրած մասնակցային գործունեությամբ, անհատական ու խմբային… մայիսի 27-ից կսկսեն ու չեն ավարտվի, ամբողջ ամառ անընդհատ կլինեն։

Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային ճամբարները հնգօրյա են, ռազմամարզական, բնապահպանական, արտակարգ իրավիճակներում գործելու, հայրենագիտական, ընթերցողական բաղկացուցիչներով…

Սևանի «Ժայռը» պատրաստ է ճամբարականներին ընդունելու։ Լուսանկարները՝ Միքայել Ղազարյանի։

Մեր ճամբարները՝ բանգլադեշում, Արատեսում, Սևանում, թե  փառատոնային այլ հարթակում, ընկերության՝ ինքնավարության-ինքնասպասարկման, համերաշխության, ստեղծականության, ճանաչումի բնապահպանական հավաքներ են՝ բաց դպրոցներ բնության գրկում… Ի՛նչ մնաց. ուսապարկը հարմար կապելը, ջոկատ, նախագծային խումբ կազմելը, հայտ ներկայացնելն ու հերթափոխը համակարգողի հետ համաձայնեցնելը։

Փառաբանեք ամենասեբաստացիական հունիսը, ու տարածեք իմ այս գիրը՝ որպես ուղերձ, հեռագիր, հրավեր, կանչ, բոլոր ակտիվ հղումներով:

Ողջո՜ւյն, իմ հունիս:

Արմինեի պսպղուն աղջիկն էլ, արդեն իմացել եք, այսօր եղավ կես տարեկան։

Աստղափայլ շարքը՝ Արմինե Աբրահամյանի

#1666

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ողջը – հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

1921թ. մայիսին ք․ Երևանում գրված «Ութնյակներ արևին»-ը, նրանցից յուրաքանչյուրն ու ամբողջը միասին… Չարենցը հենց մեր այսօրվա՝ 1000-րդ ու ամբողջ գրի մասին-համար է՞ գրել… Ա՛յ, օրինակ… Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով

Հեռուների հետ բարեկամություն, հարևանների հետ թշնամությո՞ւն…

Ամենուր՝ կրթահամալիրյան-բանգլադեշյան հուլիսյան տապում, կենդանի ուսումնական նախագծերում, որ ամառային դպրոցի հեղինակային խճանկար են ստեղծում մեզանում, սեբաստացի սովորող-ուսուցիչների տարբեր անհատական-խմբային նախաձեռնություններում ես 2015-ին խոստացված մեր կյանքի բեկումներն եմ փնտրում-առանձնացնում: Նոր դպրոցի

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին…

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին կ՚երթան կոկորդիլոսին մորթին վրայէն ու կոկորդիլոսը չի կրնար բացատրել  թէ ինչու արտօնուած չէ խենթութիւններ ընելու Կարդացե՛ք Զահրատ, որ սեբաստացիները օրեր առաջ տարան Պոլիս ու բերեցին Ստամբուլից՝ ծննդավայրից Զահրատի։ Տարին, ինչպես մարդը քայլող, հետքեր է թողնում, ինչպես մարդը գործող,