Հիշում եք, ես չեմ հիշում՝ երբ, Հրազդանի կիրճում, «պառկած ոստիկանն» ինձ հեծանվից նետեց գետին։ Ես ոչ միայն վնասեցի ձախ ծունկս, այլև այդ մասում պատռվեց իմ սիրելի ջինսը։ Երեկ, երբ վերադարձա Արատեսից, ջինսը, որին ես հրաժեշտ էի տվել, ինձ թվաց այնքա՛ն գրավիչ՝ պատանեկանի-ճամբարականի պարտադիր ատրիբուդ։ Այսօր իմ օրը ես սկսում եմ հեծանիվի վրա, ջինսի պատռվածքով։ Իմ օրագրի բովանդակությունն էլ թելադրվեց դրա բերած զգացողությամբ։ Շտապեք ինձ տեսնել։

Մայիսով սկսվող «Ուսումնական ամառ 2019»-ն անընդհատ է դարձնում մեր հեղինակած կրթական ծրագիրը, երբ աշխատանքից մանկավարժական արձակուրդի երկու ամսով փախուստ չկա․․․ Անհատական պլանով ուսումնական աշխատանքի կազմակերպումը իրական հնարավորություն է՝ արձակուրդը տնօրինելու ողջ տարվա ընթացքում՝ համապատասխան անձի ու իր ընտանիքի կարիքներին, հարմար ճամփորդական-ուղևորությունների նախագծեր իրականացնելու համար… Երեսուն տարեկան դարձող կրթահամալիրը՝ որպես բաց, ուսումնական օրացույցով շուրջտարի գործող համակարգ, ամառային ուսումնական-կրթական փոխանակումների նախագծերի մանկավարժական սպասարկումով, իր մանկավարժական աշխատողն է ստեղծել… Դժվար է, իհարկե, քանի որ մեկն է հազարի մեջ. կրթահամալիրը մանկավարժական աշխատողի աշխատանքի կազմակերպմամբ էլ տարբերվող է… Այսպիսով, մայիս ամիսը մեզանում վերելք է, ո՛չ վայրէջք, ո՛չ ավարտ, ո՛չ քննական հունիսի, դրան հաջորդող արձակուրդային հուլիսի նախադուռ-փախուստ․․․

2-րդ դասարանի մարմնամարզական վազք-խաղեր Արևելքի լանջերում-դաշտում:

Ինձ երևի մի քիչ ոգևորում էր պակասում, որ փոխանցեց աշխատանքային երկօրյան՝ շաբաթ-կիրակին՝ Սևանի «Ժայռով», Շորժա-Արտանիշ-Վարդենիսով, Վարդենյաց լեռնանցքով, Եղեգիսի կիրճով, կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնով․․․ Շնորհակալ եմ Միքայել Ղազարյանին, Արմինե Թոփչյանին, և Անդրանիկ Դարբինյանին՝ ուղեկցելու-օգնելու, երկար ճանապարհը հեշտ ու հարմար դարձնելու համար. իսկ մեր մարմնամարզիկ նորեկ Անդրանիկին ճանաչելը հավելյալ ձեռքբերում համարենք։

Սևանի ափին ավելի ու ավելի ուժեղ են սկսել կարոտել և՛ սովորողները տարատարիք, և՛ ուսուցիչները․․․ «Ժայռ» գոտում, կրթահամալիրի ճամբարի նորացման նախագիծը-կազմակերպումը հին սեբաստացի-գործընկեր Ալիկ Մինասյանի հետ քննարկելը միայն սկիզբն է ծավալուն աշխատանքի․․․

Կրթահամալիրի Բանգլադեշի՝ աչքով անող գարունքից…

Ասում եմ և՛ Արատեսի, և՛ Սևանի համար, որպես համատեղ ուսումնական ճամբարային կյանքի պայմաններ, պահանջներ․․․ Մասնակցային սկզբունքի անխախտությունը ենթադրում է, առանց բացառության, ամեն մի սեբաստացի սովորողի-ուսուցչի ներգրավում ուսումնական ճամբարների գործունեության բոլոր փուլերում՝ սկսած մայիսյան պատրաստության շրջանից, անհատական ու խմբային աշխատանքներից… Ճամբարականը մեր թող հավաքի իր ուսապարկը՝ հարմար ինքնուրույն կրելուն, նրանում անհրաժեշտ պիտույքները տեղավորելուն, նրանով քայլելուն-բարձունք նվաճելուն, արագ դատարկելուն-հավաքելուն… Հարմար-հիգիենիկ անհատական քնապարկ, լապտեր, մարզակոշիկ, դաշտային հագուստ, այլ պարագաներ… Փնտրե՛ք, գտե՛ք, նվե՛ր ստացեք, փոխանակե՛ք… Հոգնածները, ալարկոտները, ծխողները հեռու մնան ճամբարներից էլ, կրթահամալիրից էլ, նրա առաջացրած բաց ցանցից էլ… Մուտքը ուսումնական ճամբար ուղեգրով է, ուղեգրում գրանցված պահանջների բավարարումով, անխախտ ուսումնական ճամբարային աշխատակարգով՝ Արատեսում, թե Սևանի «Ժայռում»…

Մասնակցային սկզբունքը ենթադրում է ճամբարական սովորողի և մանկավարժական աշխատողի ամենալայն աստիճանի ինքնավարություն, ինքնուրույնություն, նախաձեռնողականություն, հավես՝ որպես ուսումնական աշխատանքի անբաժանելի մաս ընդունելով բնապահպանությունը, հայրենաճանաչողությունը, մարդասիրությունը… Մեր ճամբարները այսպիսի կազմակերպում են բնության գրկում՝ Սևանի ափին, անտառի մեջ, թե Արատես գետի, նրա վտակների ստեղծած հովիտում-բարձունքում Արատեսի՝ կրթահամալիրի Գեղարվեստի բարձունքում. Վիգեն Ավետիսի քանդակագործության արվեստանոցի երեկվա բացումը եթերի համար չէր… Սմբատից լավ չես պատմի։

Խաղողագործության աշխատանքներ կրթական Կասկադում:

Արատեսի դպրական կենտրոնը մեր աչքի առաջ, մեր մասնակցությամբ հետևողական մայիսին կդառնա և քանդակագործության-ճարտարապետության միջազգային փառատոնի և ռազմամարզական ճամբարի հարմար միջավայր: Այս ամառվա հանրակրթական կամուրջը հայրենագետի կապահովի Արատես-Վարդենյաց լեռնանցքով Սևանի շուրջ, Գետիկ գետի հովիտով Աղստև-Իջևան անցումը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Արատեսից Հերհեր-Վայքի Զառիթափ-Մարտիրոս-Բարձրունի անցումը…

Ես հաճույքով եմ քայլում, ինչքան ուզես, հատկապես ավելի ու ավելի հետաքրքիր են պատանիների հետ անցումները, իրար ու հայրենիի բացահայտումները… Սկսենք հավաքել ճամփորդի ճամբարային ուսապարկը…

Զբոսանք Դավթի հետ։
Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1653

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բացվող-չփակվող դռների միջև մեր օրերը, որ կյանք են դառնում․․․

Երեկ Լուսինե Բուշն ընդունեց իմ առաջարկը, ու ես այսօրվա իմ գիրն սկսում եմ՝ նրան կրթահամալիրի Միջին դպրոցի ղեկավարի պաշտոնում ներկայացնելով․․․ Սիրելի ու հանրահայտ մեր Բուշն է՝ ընդմիշտ սեբաստացի իր ավագ

Եթե ձմեռը՝ իր դեկտեմբերի մեկով, մեր Սոֆին պիտի բերի, բարով գա

Կիրակին եղավ ինչպես իմ օրվա  գրերից մեկում նկարագրված է, ընտանեկան-հարազատական… Երկար քնեցինք՝ մինչև ժամը 9.00, իրադարձություն, որ չէր եղել այս էլ քանի՜ տարի… Դավիթը լոգարան-լողավազանում անցկացրեց կրկնակի ժամանակ… Հետո, երբ

Նոր սկիզբ՝ ունեցածի հիմնադրման ճանապարհով…

Սիրում-կարևորում եմ սեբաստացիական նախաձեռնությունները, ահա ինչու՝ ուշադիր եմ դրանց հետևողական իրագործման սեբաստացիական ջանքերի նկատմամբ. վստահեք ինձ, նախաձեռնության իրագործման յուրաքանչյուր փուլում ես ձեր հուսալի գործընկերն եմ… Իրիկունը տուն մտա զգույշ. դուռը