Մեծ հարգանքով երեք Աշոտների 1985-1989 թթ ստեղծած, ղեկավարած, գորբաչովյան վերակառուցման շրջանի գուցե ամենազարթուն կրթամշակութային-նորարարական նախագիծ թիվ 183 դպրոցի նկատամբ (երեք Աշոտներից մեկն եմ). այդ հավեսի, մանկավարժական նորարարության աղբյուրի վրա ստեղծվեց հեղինակային մանկավարժության, հանրակրթության մեջ պետական այլընտրանքի մշակման, իրականացման ու տարածման համար անհրաժեշտ փորձարարական-հետազոտական միավորումը. հիմնադրվեց-գործեց-կա որպես պետական կազմակերպություն՝ հեղինակային ծրագիր մշակող մանկավարժական աշխատողների՝ իրենց գործի նկատմամբ ողջ պատասխանատվությամբ։

Մեր հեղինակած մանկավարժության տարածման ցանցային կազմակերպումը որպես փաստ, որպես մեր առօրյա աշխատանք ու զարգացման ծրագիր՝ Բլեյան կրթական բաց ցանցը, մեզ իրավունք է տալիս որպես 30 տարվա աշխատանքի հանրայնորեն ճանաչված արդյունք, հանրակրթության մեջ նոր բրենդ՝ «Ստեղծված է կրթահամալիրում. Բլեյանի դպրոց», տոնել սա։ Տոնը մարդկային ուրախություն է դառնում, բաց յուրաքանչյուրի համար՝  մասնակցությամբ, ինքնաբուխությամբ, որ 2019-ի մի ժամանակում կմիանա մեզ։ Սիրով։

Այսօր առավոտը կրթահամալիրի արևելքում՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

 Իսկ մենք սկսում ենք տոնակատարությունը մայիսյան ստեղծագործական ամենամյա հավաքի օրերին, 13-18-ը մայիսի, հետո կշարունակենք որպես ցնծություն-տոնախմբություն մինչև մայիսի 26-28-ը, հետո Տոնը կստանա ճամբարային-ստուգատեսային կազմակերպում, ուսումնական նախագծերով, մինչև հունիսի 13, հետո հունիսի 13-ից սկսած կթափանցի տոնական ուրախություն ու տրամադրություն՝ ավելին անելու, սարեր շուռ տալու քանդակագործության ու ճարտարապետության միջազգային բաց փառատոնով՝ Երևանում, Իջևանում, Արատեսում…

Այսպես, տարին բոլոր մենք տոնական բոլոր հարթակները կօգտագործենք՝ լավագույնը, որ կա մեզանում ստեղծագործական շրջապտույտի մեջ դնելու համար, ողջ սեբաստացիական համայնքը՝ իր շրջանավարտներով, բոլոր տարիքի սովորողներով, սաներով, նրանց ընտանիքներով ու մանկավարժներով, բարի կամեցողներով ու գործընկերներով, որպես կրթահամալիրի 2019, 2020-22 թթ զարգացման յոթ հրաշալիների ստեղծման աշխատանքներում, մտքով-շնորհքով, որպես մասնագիտական աջակցություն, նյութական-դրամական աջակցություն «քիչը՝ սրտից, շատը՝ ունեցածից» թումանյանական սկզբունքով… Սրա համար մեզ պետք կլինի ռեստարտ անել «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի գործունեությունն այնպես, որ յոթ հրաշալիից յուրաքանչյուրը Տոնին հանրային մասնակցային ապահովումը բազմապատկի․․․

Աստղիկ Բլեյանը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվում:

Տոնը երկրագործին է վայել, աշխատավորին՝ ստեղծագործ անհատին, թե հավաքանուն․․․ Մենք 2019-ի աշխատանքը սկսում ենք անել որպես Տոն՝ վայելքի բավարարում բերելով նրա յուրաքանչյուր մասնակցի։

Իսկ աշխատավորի օրը երեկ, օրվա մայովկան, ինչպես գրել էի, ընտանիքով անցկացրինք անիվների վրա, մարզական Օղակաձևում, Վարդան Մամիկոնյանի հետ։ Դավիթը շատ ուզեց, որ ես իր դասարանին հրավիրեմ իրենց ունեցած անիվներով՝ հեծանիվ, սքեյթ, ինքնագլոր, ….։ Հրավիրում եմ, Լուսինե Փաշայան և ընկերներ, մարզիկին վայել հյուրասիրությամբ. անվախաղերի համար հարմար հրապարակ է։

Աշխատավորի օրն անիվների վրա։
Տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=tmIu9Ytvww4]

#1649

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շշմելու ես այսպես… շփոթված, տիա՜ր…

«Շշմելուն» որ չուղեկցեր, այդ վիճակի ապրումներ պարբերաբար ինձ չպարգևեր, ես մանկավարժության հետ մի կյանքի չափ քայլողը չէի՜… Շփոթված վիճակի զգացողությունները, որ խիտ կենսափորձով այնքա՜ն վաղուց եմ հաղթահարել, թվում էր՝ անվերադարձ

Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է…

Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է. Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է. Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում. Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն,

Հեքիաթի և իրոքի Հազարանի թևերով

Արևմուտքի դպրոց-պարտեզ աշխատանքային խմբով՝ իմ, Վահրամի, Էրիկի այցը՝  Գոհար Բալջյանի նախօրոք  ծրագրած, ուրախ ու լեցուն եղավ։ Ինչքա՜ն սիրուն-ընդարձակվող է մեր աշխարհը․․․  Սեբաստացի երեխաներն ամենուր կրթահամալիրում շատանում են,  որքան էլ սրա հետ կապված հոգսերը արագ արձագանք են ստանում,  մեկ է, ժամանակը, ինչպես սամում, թռչում է,  ու  լուծումներն  ուշանում են․․․   Համառ ենք, չենք նահանջում․․․  Մայիս ամիսը կիսվում է, օրացույցով-ավանդույթով բաց լողափերի կարգավորումները,  լողավազանների տեղադրումը ուշանում են։  Արևմուտքում վճռական են՝ իրենց գործող ֆուտբոլի դաշտում չորրորդ-հինգերորդ դասարանցիների  համար նոր լողափ ստեղծելու,  իսկ սա նշանակում է այդքան չարչրկված նոր մարզադաշտի կառուցում․․․ զուգահեռ․․․