Շնորհակալ եմ, որ գրքի այս մասում դրված են այս տողերը։ Որովհետև եթե ինձ ասեին՝ ընտրիր 10 տող, ես հենց այս տողերը կընտրեի. մնացածը կա՛մ ասված է, կա՛մ մարդիկ կասեն։

Հասարակությունից խլված, մեզանից խլված. շատ կոնկրետ եմ նայում՝ ինձանից խլված, իմ երեխաներից խլված, իմ կրթահամալիրից խլված… Դրա համար ես ասում եմ՝ ես չեմ հասկանում։

Քիչ բան կա, որ ես այսպես չեմ հասկանում, բայց Վանո Սիրադեղյանի բացակայությունը ես չեմ հասկանում… Էդ չի նշանակում, որ տուպոյ եմ, է՜դ աստիճանի։ Էդ նշանակում է, որ շատ էլ խոսել եմ, շատ էլ մտածել եմ, լսել եմ…

Դրա համար ես երեք դիտարկում անեմ։ Տեսեք՝ կհամաձայնե՞ք։

Վանոյի ականջը կանչի։ Մի պահ պատկերացրեք՝ ֆիզիկապես ինչ-որ փուլում ինքը չկա։ Կարող էր չլինել. առաջին շարքում է եղել միշտ… Ուրեմն ինքը հիմա հերո՞ս էր, ազգի հերոս, բոլոր առումներով։ Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, որովհետև Վանոն Վանո է, չի սիրում զուգահեռներ։

Ու պատկերացրեք, որ թե մի բառով էլ ասեինք՝ քսանմեկերորդ դարի Արամ Մանուկյան էր։ Էլի զուգահեռ չեմ ուզում անցկացնել, որովհետև մեծ վերապահումներ կան. ո՛չ Վանոյի դեպքում. հարգանքով Առաջին Հանրապետության անհատի նկատմամբ։

Մեր իրականության մեջ, գոնե 2018-ին, մի բան ես մինչև վերջ չհասկացա, չնայած լսում էի, փորձում էի։
Եթե հետևում էիք, եղավ հայ առաքելական եկեղեցու դեմ մի շարժում, մի հոսանք, բայց ինձ դա չէր այդքան անհանգստացնում։ Ինչ-որ մեկը հասավ Էջմիածին, մտավ Վեհարան՝ քիչ է, բոլորիս աչքի առաջ բարձրացավ Մայր աթոռի գմբեթը ու բոլորիս աչքի առաջ, հրապարակային, սկսեց սղոցել խաչը։ Մեր եկեղեցին այսքան անպաշտպա՞ն… Հիմա էլ որ բացատրեք, ես դա էլ չեմ հասկանա. դրա մեջ շա՜տ վտանգավոր բան կա։ Մնացածը ինձանից լավ գիտեք. մարդիկ պատմական էքսկուրսներ կանեն, կասեն՝ անգամ էս, չգիտեմ՝ որ, նվաճողը էդ բանը իրեն թույլ չէր տվել։ Բայց որ մարդը օրը ցերեկով մտնի Վաղարշապատ, բարձանա ու խաչը կտրի… Ու մենք ապրեցինք, չէ՞, բայց մարսեցինք, չէ՞, չվերացանք, կանք, նստած ենք, չէ՞…

Որ Վանո Սիրադեղյանը կլինի այսքա՜ն անպաշտպան, ես էդ բառը հատուկ եմ օգտագործում, պատկերացնո՞ւմ եք, մարդը (դեռ գրողական շրջանը, գրքերը թողնենք),  որ ստեղծված էր, հասարակություն, պետություն, երեխա պաշտպանելու համար, ինքը էդպիսին էր… Բայց հիմա պետությունը կա, իշխանություն կա, հասարակություն կա, ամեն ինչ կա, ու Վանոն անպաշպան է…

Դուք չեք կարող ասել՝ ինչու Վանոն մեզ հետ չէ, որովհետև շատ դժվար է լինելու դրանից հետո… Կներեք…

«Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսից։

Աղբյուրը՝ 1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի հայտարարություն-ելույթը

Ապրիլի 12-ին, կիրակի օրը, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի հայտարարությունը մեջ եմ բերում.«Մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է

Երևանում ապրելը անտանելի է. ակադեմիական քաղաքը հին, բայց լավ գաղափար է…

«Առաջին լրատվականում» սեբաստացի շրջանավարտ Գոհար Հայրապետյանի հյուրը Աշոտ Բլեյանն է։

Եկեք՝ խնդիրը հասկանանք

ՀՀ անկախությունը առևտրի հանելով՜ Արցախին ոչինչ չեք բերի, հայկական աֆերիստությունն անօգուտ է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Աշոտ Բլեյանը։ՀՀ անկախությունը առևտրի հանելով՜ Արցախին ոչինչ չեք