Մաքրելով, երգով, քայլքով ուրախ, Բյուրականից Օրգով անցումով, Աղձքով Ագարակ, քարափային անցումով Ոսկեհատ-Ոսկեվազով։ Ամբերդ գետի հունով մինչև Քասախ ու Ամբերդ գետերի գրկախառնում Ամբերդ գյուղի ընդարձակ դաշտում։

Իմ գրից անընդհատ, պատումից ո՜նց կվրիպի, որ կրթահամալիրի նախագծային խումբը Ջուլի Սիմոնյանի և Ռուբիկ Բաղդասարյանի առաջնորդությամբ եղավ Ոսկեհատում, անցավ գյուղի յոթ հրաշալիներից մեկով՝ քարափով, գյուղի նշանավոր դաշտում վերջապես կայացավ ֆուտբոլային խաղը, որին այնքա՜ն սպասում էին Ոսկեհատի հայտնի ճամբարը ստեղծած պատանիները․․․ Փոխադարձ այցը թող չուշանա, մարտի 25-30-ը կրթական փոխանակումների հարմար շրջանն է՝ գարնանային ճամբարը կրթահամալիրով մեկ․ հայտարարում եմ թիվ մեկ պատրաստության շրջան․․․ Երեկ մենք կրթական փոխանակումների պրոֆեսիոնալ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբով հրաշալի քարափին Ոսկեհատի, մոտեցանք Ագարակի քարափներից Աշտարակ-Գյումրի մայրուղու հարևանությամբ․․․

Շաբաթօրյա ճամփորդական․․․

Զարմանալու երկիր է մեր Հայաստանը, մի օրվա ճամփորդությամբ, Երևանից ընդամենը 30-40կմ հեռավորությամբ ի՜նչ հայրենիք, անճանաչ՝ անգամ ինձ․․․ Մենք մարտին Ամբերդ տեղանքը բացահայտեցինք․ թե չէ այն տպավորիչ-բրենդ, բայց սոսկ եկեղեցի էր․․․ Իսկ հիմա մի անընդգրկելի բնաշխարհ, Ամբերդ գետի հովիտով փոխկապակցված Արագածի փեշերով, մինչև Արարատյան դաշտ, Բյուրականից մինչև Ամբերդ գյուղ, Քասախի ու Ամբերդի գրկախառնումով, ուխտի ճանապարհ՝ քայլքով, երգով, մաքրելով․․․

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Շաբաթվա տպավորություները, որ անջինջ են, կիրակիով ինձ հուզում են, բոցկլտում են․․․ Սենսեյ-բնապահպան Հայկուհի Հովհաննիսյանը շաբաթ օրը աշխատանքային է դարձրել իր ու իր էկոզինվորների համար․․․ չի տեղավորվում հնգօյա անընդհատ ուսումնական-նախագծայինում․․․ Հայկուհին գիտի՞, ես նոր իմ էլ․փոստով տիար Գևորգից տեղեկացա, որ քաղաքացիական-նախագծային վերջին տարիների շարանի համար արժանացել է «Տիգրան Հայրապետյան» մրցանակի, որ երկուշաբթի՝ ժամը 14։00-ին, Մարմարյա սրահում կհանձնենք, որպես հանրապետական ամենամյա իրադարձություն՝ հայտնի միջազգայնագետ-հրապարակախոսի ծննդյան օրը, մեր օրը-ուրախությունը ձոնելով Տիգրանին․․․

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի աշխատանքային խմբի հետ արդեն երրորդ ժամն էր Մայր դպրոց-Արևմուտք-Արևելք-Հյուսիս՝ կրթահամալիրի Բանգլադեշի ագարակային ուսումնական հարթակներում, այս անգամ կրթահամալիրի Քոլեջի խելամիտ կազմակերպմամբ, ծանոթանում էինք սեբաստացի նախագծային խմբերի պարտիզապուրակային-բնապահպանական-կանաչ  նախագծերին․․․Ամենուր աշխատող խմբեր էին, գյուղատնտեսական գործիքներով տարատարիք սեբաստացիներ, որ Հյուսիսի տանիքերից էլ երևում էին կրթական պարտեզով մեկ․․․

Աստղիկ Բլեյանի նկարաշարը՝ Աշոտ Բլեյանի, Արմինե Աբրահամնյանի։

Կլոր սեղանից հետո, երբ նախատեսում էինք մեր առաջիկա ճանաչողական այցը Ագրոհամալսարան, երբ երկարօրյա ուսուցման խմբերը քայլում էին Մայր դպրոցի կայանատեղի, մեր աչքից չվրիպեց 4-5-րդ դասարանցիների խումբը, որ բահերով կոմպոստ նախագծից կտրվել չէին կարողանում․․․ Այնքան ագահ լինեն մերոնք, այնքա՜ն տարված երկրագործությամբ, որ գործը չթողնեն վաղվան, շարունակեն իրենց աշխատանքը գիշերումով, տեղեկացրած ծնողներին՝ ունենալով նրանց աջակցությունը (մեր կրթահամալիրային կացարանները միայն այլոց համար չեն ստեղծված), արթնանան միասին, որ առավոտ ծեգին շարունակեն երկրագործությունն իրենց, որպես ուսումնական անընդհատ գրավիչ աշխատանք, որ այսպիսով, կրթահամալիրը մեծ տուն դառնա, այնպես՝ ինչպես մտածված է։

Այս կիրակին իմ ավագ քրոջ՝ Նեկտարի հիշատակի օրն է։ Ես միշտ կարոտ կմնամ իմ քույրերին՝ Էմմային և Նեկտարին․․․

Դավթի բախտը բերել է․ ինքը արդեն հասուն տարիքում, փոքր քրոջ՝ չորս ամսական դարձող Աստղիկի վայելքն ունի։ Իմ օրվա մի կարևոր մաս ես հատկացնում եմ Աստղիկին լուսանկարելուն, Աստղիկի հետ քայլելուն, զրուցելուն․․․

Տեսագրումը՝ Աշոտ Բլեյանի

[youtube https://www.youtube.com/watch?v=mkZ0Q0hQkIU]

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1603

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բեռլինի պատից մինչև Չարենցի կամար 2016թ. պլեներով բանգլադեշյան

Այո, Նունե Մովսիսյան, սկզբում հասկացությունը՝  պլեների մասին հայերեն վիքիպեդյան հոդվածով։ Տպավորիչ ճշգրիտ մեկնարկ կլինի բանգլադեշյան պլեների թարգմանչական ստուգատեսի… «Կեցցեք»-ի հետ, ահա, իմ օգնությունը՝ նոր նախագծի առաջարկը։ Սկսեք այս օրերին Վիքիպեդիային արժանի հոդվածի

Ինքնաբավ գործենք, ու փաստ է դառնում մեր ստեղծած աշխարհը…

Մելինե Մարտիրոսյանի Ջրվեժյան սպասված ֆոտոպատումին միացավ չսպասված, բայց նույնքան տպավորիչ ծաղկաձորյան բնապատկերը Արևելյան դպրոցի Հայկ Արշակյանի ու… գնդապետ Ալիկ Մինասյանի խոստումը՝ ապահովել անվտանգ-լիարժեք սպասարկում Անի Սարգսյանի ու լուսանկարիչ սաների «Ձմեռային

Օրվա գիրը՝ օրվա մեջ

Այսպես Գևորգ Հակոբյանն ասաց, ու այդպես էլ եղավ։ Կա Մեծարենց, կա Տերյան,- և բազում ուրիշ պոետներ կան, Բայց — Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Մենք այսօր՝ ժամը 10։00,