Այսօր՝ մարտի 4-ին, իմ ավագ եղբոր՝ Էդվարդ Բլեյանի ծննդյան օրն է. իմ երախտահիշատակ, միշտ պայծառ հայր-եղբայրը դարձավ 79 տարեկան, որից 9-ը տարին երկնքում հսկում է ինձ, իր երեք տղաների ընտանիքներին, բոլոր Բլեյաններիս… Յուրաքանչյուրս իրենն ենք եղել, ու նա իր ողջ կյանքում հոգացել է մեր կարիքները բազմազան… Մի բան հաստատ է՝ իմ կյանքը, ընթացքը, մանկության-պատանեկության-երիտասարդության կենցաղն այլ կլիներ առանց իմ ավագ եղբոր: Շնորհակալ եմ, եղբայր: Իմ թաղի ընկերները տարիներ շարունակ վստահ են եղել, որ ավագ եղբայրս հայրս է, իսկ Շամխալ հայրս՝ պապս: «Բլե, պապադ եկավ, վազի դարպասի դուռը բաց», ֆուտբոլ խաղալիս կանչում էր առաջինը, ով տեսնում էր անձնական մեքենայով թաղ մտնող եղբորս… Հիմա էլ, երբ Դավթի հետ զբոսնելիս, ինձ ճանաչելով կամ Դավթին, հիշեցնում են պապ ու թոռան ընկերության, նշանակության, կարևորության մասին, ես ժպտում եմ ավագ եղբորս պես…
Այսօր իմ ավագ եղբոր՝ Էդվարդ Բլեյանի ծննդյան օրն է
06.08.2014
0 Comments
Explore More
Մեր` որպես հավաքականություն, մոբիլ ու խիզախ գործելու ժամանակը
Մոբիլ՝ այսպես են գործում. որոշեցի առավոտ 7-ին ճանապարհել Գյումրի գնացքով մեկնող իմ Տաթևիկին Բլեյան ու թոռնուհի Արևիկին, երբ ավարտել էի օրվա գիրը, երբ Արմինեն ու Դավիթ Բլեյանը շարունակում էին իրենց
Հայրս չէր կարդում, գրում
Ռեժիմը կարգավորող ուժ ունի, իսկ կիրակին միշտ ինքնակոչ է: Ես արձակուրդային իմ ազատությամբ բաց թողեցի ամենօրյա, առավոտ կանուխ՝ 05-08-ը, իմ աշխատելու, գրելու ժամերը: Քնել եմ: 08-ին արթնացա, վստահ, որ կիրակի
Նիկոլ Փաշինյանի-Աննա Հակոբյանի սպասված 4-րդ երեխայի ծնունդը
Նիկոլ Փաշինյանի-Աննա Հակոբյանի սպասված 4-րդ երեխայի՝ երեկ դեռ անանուն աղջնակի ծնունդը պիտի խառներ իմ օրը պլանավորված… Ինչ լա՜վ եղավ. ես հայտնվեցի Իջևանում՝ մեծ խնջույք-աչքալուսանքի մեջ… Ինձ, Նիկոլի հայր ու իմ