Տանն ենք ցերեկով, Աստղիկը իր կաթը կերավ, քնեց ծնկներին մայրիկի, Դավիթը բազմոցին, հանկարծ խոսեցնում է իր հեռախոսի մեջ մտած Արմինեին․․․
— Մա՜մ, վայելո՞ւմ ես հեռախոսդ, փոքր ժամանակ բջջային հեռախոս չի եղել, հիմա՞ ես վայելում, լա՞վ ա տենց․․․,- ու էսպես, խոսքը տանում է Արմինեի մանկություն, թիվ 89 դպրոց՝ Դանիել Վարուժանի անվան, քաղաքի դասականներից․․․
— Մայրի՛կ, քո դպրոցը մեր դպրոցի պես հետաքրքրի՞ր էր․․․
— Համեմատելու չի, Դավիթ ջան․․․
Ու Արմինեն պատմում է․․․ Դավթին անհասկանալի լիքը բաներ․․․ Զանգ դպրոցական, դասերից դասարանով փախչել, տնօրենի սենյակ տանել պատժի համար, ուսուցչի հարվածող ցուցափայտ, փականների մեջ կաբինետի՝ չոփ-խմոր մտցել, վատ ձեռագրի համար տետր պատռել, ուղիղ-ձեռքերը սեղանին, զույգ-զույգ նստեցնել․․․Այսպե՜ս երկար․․․ Դուք ֆինալը լսեք․․․
— Հայրի՜կ, ապրե՛ս, լավ ես արել, որ դպրոցը հետաքրքիր ես դարձրել, թե չէ ես դպրոց չէի գնա, ինչ ուզում ա անեիք․․․
Ես Աստղիկի ձեռքից կբռնեմ, մեր դպրոց-պարտեզ կտանեմ․․․ Քույրի՛կ ջան, պուճո՜ւր, շուտ մեծացիր, երկու տարեկան դարձիր․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այսօր, օրվա վերջին, մեք կմասնակցենք Նազենի Ղարիբյանի նախաձեռնությանը, կշնորհավորենք տիկին Ֆրիդային` Դավթի ու Աստղիկի սիրելի տատիկին, իմ ու Արմինեի հոգատար-հարազատ մարդուն, մեզ Տիգրան Հայրապետյան պարգևած, արժանի կնոջը՝ իր ծննդյան հոբելյանական օրվա առիթով․․․ Նազենին լավ է մտածել։

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը կրթահամալիրի, սեբաստացի տիգրանասերներով, պատրաստվում ենք մարտի 18-ին, մեր ուսումնական օրացույցով, « Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական ամենամյա ստուգատեսի մեկնարկին․․․ Համեցե՛ք։

Դավիթը այս արևածաղիկն է նվիրել, մեդիայով, իմ գրով տարածում եմ։
Մենք առիթն օգտագործում ենք, Շուշան քույրիկին համերգի հրավեր ուղարկում։

[youtube https://www.youtube.com/watch?v=aQtmjbSS7DE]

#1594

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մենք ենք, կհանդիպենք…

Վերնագիրը Արևելյան դպրոցի Մերի Գրիգորյանի «Դասարանական ռադիո» նախագծի տոնական հաղորդումից է… Կհանդիպենք՝ ասում ենք, ցտեսություն, հանրահայտ пока՝ հայերենացած բոլոր հնչերանգներով… իսկ հանդիպո՞ւմ ենք, կազմակերպո՞ւմ ենք մեր կյանքը այդպիսի՝ խոստացած-ցանկալի, մեր

Մեր միջի արևի, մեր կուտակած հավեսի՝ այսպիսի ստուգատես

— Որ ոտնակները շարժում ես, անիվները պտտվում են, որ չես շարժում, չես գնում… Որ ուզում եմ արագ քշեմ, ավելի ուժեղ եմ ոտնակներն իմ ոտքերով շարժում…,- հայտնագործություններ է անում Դավիթ Բլեյանը։ Նա,

Երբ ջուրը պատահաբար թափվում է․․․

Ամերիկացի դիզայներ Ադամ Սակսը կարողանում է սովորական և ձանձրալի հագուստները մկրատի և երևակայության միջոցով դարձնել արվեստի գործեր․․․ նույնիսկ չհանելով հագուստը «տիրուհու» վրայից․․․ 2016-2017 ուստարում այսպիսի լուծումները կարող են թարմացնել-դատարկել, այլ