— Հայրիկ, այսօր ես ու Ալեքսը երկու անգամ քո ասածը չենք արել… մեկ՝ մարմարյա սրահում, մեկ էլ Թումանյանի թանգարանի աստիճանների վրա… Ասացիր՝ ծափահարում ենք, մենք չծափահարեցինք…,- անկեղծանում է Դավիթ Բլեյանը։
— Ինչո՞ւ,- հարցնում է մայրը:
— Թող իմանան, որ մենք ինքնուրույն ենք, կուզենք ծափ կտանք, կուզենք՝ չէ… Ինքը ուզում ա, թող ծափ տա…
Դավիթ ու Աստղիկ Բլեյանների հոգատար Ստեփան հորեղբոր տանից նրա ուղեկցությամբ վերադառնում ենք… Ստեփանը, իհարկե, հարսիկ Աստղիկ Գալշոյան-Իսրայելյանի նվերի՝ իր բանաստեղծությունների ֆեյսբուքյան ժողովածուի ազդեցության տակ է։ Այսպիսի օր-գրքի նվիրում պարգևեց Աստղիկը Անդրեա Բլեյանի պապիկին անբաժան, ու Դավիթը հասցրեց ոչ միայն թերթել ժողովածուն, ուշադիր եղավ մեր քննարկման նկատմամբ, այլև լսելի կարդաց ժողավածուի առաջաբանը… Վերջում մեքենայից իջավ ու բարձր.
— Ստեփա՛ն հորեղբայր, շնորհավո՜ր. տասներորդ անգամ եմ ասում…
Հորեղբոր հիացումը շարժել է՝ սկսած առավոտից, իր հեռախոսով, իր մաքուր հայերենով-խոսքով առաջին զանգով… որ հուզել է… շարունակած Անդրեայի հետ խաղով, գիրք-տորթի մոմը փչելով…
— Լսեցի՞ր, ի՛մ Ստեփան հորեղբայր…
Իսկ մեր շքամուտքին արդեն.
— Հայրի՛կ, դու լավ եղբայր, ես էլ հորեղբայր ունեմ… Ապրեք:

Ահա այս «ապրեք»-ը՝ «Կարդում ենք Թումանյան» ընթերցումով, Թումանյանի, որպես կենդանի գրականության փոխանցման մասնակիցներին, Թումանյան հայրիկ-պապիկի՝ Ամենայն հայոցի ծննդյան օրվա առթիվ…

Թումանյանի ու Կոմիտասի գրկախառնության պիտի վերածենք մեր հեղինակած մանկավարժությունը «Կարդում ենք Թումանյան», «Երգում ենք Կոմիտաս» մեր շարունակական հանրակրթական նախագծերով, այնպես, որ այս ջերմությունից փարում, այս գրկումից մեր հանրակրթական ազգային օպերան առաջանա, որ հունիսի Բանգլադեշյան պլեներին պատմենք-երգենք-խաղանք… Առանց Արթուր Շահնազարյանի էսպիսի գործը ո՞նց կարվի, չի արվի, և Գեղարվեստի հարթակում հանդիպումը այս խոստովանությունից է ծնված… Ես իմ փետրվարի 20-ի բոհեմը սկսում եմ Արթուրի «Սասունցի Դավիթ» ազգագրական օպերայի ունկնդրմամբ… Փետրվարի 22-ի Հարթակի մասնակիցների համար սա, գիտեմ, պարտադիր պայման է:

Ճամփորդական նկարաշարը՝ Սմբատ Պետրոսյանի:

Աստղիկը մեր՝ երեք ամիսը լրացնող, գիշերը մեծի նման է քնում-արթնանում… Այ, ցերեկը մոր գրկից չի իջնում, անցկացնում է ողջ օրը գրկախառնված, գրկում Արմինեի… Արմինեի համար այս գրկաբացությունը հեշտ ֆիզիկական ծանրություն չէ, որքան էլ որ բնական-անմիջական շփումից ինչե՜ր են իրար փոխանցում…
— Երևի ձանձրանում է… Մեկ-մեկ այնպես է ղժժում, որ դնում եմ սայլակում…- առավոտյան պատմում, ներկայացնում է մանրամասն Աստղիկի ողջ ցերեկը անցած…
— Ձանձրանում է՝ մուլտիկ դրեք, իրար հետ նայեք, դրանից էլ հեշտ ու լավ բա՜ն, ես այդպես եմ անում,- ավարտում է Դավիթը:
Իսկ մենք Դավթից նեղանում, ողբերգություն ենք սարքում…

#1585

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մաքրի՛ր ու վերջ. ծպտունդ չլսեմ

Էհե՜յ, Դավիթ, որտե՞ղ ես դու… Երեկ էլ, ինչպես ամռանը, առտու ժամը 08-ին իմ օրը սկսվեց մարզադաշտում. Հիմնական դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի և Մայր դպրոցի ավազե ծածկով մարզահրապարակներում անցնող մեկ

Թարմ, զվարթ, հետաքրքիր` այսօրվա պես

Շուշան Բլեյանի, իմ, Դավթի և Արմինեի Թբիլիսի… Նախատեսածս եռօրյա-քառօրյա ճամփորդությունը՝ մեկ օր դադար Կողբում, այցելություն Կիրանց վանք, չկայացավ այս անգամ… Շնորհակալ եմ իմ կրտսեր վրացի ընկերոջը՝ Գիորգի Մոմցելիձեին, թիվ 98

Մեր կյանքի ժամերը, մեկ է, հաշված են…

Լսեցեք: Այս օրերին ես ժպիտով եմ վերաբերվում ինձ պաշտոն տալու մասին աժիոտաժային տրամադրություններին-խոսակցություններին… Այո, ես կարիերիստ եմ, շարունակեմ Գրիգոր Խաչատրյանի նման, բայց կարիերա կարելի է անել և՛ վեր, և՛ խոր…