Այսպես Գևորգ Հակոբյանն ասաց, ու այդպես էլ եղավ։

Կա Մեծարենց, կա Տերյան,- և բազում ուրիշ պոետներ կան,
Բայց — Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության:

Մենք այսօր՝ ժամը 10։00, Մայր դպրոցի Մարմարյա սրահից «Կարդում ենք Թումանյան» քայլարշավի 200-ի չափ մասնակիցներով՝ կրթահամալիրի դպրոցների, քոլեջի նախագծային խմբերով, «կա՛» ասացինք և ծափահարեցինք Մեծարենցին, Տերյանին և «բազում ուրիշ պոետների», համաձայնեցինք ու հաստատեցինք Չարենցին՝ Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության, ու սկսեցինք… կարդալ Թումանյան։ Անենք հնարավորը, որ սեբաստացի յուրաքանչյուր սովորող, ուսուցիչ որևէ նախագծով 2019-ին մասնակցի այսպիսի ընթերցումով գոնե մեկ քայլարշավի՝ Երևանում, Թիֆլիսում, Լոռիում, Հայաստանով մեկ, Ստամբուլում, Փարիզում և այլուր…

Արարատը՝ կրթահամալիրի Հյուսիսի, Արևմուտքի հարթակներից։

Ես այսօր ձեզ հետ էի, ձեր օբյեկտիվներում. ձեր ձայնագրիչներում իմ խոսքը կա։ Չծանրացնեմ։ Կոմիտասն ու Թումանյանն իրենց գրականությամբ-երաժշտությամբ ազգային հանրակրթական դպրոցն են, մեր երեխաների դպրոցը։ Ինչքա՜ն հեշտանում է սրանով մեր՝ մեծերիս գործը։

#1584

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հայրիկ, դու քեզ խելոք չես պահում

— Դավիթ, դու սրիկա ես,- զայրացած է մայրիկը… Դավիթը չի թողնում՝ լողանալուց հետո ականջները սրբի, դեղը չի խմում, որքան էլ՝ այն քաղցր է մոշի հյութի պես… Ամբողջ գիշեր մորն անհանգիստ

Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, ձեր մեջ գլուխ կճաքի

Մեր Դավիթը տղա՜ է, տղա՛, ինչպես ինքն է հաճախ հիշեցնում, ու ինչպես իրենց մաշկի վրա դա ամեն անգամ զգում են իր քույրիկներ Արևիկը, Սոնուլիկը, Մելինե-Մարիամիկը։ Երեկ հերթը Նազենի կրտսեր Հովհաննիսյանինն

Սթրիթ-արթ կրթահամալիրի Բանգլադեշում… Թղթից՝ միջավայր

Իմ օրագրի մեծացող պատմությունը հաստատությանը բնորոշ որակներ է բերում, խնդիրներ հարուցում… Ես վտանգները տեսնում եմ ու դեմն առնելուն ուղղված գործողություններ մշակում… Շատ չէ՞ ծավալուն՝ օրագրի համար, նկարառատ այնքա՜ն, որ կարող