Իմ գրի-պատումի ընթացքը-կազմակերպումը փոխվել է իմ օրվան-գիշերվան համապատասխան։ Փետրվար է ու ձմեռ. ուշացումով, բայց Արատես-Եղեգիսի արջերի նման ես քուն եմ մտել, երկար, ու… արթնանում եմ Դավթի նման, Դավթի հետ…

Հազի՜վ հասցնում ենք։ Ցնցուղը-լողարանը՝ պարտադիր, նախաճաշը՝ համեստ, հյուրասենյակի սեղանի շուրջ, հասարակ խնձորով անբաժան, սուրճով… շոկոլադով, որ ես ու Դավիթը փախցնում ենք իրարից կամ իրար զոռով զիջում, Դավթի բանանով, իմ կաթնաշոռով ու Արմինեի յոգուրտով, որ Աստղիկի կաթիկն է դառնում…

Արմինեն դժգոհ է ամուսնուց, տիարին խնայելով, արտահայտվում է…
— Դավի՛թ, չես խոսում…,- պաշտպանություն եմ փնտրում ես…
— Ի՞նչ ասեմ… մեզանից մեկը պիտի լսի… լսում եմ…
— Դե, որ լսում ես… Դավի՛թ, ասա՝ իմ մեջ բացասակա՞նն է շատ, թե՞ դրականը,- փորձում եմ առավոտյան պարապմունք դարձնել զրույցը մեր, որպես հաղորդակցություն…
Դադար… Ու…
— Հերոսականը, հայրի՛կ, քո մեջ շատ է հերոսականը…
Դադադա՜մ… կհնչեցներ Բեթհովե՞նն իր հերոսականը…
— Արի՛, արի օգնեմ՝ հեծանիվդ հանի,- կանչում է քիչ հետո,- ա՛յ հերոս…

Երեկվա իմ օրվա գլխավոր իրադարձությունները հայտնի եղան Հյուսիսի գեղարվեստում՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում, որտեղ Դավիթ Պետրոսյան ոսկերիչը՝ մետաղի գեղարվեստական մշակման, զարդակիրառականի մեր մասնագետը, բուռն-հաջողությամբ ստեղծում-բացում է իր արվեստանոցը… Քիչ մնաց ու… կհանդիպենք սեբաստացի նոր հետաքրքրասերների՝  չորրորդ դասարանից սկսած, ինչպես արդեն քանդակն է Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիների տղաների մեծ խմբի համար… Սյուզան Սարգսյան ուսուցչի օգնությունը՝ համ սովորողներին, համ ինձ, որ իմ պատմությունն անեմ հընթացս…
[youtube https://www.youtube.com/watch?v=UxN5G_FPoto]

Արևելյան անցումի դադարները Քոլեջում-Նոր դպրոցում գինու և խաղողի դպրոցի հետ են կապված, Արտակ Ռշտունու ու մեր՝ իր գործընկերների… Այստեղ էլ պատմությունը, շնորհիվ Նունե Խաչիկօղլյանի ու Սմբատի, իմ ձեռից փախչում, նրանց օբյեկտիվով թվային աշխարհ է մտնում… Ձեր գործը, չգիտեմ, հեշտանո՞ւմ, թե՞ դժվարանում է… Լավ է փոխեփոխը, տեքստ-նկար-տեքստ-ձայն…

[youtube https://www.youtube.com/watch?v=BWGdaxFUJG4]

#1574

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Բանգլադեշատեսիլ. կմասնակցե՞ն Իվետա Մուկուչյանն ու Նազենի Հովհաննիսյանը…

Այո՛, ընդհանուր պարապմունքը կարող է և կլինի Երերույքի տաճարում մայիսի 21-ին՝ ժամը 9.30-9.45, «Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի մասնակիցների և Անիպեմզա համայնքի գյուղի բնակիչների, սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ: Կարող է և եղավ

Կուզեմ հո՜ւրը դժոխքին, ալ լուսնի լույսն ինչ ընեմ…

Ես, գիտեք, բոհեմի մարդ չեմ. գիշերային բոհեմային կյանքն իմ երազներում անգամ չկա: Այս գիշերային աշխատանքը՝ որպես բոհեմ, գրելով-կարդալով-մտածումով, ինքս ինձ հետ, երկնքով-փողոցի գիշերային ձայներով լինելը, հասավ-խաչեց ինձ ու 1004 գիր-օր

Ցնծություն: Տոն: Փառաբանում Բարձրյալի…

Ի՜նչ ասեմ, հալա՜լ է, ախպե՛ր՝ իմ հարյուր տարվա ընկեր Գևորգ Հակոբյանի թե Դավթի մեկ տարվա ընկեր Օթարիկի բերանից թռած… Ուրախ եմ, որ mskh.am-ի խմբագիր, հասարակագետ Աղասի Մարգարյանի նորամուտի առաջին խոստումը