Պատրաստվում եմ իմ ամենշաբաթյա «Չեմ թողնի՝ անտարբեր մնաք» 4-րդ հրապարակային խոսքին։ Երեկ «ԱրմԴեյլի» լրատվականում իմ հին բարեկամ Արթուր Կիրակոսյանն ինձ պարտադրեց խոսել հայաստանյան հասարակության մեջ  դպրոցի և եկեղեցու հարաբերությունների մասին։ Առիթը Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանի հետ կապված միջադեպն էր Արարատի մարզի Այգեստանի դպրոցում, ՀՀ ԿԳ նախարարի  այցի ժամանակ, դրա արձագանքները։ Շատերի ուշադրությանն արժանացել է Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ տեր Ղազար քահանայի արձագանքը նախարարին, բայց ավելի հետաքրքիր է Տեր Դավիթի խոսքը, որ նրան ավելի հասկանալի է դարձնում որպես գործիչ։ Այս քահանան ինձ հետաքրքրեց։ Համացանցը բերեց նաև այս տեղեկությունը. «Արարատյան հայրապետական թեմի հոգեւորական Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին և պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանին է փոխանցել Իրկուտսկի հայերի խոսքը և երկու ջրատար մեքենաների բանալիները, որոնք պետք է ծառայեն առաջնադիրք ջուր մատակարարելու համար: Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանի խոսքով՝ Իրկուտսկի հայերի նվիրատվության արդյունքում հավաքված գումարների մի մասն էլ՝ 4 մլն դրամը որոշվել է Արարատյան թեմի՝  «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի միջոցով բաժանել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հայրենյաց պաշտպանների ընտանիքներին»: 

Մատենադարան-տունդարձի ճանապարհին.
կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Գևորգ Հակոբյանի՝ կրթահամալիրի փոխտնօրեն-մանկավարժական լաբորատորիայի ղեկավարի արձագանքը՝ իրավական սպասարկումը երեկվա իմ հարցազրույցին, կարևոր է, որքան էլ որևէ ձևով ես չօգտագործեցի դա ողջ հաղորդման ընթացքում… «Քահանայի մասին քննարկումների ընթացքում, չգիտես ինչու, իրավական հիմքերի մասին ոչ ոք չի խոսում: Խնդրեմ գոնե երեք իրավական փաստաթուղթ, որոնք քահանային իրավունք տալիս են դպրոցի շենքում լինելու, սովորողների հետ շփվելու: Իսկ դպրոցում ի՞նչ էր անում նախարարը»: Տիար Գևորգը մեջբերում է ՀՀ Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքից, Կրթության մասին ՀՀ օրենքից։

Մի պահ պատկերացնենք, որ օրենսդրական փոփոխությունուններով դրանք չկան: Հարցազրույցի իմ ասելիքը դրանից չի փոխվում… Բայց ա՛յ, սրանց՝ եկեղեցի-դպրոց այս իրավական լուծում ստացած հարաբերությունների առկայությամբ քահանայի դպրոցում գտնվելու վերաբերյալ ֆեյսբուքյան արձագանքները՝ что это такое, կամ ուսուցիչների կեցվածքը, հանրակրթության, հայ եկեղեցու, կրոնի պատմության քանի ուսուցիչ կա Հայաստանյան դպրոցում, վշտացնում է… Ես սոցցանցում, իմ փոստում փնտրում էի նաև սեբաստացիների արձագանք. ցավոք, ուշադրության արժանի քիչ բան հանդիպեց, կամ գուցե ես վրիպե՞լ եմ։ Օգնեք ինձ։

Առիթը՝ առիթ, բայց դպրոց-եկեղեցի կապին ուզում եմ խորքային նայել,  հատկապես որ շշուկներով կամ սպառնալիքի տեսքով են հասնում հանրակրթության մեջ փոփոխությունների մասին լուրերը։

Կրթահամալիրի Հյուսիսի նախախարթարանի սան Աստերի մենապարը. «Ախ, ինչ լավ են սարի վրա»…

Կիրակին շարունակեց Աստղիկի երկրպագուների ընդհատված ընթացքը։ Արամ Բլեյանը եկավ իր ընտանիքով՝ հարսիկ Լուսինեով, Էդվարդով ու Թադեով, իր քույրիկ Ռուզանով։ Դավիթի տրամադրությունը պատկերացրեցի՞ք՝ հազարի վրա էր, Էդվարդի հետ… Աստղիկին ու Թադեին էլ պատկերացրի՞ք իրար հետ։ Ռուզանը չորս մրցույթով աշխատանք է փոխել, հիմա HSBC բանկում է, և ամենակարևորը՝ ինձ շնորհեց 2019-ին՝ մինչև հունիս, իր հարսանյաց ծեսն իրենց մատուցելու շնորհը։ Պայմանավորվեցինք։ Ծեսի՛ մասնակիցներ, հետևեք իմ գրին։

Իսկ իմ տատանվող ճնշումն ընկավ տեղը, երբ Լիլիթին, Վահեին, Արմինեին, Աստղիկին, ձեզ, ընթերցող, միացավ նաև իմ հեծանիվը։ Լսեք՝ հեծանվին դավաճանել չի կարելի, նա շուրջտարյա է և անընդհատ, անկախ եղանակային փոփոխություններից։

Աստղիկ-Դավիթ-Աշոտ Բլեյանների նկարաշարը՝ Արմինե Աբրահամյանի, Աշոտ Բլեյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1572

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երկու Շուշան, մի Արփի, երկու Աշոտ ու Դավիթ՝ միաժամանակ Նիկոլ-Աննայենց տանը

Արդեն քանի օր է՝ ուզում եմ «Սեբաստացի» ռադիոյի ուսումնական նախագծի համակարգող (կրթահամալիրի ռադիոյի տնօրե՞ն) Տաթև Աբրահամյանին հանդիպել ու լսել, նրա ներկայացմամբ իմանալ մեր ռադիոյի այսօրվա ու նրա զարգացման մասին, հալ ու

Ուղտով, ուխտի ճամփին ծնվող երազներով…

Ես անգրիչ մի պոետ եմ փողոցների փոշով հարբած, քիչ իմաստուն, քիչ էլ խենթ եմ-նաիրական իմ աշխարհից․․․ «Գուրգեն Մահարի» գազելն իմ մասին է ասված… Ճամփից առաջ հայտնվեց-դառավ իմը ու չլքեց, ինձ

Էվալլա ինձ… քեզ… մեզ… նոր այր

Նորայր Ասատրյանը՝ մեր ավագ դպրոցի 10-րդցին, Գավառին կպած Կարմիր գյուղից է, գյուղն էլ այս իմ մոր ծննդավայրն է: Երեկ երկու ժամ տևած Կլոր սեղանից վերադառնում ենք տասնհինգի չափ սեբաստացի սովորող-ուսուցչով,