Երիտասարդն ամեն օր սեր է խոստովանում հիշողության կորստից տառապող աղջկան։ «Հուսահատված Մարույաման առաջարկել է խզել հարաբերությունները, բայց Լին հրաժարվել է: «Հնարավոր է, որ դու կորցրել ես բոլոր հիշողություններդ, բայց մենք կարող ենք նորերն ունենալ»,- պատասխանել է նա»։ Սրանից տպավորիչ սկի՞զբ իմ կիրակի-պատումի համար։
Մանկավարժի մայրության, թե մանկավարժության և մայրության․․․ միշտ հիանալու աստիճանի զարմացել եմ մանկավարժության մեր նվիրյալների վրա․․․ Որ հասկանալի լինեմ, Արմինե Մնացականյանի օրինակով շարունակեմ․․․ որ թարմ է։ Սեբաստացի՝ կենսագրությամբ-ընտանիքով, երեխաներով, գեղեցկուհիներ Մանեի, Անիի մայրիկը, «Իմացումի հրճվանք» ծրագրով մեր առաջատար դասվարներից, որ ոչ միայն երգեց «Սեբաստացիներ» երգչախմբում, այլև կրթահամալիրի Քոլեջում երաժշտական կրթություն ստացավ, չմոռացվող դասարանային համերգներ տվեց, ընտանեկան որոշումը-պահանջը նոր տարում կատարեց՝ նորածին Դավիթ պարգևեց հունվարի 24-ն․․․ Ծափե՜ր, տոկուն, հմայիչ մանկավարժ-մայրիկին․․․
Սրբուհի Ներսիսյանը՝ 6 տարեկան Մարիայի մայրիկը, կրթահամալիրի ընդունակ-մեծացող հավաքանիում երևելի դարձող դաստիարակ-դասվարը, 2018-ի նոյեմբերը նշանավորեց երկար սպասված Հայկի ծնունդով․․․ Կարելի էր պատկերացնել գեղեցիկ-երիտասարդ ընտանիքի ուրախությունը․․․ Մայրություն է՝ իր բարդություններով, ոլորաններով դժվար անցանելի․․․ Հարկ եղավ շաբաթներ իր Հայկի հետ հիվանդանոցում` վերակենդանացման բաժանմունքում, անցկացնել համաճարակի շրջանը։ Սրբուհուն մեր նվաղող, Հայկը գրկին, պատկերացնո՞ւմ եք․․․ Եվ վերջապես, տոկուն-աննկուն հմայիլը մեր սպասված ավետիսով «Ողջույններ, տիար, արդեն տանից․․․ »։ Այսպիսի նկարով Աստղիկի հասակակից Հայկի։ Գեղեցիկ, տռուզ՝ դդմի պես, դդմագովքի ծիսական շաբաթի կենտրոնում դնելու արժանի։ Սրբուհի՜ ջան… կեցցես։
Ողջույններ Նովոսիբիրսկից՝ Լուսինե Աբրահամյանից մեր, ձիասպորտի մարզիչից, սեբաստացի Մարինե, Ռոբերտի մայրիկից, առողջ Արիանայի ծնունդի ավետիսով․․․ Խորեն Հազարումյանի ուրախությունը ո՞վ կչափի, ու ո՞նց կչափեք․․․
2018-ը չեք մոռացել, նաև Շամիրամի տարին էր․․․ Արա Գեղեցիկի ու Շամիրամի նոր հանդիպումը, սերը, միությունը հարսանյաց ծեսով ու շարանով ֆեյսբուքը բռնած ուրախությունների․․․ Շամիրամ ծոցվորը պատրաստվում է ծնունդի՝ մեզ պարտադրելով Հարավի դպրոցի ղեկավարի փոխարինողի որոշումը․․․ Սկսենք առաջադրումից, ինքնառաջադրումից, բաց-արդար, այսպիսի տեղեկությամբ իմ բլոգում, որ կտարածեք, իհարկե։
Կիրակի օր, կիրակի գիր․․․ Հարկ եղավ փոփոխություն կատարել օրվա իմ աշխատանքային պլանում․․․ Որքան էլ անհոգնել, բայց դրսի աշխարհից-աշխույժից մեկուսանալու, անհետաձգելի-հավաքված գործերին տիարի՝ կարդալու-գրելու, ինքս ինձ հետ լինելու անհրաժեշտությունը կա․․․ Համ էլ Արատեսի իմ աշխատանքային այցը Սմբատ Պետրոսյան կենտրոնի ղեկավարը պիտի ավելի բարեխիղճ նախապատրաստի։
Հյուսիսի դպրոցի սովորողները՝ Արատեսի ձյան ուրախությամբ։ Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։
Երեկ, շաբաթ օրով, մինչ մկրտության անմոռանալի-անվերջանալի ծեսը Աստղիկի, իմ ականջներում օրհնության-ուրախության-ավետիսի ձեր ձայներն են, որպես «Աստղափայլ օրորների» անլռելի ելևէջներ, ձեր դեմքերի հպումը իմ հիշողությանը, ինչպես սեբաստացիների դեմքերի դաջվածքը Արատեսի փափուկ-կուսական ձյան վրա։ Տիար Գևորգի ու Սուսան Մարկոսյանի հետ 2018-2019 ուսումնական տարվա՝ փետրվարի 4-ից սկսվող, 3-րդ շրջանի ուսումնական պլանի փոփոխությունների շուրջ էր մեր զրույցը․․․ Պիտի կարողանաք ժամանակ գտնել ձեր բոլոր գրառումները 2018-ի դեկտեմբերի, 2019-ի հունվարի թերթել, փորփրել «սպամում» մնացած առաջարկները ձեր, որ հեղինակային մանկավարժության հեղինակների քննարկումով ուս․պլան գան, որպես ամենաարժեքավոր ձեռքբերում, որ յուրացվի 3-րդ շրջանի ուս․պլանի ամեն մի առաջարկվող փոփոխություն, հասկանալի ձևակերպում ստանա․․․ Մեր կենսափորձը, մեր կարգավիճակը, մեր փորձառությամբ ձեռք բերվածի կարևորությունը հաստատեք, խնդրում եմ։
Իսկ Վիգեն Ավետիսի հետ երեկ, երեկոյան Էջմիածնում՝ նկարիչ Ներսես Մելիքյանի տուն-արվեստանոց-ցուցասրահում, Էջմիածնի մի խումբ նկարիչների հետ մեր հանդիպում-քննարկումը գերազանցեց բոլոր սպասելիքները․ վստահ եմ, երկկողմանի։ Մենք, փոփոխությունների այս շրջանում միասին հանդես գալու օգտակարությունը հաստատ արձանագրեցինք։ Նկարիչ-գործիչներ Ղազար Միրզոյանի, Ներսես Մելիքյանի, Հարություն Հարությունյանի, Ժորա Գասպարյանի, աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանի, հոգատար տանտիրուհի, Արատես տեսած ու Արատեսի անկրկնելիության հարգը իմացող Գայանեի ստեղծած ջերմ միջավայրում միասին լինելը հաստատ բազմակողմանի հետաքրքիր էր։ Կհանդիպենք։
Էջմիածնում։ Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։
#1564