Այո՛, ոչ մի դրական սպասելիքի տեղ չի թողել 2015-ը մեկնարկով՝ մեր հանրային, պետական կյանքում, քաղաքական իրադարձությունների հունվար-փետրվարի արդյունքների վրա անգամ գարնան առաջին օրը, Էդիտա Հովհաննիսյանի՝ իմ սքանչելի քույրիկի ծննդյան օրը, լույսի շող չի ավելացնում. ակնհայտ է… Բաց եմ թողնում հունվար-փետրվարի քաղաքական իրադարձությունների համայնապատկերը, հորս մի բնորոշմամբ՝ «մրթոշ»: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առաջին ամսվա հայաստանյան տնտեսության պատկերը, երեք ցուցանիշով եմ ուզում իմ օրագրի ընթերցողին ներկայացնել: 2015-ի հունվարին Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զուտ դրամական ներհոսքը) կազմել է 37միլիոն դոլար և պակաս է 2014-ի հունվարի ցուցանիշից 50 տոկոսով: Հայաստանից ապրանքային արտահանումը այս տարի հունվարին, անցած տարվա հունվարի համեմատությամբ նվազել է 22 տոկոսով: Ընդ որում արտահանումը Հայաստանից Եվրոմիության երկրներ նվազել է 26 տոկոսով, դեպի ԱՄՆ՝ 51 տոկոսով, դեպի Իրան, ուշադիր՝ 72 տոկոսով: Հայաստանից, որևէ ձևով գաղթել ցանկացողների թիվը, ինքնասպանությունների քանակը, հայկական բանակում զոհվածների թիվը, ամուսնալուծությունների թիվն ավելացել է…

Այո՛, բոլոր այս պայմաններով հանդերձ, իսկ մենք սովորական հայաստանցիների կրթական պատվերն ենք իրականացնում, և այս նկարագրած վիճակը՝ դրական սպասումների բացակայությունն ու իրական բացասական ազդեցությունները չեն կարող չազդել մեր կրթության պատվիրատուի, մեր կրթական ծրագրի գլխավոր հեղինակի՝ ուսուցչի ինքնազգացողության վրա: Ես 2015-ի դրոշի վրա մեսրոպատառ, միասնական ուղղագրությամբ, ձեռագիր թե մեդիագիր, գրում եմ, կարդացե՛ք՝  բեկում 2015-ում` անձնային, սեբաստացիական, հանրային կյանքում: Եվ ուզում եմ, պահանջում եմ իմ ընդունակ-եռանդուն-կենսասեր-ջիգյար քույրիկ Էդիտային, իր անբաժանելի քույրիկ Տաթևիկի հետ, իմ խոսք-խնդրանքը, դիմումը՝ պահանջելու պես, ցուցադրեն իրենց անձնային-աշխատանքային-հանրային կյանքում: Պաչիկներ՝ մի՜շտ քեռու:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր քաղաքական-քաղաքացիական կյանքում հաստատված «յոլա»-ն պիտի հաղթահարվի

Բաղրամյանի Շարժման՝ քաղաքացիական շարժման մասին, նրա կարևորության, դերի, անհրաժեշտության մասին վերջին անգամ հանդես եմ եկել «Հայկական ուրբաթում»… Մեր քաղաքական-քաղաքացիական կյանքում հաստատված «յոլա»-ն պիտի հաղթահարվի. առանց խիզախման, առանց յուրաքանչյուրիս ներդրման այս

Ինչպես բարձունք հաղթահարելիս

Դավիթ Բլեյանն ու Արմինե մայրիկը դուրս են եկել պարտեզից՝ զբոսանքի, ժամը երեքին. Դավիթը հաճախ չի քնում պարտեզում, զբոսանքը  լուծում է, ու մայր ու տղա մտնում են Սուրբ Երրորդություն եկեղեցի… Արմինեն

Խոսքս մեղրով կտրեք, վայելեք կիրակին ու…

Կիրակնօրյա ընթերցանության նյութերը ես ընտրում եմ, իհարկե, իմ ճաշակով, իմ ընթերցածից… Չինաստանը շարունակում է զարմացնել. ուրիշ աշխարհ է, թվում է՝ իմ իմացած ոչ մի երկրի նման չէ… Ահա, ես մտածում