Իմ օրագիրը, իմ բլոգապատումը 2019-ին կլինի անընդհատ․․․ Նախածննդյան-Սուրբծննդյան օրերին հունվարի ես կպատմեմ, կգրեմ, եթեր դուրս կգամ արտակարգ․․․

01․01․2019, ժամը 11։00

Դավիթ Բլեյանը իմ ուղեկցությամբ մտնում է լողարան․․․ Դժվար է հանվում․․․
— Դավի՜թ, ինչո՞ւ ես դժվարացնում շոր հանելը․․․
— Հանվելը հավես ա, դժվար չի, հագնվելն ա դժվարը․․․

Լողալուց հետո, իմ գրկում, սրբիչի մեջ կոլոլված է..
— Գիտե՞ս,  Դավի՛թ, մարդիկ քանի՜ հարյուր-հազար տարի առանց հեռախոսի-բջջայինի խոսել են, հաղորդակցվել։
Դավիթը Ձմեռ պապից սմարտֆոն է ստացել։
— Գիտեմ, իրենց համար խոսելը հավես ա եղել, հիմա հավես չի։ Իրենց քարանձավները խոսելու համար էին, ոչ թե ապրելու․․․ Հիմա բնակարանները ապրելու համար են, ոչ թե խոսելու․․․

Բազմոցին Դավիթը մայրիկի օգնությամբ հագնվում է․․․
— Մայրի՜կ, նույն բանը արդեն տաս անգամ ասում ես․․․
— Հա՛, բայց ի՞նչ օգուտ, բան չի փոխվում․․․ Դավի՛թ․․․
— Փոխվում է, փոխվում է, թե չէ չէիր ասի․․․

Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

2019-ի՝  Նոր տարվա իմ առաջին տեսանյութը, որպես Աստղիկ ու Դավիթ Բլեյանների ուղերձ-թարգմանություն, երախտագիտության խոսք յուրաքանչյուրիդ։ Ձմեռ Պապի՝ ձեր հավաքական զորության-հոգատարության համար՝ ձյուն-ձմեռով իր ջերմության ու կոնկրետության համար, Աստղիկին-Դավթին ուրախություն պարգևած նվեր տարվա և նվերների համար․․․

01.01.2019-ի առավոտ․ Աստղիկ Բլեյան
Տեսանյութեր Արմինե Աբրահամյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=FQx9CjcNRPg]

Կլոդ Դեբյուսի․ կատարումը՝ Շուշան Բլեյանի։

[youtube https://www.youtube.com/watch?v=ix0XZNC3JI0]

#1541

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ավագ շաբաթ` հեղինակային կրթական ծրագրով

Շաբաթ օրով կարևոր է արձանագրել, որ չնայած բուռն ընթացած ուսումնական հինգ օրերի, ստուգատեսների խաչմերուկի, կրթահամալիրը բոլոր ուժերով պատրաստվում է հաջորդ` միայն նախագծային ուսուցման շաբաթին… Մանկավարժական լաբորատորիայում երկու ժամ տևած ու

Զար-զնգի, խնամքի մանկավարժության իմ Զանգի…

Իմ մանկության Զանգվին՝ քայլարշավին Զանգու-Երևանով, աջ ափից-ձախ անցումներով, հեռուն տանող փլուզված կամուրջներին ու փակվող Գետառին հանդիպմանը այսպիսին պիտի լիներ ինձ հարազատ մարդկանց մեդիարձագանքը նաև՝ հուզիչ-բուռն ու անմիջական, նոր-հին աշխարհ հայտնաբերածի

Նախաձեռնող սովորող… Չնախաձեռնող՝ չսովորո՞ղ…

Դավիթ Բլեյանն է այսպես, Ռոդարին կասեր՝ շրջում նախադասությունները, իրենց բուն իմա՞ստը մեզ փոխանցելու համար… Իհարկե։ Նախագիծը, որ 2017-ի տարեմուտի-դեկտեմբերի ամենասեբաստացիական նախագիծն է, Ձմեռ պապ 2017-ի մրցանակակիր ծնեց մեր Միջին դպրոցում, ուրախացեք,