«Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․», -երգում է Լիլիթ Բլեյանը, որը և թող դառնա իմ գրի առաջին տողը․․․

Եթե չենք ասել, գիր է, անընդհատ նոր գրերով, մենք դեռ այնքա՜ն բան ունենք իրար ասելու․․․ Տիարի անընդհատ պատում է, քանի՜ գրերով․․․

— Իմ սիրուն-սիրելի մետրո, համով-հոտով… Ես մետրոյի հոտը սիրում եմ,- հանկարծ կասի իր ավագ քրոջ՝ Լիլիթ Բլեյանի «Թափանցիկ երգեր» նախագծով համերգին ինձ հետ շտապող Դավիթը Բլեյան։ Մենք մի կանգառ պիտի անցնենք հայր և որդի, Հրապարակ-Երիտասարդականով, մնացածը՝ ոտքով․․․ տանից Հրապարակ, հետո մետրոյի կայարանից մինչև Կամերային թատրոն․․․

Վերադարձն էլ լեցուն-հարազատ միջավայրով՝ Լիլիթի հերթական սիրուն հավաքի, շփման՝ հեղինակային ծեսի։

Մենք հայր ու որդի մետրո սիրում ենք, ու միասին մտածում ենք նոր նախագիծ՝ ինչպես ընդարձակել մեր մետրոն․․․ Սկսել ենք։ Հետևե՛ք իմ գրին։ Այնքա՜ն մազալու զարգացումներ է խոստանում։

Մետրոյում ժամացույցներով խաղացինք։ Հետաքրքիր էր․․․
Դավթի հետ քայլքով անցանք իրիկնային սառը Երևանով․․․ Վայե՜լք։
Մաշտոցի Պոնչիկանոցի դիմացի տոնածառը զարդարուն Դավիթը շատ հավանեց․ գրկի, բերի տուն․․․

Քնեցի՝ չիմացա ինչպես։ Արթնացա։ Հիմա շտապում եմ։ Կիրակիս աշխատանքային է՝ Սմբատի, Ցոլակի, Արտակ Ռշտունու հետ Արատես գնալով-գալով․․․ Շինարարները մեզ են սպասում։ Գիրս վռազ պիտի ավարտեմ, հևիհև պատմում եմ։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Համ էլ 24 news.am-ի իմ քաղաքական փիլիսոփայությունն այս կես ժամանոց քի՞չ է, դիտեք-լսեք․․․ Ի՜նչ դիմավորել դիմավորեց Նարեկ Գալստյանի երիտասարդ, խանդավառ աշխատախումբը․․․ Բոլորին հրավիրեցի միասին Նոր տարի դիմավորելու, ընդունակ, արդիական, եռանդուն խմբագրությամբ համատեղ նախագծեր իրականացնելու․․․ Իսկ մինչև «Ձորափի 40» հասցեով խմբագրություն այսպիսի մի անցումով հասա՝ Բանգլադեշից Շահումյանի գերեզմանոցներով-Կոնդով Հրազդանի աջ ափ, որ մի լայնամետրաժ, չորսմասանի կինոյի բովանդակություն ուներ․․․ Կպատմեմ։

Համ էլ Մարթան Ստամբուլից, 40 թափառականներով սեբաստացի, այնպիսի՜ շունչ է հաղորդել mskh.am-ին, բոլոր սոցցանցերին, որ ինչ էլ պատմես, չի լսվելու․․․ Լռես, լսես, դիտես․․․ Այս օրերին մեր մանկավարժական եթերը հեղինակային ավելի դիտարժան է դարձել․․․ Նոր տարի․․․

— Որ մենակ գնայիր, հիմա հասել էիր,- շտապող հայրիկին իր տաղանդավոր, լուսավոր հումորով այսպես է կանգնեցնում Դավիթ որդին․․․
Թույլ տվեք չշտապել՝ ավարտելով իմ պատումը․․․ միշտ ձեր։

Արատեսից ուղիղ հեռարձակումը՝ Սմբատ Պետրոսյանի ՖԲ էջից

  

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1525

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպե՞ս է, որ այդպես է, ինչպե՞ս է հասունանում միրգը, պա´պ

Հիմա, երբ Կուբայում՝ Հավանա մայրաքաղաքում ԱՄՆ դեսպանատան շենքին ծածանվում է ամերիկյան պետության դրոշը, ինձ ապշեցրեց անմեռ հեղափոխական, Կուբայի հիմնադիր Ֆիդել Կաստրոյի 1973թ. ասածը. «ԱՄՆ-ն մեզ հետ կխոսի, երբ կունենա սևամորթ

Գարնան շեմին` չարքերը քշելու ժամանակ

Ճապոնացի յոթանասուն հազար մարդ բուդդայական համալիրում հավաքվել է չարքերը քշելու կախարդանքին մասնակցելու համար: Այդպիսի մի կախարդանք է մեր աշխարհում փետրվարի 6-ի Ղափամայի ծեսը՝ մեր աշխարհքից չարքերը քշելու կախարդանք… Մենք առավելագույն

Ավերակը կանչ ունի, կապ է, և խոնարհ եկեղեցին ավերակ չէ…

Դավիթ Բլեյանն ու Արմինեն լուրջ վերաբերվեցին իմ վնասված ցուցամատին. ես, գիտեք, նշանավոր անփույթ եմ, երբ անելիքը վերաբերվում է իմ տանը, իմ անձնականին։ Տարան կիրակի առավոտով հիվանդանոց, բերեցին… Դավիթն՝ իր նշանավոր