«Բարև, երկի՛ր» ծրագրի չորեքշաբթիի հաղորդման ավարտին մեր Քնարիկ Ներսիսյանի և Սյուզի Մարգարյանի միջոցով սեբաստացիական ստեղծագործական հավաքանուն են դիմում հաղորդավարներ Հայկը և Լյուսին.
Այսպիսի մտածողությամբ մարդկանց շնորհիվ է, որ ահա կա այսպիսի կրթահամալիր, որը իր ոճով եզակի է… Ապրեք դուք, որ կաք, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար…
Շնորհակալ ենք մեր երեխաներին հարգելու, սիրելու, նրանց մտքի ազատություն տալու, հայապահպան գործի համար։ Ապրեք, որ ունեք այն եռանդը, որ ձեզ հաճույք է պատճառում երեխաների հետ աշխատանքը…
Դե, «Երկիր մեդիայի» հանդիսատեսը 30 րոպե չկերավ-չխմեց՝ Քնարիկ-Սյուզի դուետով հիացավ… Ես որ Սյուզիի ու Քնարիկի շնորհներն ունենայի, տեղում մի կտոր հարսանիք կխաղայի՝ հաղորդավարներին ներգրավելով որպես հարս-փեսա, թագուհի-թագավոր, արև-լուսին, մի ավետիս կերգեի, մի բան կկարդայի ճամփորդական երգարաններից, որ այնքան սիրով-խելացի մատուցվեց հանդիսատեսին… Դուք, սեբաստացի ուսուցիչներ, ունեք մի մինչև վերջ չգիտակցված ու չօգտագործվող առավելություն. դուք կրում եք կենդանի կրթական ծրագիրը, ձեր օրը ծիսական, դուք առողջապահական պորցիաներով ականջներ չեք լցնում, դուք ապրում եք օրը ձեր… Որևէ հաղորդում, նաև եթերում լինելը բացառություն չէ, ներառեք, ձեզանով արեք… եթերները մարդկայնացրեք, մեր մանկավարժության հանրայնացման պարապմունքի ձևեր դարձրեք։ Ձեր դեմը ո՞վ կարող է առնել. դուք եթերում եք… Դուք, Սյուզի-Քնարիկ, հենց դուք կարող եք… Ես զուրկ եմ ձեր շնորհներից։ Մի առավելություն ունեմ, որ տիարի զորությամբ լիուլի շարունակում եմ օգտագործել. ես կարողանում եմ ձեզ հետ անծանոթին ծանոթ-հարազատ-գործընկեր դարձնելու ճանապարհով կյանքի խնդիր լուծել, միջավայր ստեղծել, որ հա՛մ ուղղակի ազդում է յուրաքանչյուրիս վրա, հա՛մ հետաքրքիր դարձնում մեր կյանքը մեր նորացվող աշխարհում… Եվ դա անել շարունակ, անդադրում-անհոգնել, բարեխիղճ, ստեղծական, բաց-ձրի տարածելով…
Դասարանական ամանորի տեսահոլովակի ստեղծում։
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։
Գիտնականները պարզել են, որ դասերի սկիզբը հետաձգելը բարձրացնում է առաջադիմությունը… Ով շուտ է արթնանում ինձ հետ, ինձնից հետո, եթե քունն առնում է, սկսում է իր օրը, չի կորցնում… Կրթահամալիրի Բանգլադեշում ուսումնական պարապմունքները 15 րոպեանոց ընդհանուր պարապմունքով ժամը 9։00 սկսելը նախ և առաջ առողջապահական է…
Մեկ է, ես կասկածում եմ իմ շատախոսության իրավունքին-հարմարությանը, օգտակարությանը, հատկապես որ իմ մեդիայով (բլոգ, ֆեյսբուքյան էջ, mskh.am-ի առաջին էջ, էլ. փոստ) որևէ եթերով հանրային հաղորդակցության տարածում եմ… Երեկ օրվա վերջում կրթահամալիրի Կենտրոնում գտնվողների հետ, մինչև հեծանիվ նստելը այս կասկածի հաղթահարման մի հերթական քննարկում եղավ…
— Դե, գրեք, էլի, հաշվիչին ինչի՞ եք նայում…
Իմ լավ ընթերցողների մի փունջ՝ Թոփչիկը, Բաբուջը, Սուսոն, Հասոն… խրախուսում է…
— Մենք տարբեր ձևերով, բայց կարդում ենք…
— Օգտվում ենք…
Լավ ձևակերպում է՝ օգտվում ենք։ Դե, եթե օգտվում եք, սիրելի-հարգելի գործընկերներ, ծանոթ-անծանոթ, ես չեմ սեթևեթի, կպատմեմ իմ օրը…
Երևանի հին բակեր կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։
1in.am-ի իմ ելույթին բացասական արձագանքներից իմ ընկերների՝ հոգատարությունից ծնված մտահոգությունը, որ բացասականը գերազանցել է հավանություններին, հարգանքը ընթերցողի նկատմամբ ինձ պարտավորեցրին իմ սկսած քաղաքական տեքստը անհատական մոնիտորինգի ենթարկել. գրիչով անցա տեսաելույթի վրայով։ Մի վրիպում շտկենք՝ Առաջին հանրապետությունը Երրորդ պիտի լինի. սա երևի ՀՀ նախագահների՝ ռոդարիական նշանակության ազդեցությունից էր… Հետո «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» հավաքի իմ ելույթը դիտեցի-լսեցի, նորից գրիչով անցա… կարճ, թեթև, ազդեցիկ… Ինքնագոհության վիճակ ունեցա… Ուզեցի իմ խոսքը որպես տեքստ ունենալ իմ բլոգում. տիար եմ, չէ՞…
Բացասական արձագանքն էլ նորածնունդ չէ. Հովհաննես Թումանյանը սա անվանում էր անգիտություն… Խուլերի խոսակցության ես չեմ մասնակցելու… Ես շարունակելու եմ իմ Նոր ուղու քաղաքական այս շարքը իմ բլոգում։ Ով հետևելու է պարմանիների, երիտասարդների հեղափոխությունն անողներից, աջակցողներից ու համակիրներից, լավ կլինի, որ տեսանյութը, հոդվածը կարդալուց-դիտելուց առաջ և հետո, որևէ ձևով դեմքի արտահայտությունը փոխելուց առաջ և հետո, կարդա 14.08.1999-ի «Էլի մեկ զոհ» իմ հոդվածը։ Մի մեջբերում ընդամենը.
Եգորի խմբին տեղ չգտնվեց այդ դաշինքին մեջ։ Գուցե դա բացատրություն ունենար, եթե Վազգեն Սարգսյանը Եգորի մահվան առիթով այսպիսի լուրջ ու դրամատիկ գնահատական չտար. «Եգորյանը կայացած, լուրջ ստեղծագործական մտքի տեր, սկզբունքային քաղաքական գործիչ էր։ Հայ ազգը ծանր կորուստ կրեց»։ Իսկ այդ կորուստը կանխորոշված էր։ Անգամ մեկ տեղ չգտնվեց Եգորի համար։ Նրա դեմ «Միասնություն-Երկրապահը» դրեց Ծաղիկ Ռուբոյին… Ես պնդում եմ, որ սա ծրագրված (մեր տեսակով), կանխորոշված (մեր նեղ մտքով-չարությամբ) սպանություն էր։ Ինչո՞վ էր զբաղված Եգորը հուլիս-օգոստոս ամիսներին, ի՞նչ պիտի աներ հետո։ Եգորին զրկել էին իր անելիքից։ Նա ավելորդ էր։ Իսկ նա գնալու տեղ չուներ։ Այս Երրորդ հանրապետությունը նաև իր ծնունդն էր, որի առողջության ու որպիսության համար ինքը անձնական պատասխանատվություն էր զգում։ Եգորը…
Կարդացեք՝ տգիտության աստիճանի մեզ անհաղորդ դարձնող գոնե հարյուրամյա փակ շրջանը հաղթահարելու, լիարժեք հաղորդակցություն հաստատելու, իրար ճանաչելու համար։ Կարդացեք նաև «10 տարի անց։ Էդուարդ Եգորյանի պայծառ հիշատակին»՝ 1999-ի հոկտեմբերի 18-ի իմ խոսքը, «Նամակներ կալանատնից» այս գրքույկը։ Սրանով պատրաստված ունկնդիր կլինեք Նոր ուղու. հեշտ-օգտակար կլինի իմ քաղաքական ոչ մանկավարժական տեքստերը լսել-կարդալը…
Դրանից հետո դուք գիտեք ու կարծիք ունենալու ձեր անօտարելի, իմ կողմից մինչև մերջ հարգված իրավունքը։
Ուրբաթ-համերգ «Ագապե» կամերային երգչախմբի հետ։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1524