Մեգ-մշուշ է հիմա… Густой туман-пустой туман…
Դավիթը տանից դուրս գալուն իր պատրաստ լինելու մասին է այսպես ձայնում…
— Մեկ է ժամանակ է պետք, որ ցրվի-ցվրվի… Դատարկվի՞ մշուշը…,- շարունակում ենք Արմինեի հետ…
Սա երեկ՝ առավոտյան, տանից դուրս գալիս, նախաշեմի մեր խոսակցությունն է, որ ես՝ վարպետացած գրող-պատմող, հասցրի գրի առնել… Շարունակությունը սրա, ինչպես միշտ, ցնցուղի տակ, հոր և որդու փոխանցում որպես, դատարկ, թե լեցուն մեգ-մուժ-մշուշից Չարենցի մինչև Մեծարենցի «Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ»… Դավիթն այնքան էլ նեղված չէ եղանակից այսպիսի, ավելին, զվարթ է, տոնական…
— Ջո՜ւր,- կանչում է Դավիթը ուղիղ ժամը 4-ին գիշերվա-առտու իմ, երբ ես մտնում եմ ննջարան… Չի մոռանա, կխմի, ինչպես ես քիչ առաջ, խոհանոցի լվացարանի տակ մնացած 1-2 ամանը լվանալուց հետո, իմ ամենօրյա ձիթապտղի ձեթի 1-2 գդալը խմեցի…
— Անո՜ւշ,- ասում եմ Դավթին…
— Հիմա կարող եք շնորհավորել, ես յոթ տարեկան եմ, մինչև հիմա չէիք կարող…- հայտարարում է, ջուրը խմելով, լուսավոր տղաս…
Սա մի նախապաշարում է, որ ես, տեսեք, փոխանցել եմ իմ Մոնակոյի ընկեր Տիգրան Ջերջյանից…
— Աստղի՛կ, դու կարող ես Դավիթ եղբորդ շնորհավորել…
Գիր է, պատում է, չի հորինում. աշխարհի ամենալուռումունջը քնի մեջ հանկարծ ծմրկտում է…
— Տեսա՞ք, շնորհավորեց ինձ…
Դավթի դեմքին նայողը կապրեր նույնը՝ երջանկություն… դա ավելի հանրածանոթ ի՞նչ անունով ասես…
— Դավի՛թ, ես շնորհակալ եմ մայրիկին՝ Արմինեին, որ ճիշտ ժամանակին քեզ գտավ, բերեց… Ու…
Եռյակը՝ քնած համերաշխ, մի չափով… անձրև՜ է, սա էլ պարգև է այսպիսի օրով, ես՝ գրասեղանի առաջ, լսո՞ւմ եք քնած. ամենահարմար ձևն է, չեք խանգարում ծես դարձած իմ պատումը շարունակելու…
Կրթահամալիրի տնօրենի սիրելի հարթակներից…
Հեծանվով ճանապարհեցի Դավթին ու իր ընկեր-ավտոբուսի ճամփորդներին ուսումնական Բանգլադեշ, իմ մի հարցով… Հայրը այսպես է լինում… չի լքում երբեք…
— Քանի՞ րոպեում ես այսօր կանցնեմ հեծանվային իմ ճանապարհը,- անաղմուկ, ավտոմատ փակվող դռան արանքից մեր երթուղայինի նետում եմ ես…
Կսխալվեն, անգամ եթե չափեն… Սլանում էի, թեթև, բոլորիդ մոռացած, իմ մտքերի ետևում թողած… Այդպես վերացած կարող եմ իրիկունով ներս մտնել, մոռացած հեծանվի լույսը վառել…
Բարի ճամփա, հյուրըդ մեր հին,
Եվ եթե տեսնես՝
Մեզնից էսպես
Մի հարցում տուր հըզոր մահին.
— Մարդու քանի՞
Սերունդ կանի
Մի հըրաժեշտն աստեղային:
Հ. Թումանյան, 1922
Ելենա Այդինյանի՝ արվեստաբան, քննադատական հանդեսի գլխավոր խմբագրի media.am 11.12.2018-ի «Տեքստի հանդեպ անփութությունը փոխարինել հոգատարությամբ» հրապարակումը կարդացեք:
Դավիթ Բլեյանն արդեն 7 տարեկան է. բաց պատուհանից իմ օրվա 3-4-ի արանքում անձրևի ձայնով, որ նվեր է ինձ՝ Դավթի հայրիկին… Նոյեմբերի իմ աշնան շարունակությունն է այսպիսի…
Արատեսում հիմա ձյո՞ւն է… Արի՛, ձյուն… Ես տեսա ձյունի ճերմակի տակ մտնող շերտ առ շերտ, պսպղացող, լուսատու դարձող Արատեսը՝ իր վանքով, դպրական կենտրոնով… Թող գա, որ լինի Սուրբ Ծննդի առավոտը Արատեսում…
Իմ օրը երեկ խիտ եղավ, այնպես-այնքան, որ ասում են՝ քիթ սրբելու թե շունչ քաշելու ժամանակ չեղավ… Օրացույց կազմակերպիչը կարգապահ աշխատանքի կազմակերպման իր բարերար ազդեցությամբ, թանկ, հեղինակային մանկավարժությամբ պահանջված-գտնված-համերաշխ աշխատանքով մեր ստեղծված մի գործիք է. ո՜նց հրաժարվես… նախընտրական-ընտրական-հետընտրականը չի կտրվում-խանգարում… Ամենքը՝ իրենց գործերին:
Խաղողագործ-գինեգործ մասնագետների հետ՝ կրթահամալիրի Բանգլադեշով:
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը սեբաստացի մեդիայի համար իր առաջին պարապմունքն արեց Գեղարվեստում մեր, այնպիսին, որ… տասնյակի չափ պարապմունքի մասնակից-ընտրյալները ոգևորված են.
— Չենք ուզում, որ ընդհատվի, թող շարունակվի…
Վիգեն արվեստագետին սազում-զարդարում է այսպիսի բավարարումը հիացական… Սա եղավ, որ շարունակվի…
Ինչպես մանկավարժական ակումբի հերթական պարապմունքը՝ հանդիպում-քննարկում-ներկայացումը Մարիետ Սիմոնյանի համակարգմամբ… Կարդալու ինչքա՜ն բան է հավաքվել՝ հեղինակային մանկավարժության հեղինակների ստեղծած ընթերցարան… Ո՛նց կարելի է չգնահատել, ինքնագնահատման միջոցով ինքնավստահության ներքին աղբյուրները չօգտագործել մեր մանկավարժության զարգացման-տարածման այս շրջանում…
Նախաձեռնող խմբով մի սկսեցինք նախակրթարանի գործունեության զարգացման քննարկումը, մի այլ խմբով՝ հանրակրթական լողի արդյունքները-ձեռքբերումները ուսումնական սեպտեմբեր-դեկտեմբերի շրջանում… շարունակ չմոռանալով ուսումնական գործի բոլոր մասնակիցներին բերել ուսումնական աշխատանքի անբաժան բաղադրիչ դարձած գնահատման գործին… Սրա բերած համերաշխության, համաձայնության, գործընկերության արդյունքները մենք սկսել ենք քաղել… ճաշակել…
Օրը ավարտվեց նախաձեռնող մի այլ խմբով Ազգագրության և հնագիտության գիտահետազոտական ինստիտուտում Արատես դպրական կենտրոնի 2019-ի գործունեություն ներկայացում-քննարկումով այնպիսի հարգելի ազգագրագետների շահագրգիռ մասնակցությամբ, ինչպիսին Լևոն Աբրահամյանն է ու իր տիկին Գայանե Շագոյանը, դիսերտանտ-կամավորների ուշադիր ունկնդրումով… Սա անվանենք հանրային մի գնահատում մեր անընդհատ գործի… Պայմանավորվածությունը Գայանե Շագոյանի հետ՝ հունվարի նախագծային ճամբարում ուսուցիչ-կամավորների համար սկսել ավանդական և ժամանակակից ծիսակարգի,
քաղաքի մարդաբանության երկշաբաթյա դասընթաց, ինձ ոգևորեց: Վստահեք ինձ. հեղինակային մանկավարժությամբ ձեռք բերված հանգրվանում սա մասնագիտական մի կարող կառույցի հետ գործընկերության մեկնարկ ընդունեք…
Այսօրվա ջրափոս-հայելիներում՝ ծառեր են:
Պոլսահայ մամուլը սկսեց փնտրել ինձ, Մարթային, հետաքրքրվել մեր Ստամբուլ-Երևան ճամբարով ուսումնական… Հուզելու աստիճանի լավ նշան է… Հայ-թուրքական հանրակրթական կամուրջներ են ուրվագծվում ուսումնական նախագծով…
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1521