Զորավար Անդրանիկի 150-ամյակը, որին հետևեցի մի քանի TV-ներով, համացանցի կայքերով, նմանվեց նրա կյանքին. թանգարանի տնօրեն Իլյիչ Բաղդասարյանը շեշտեց իր խոսքում՝ անզորք զորավար… Գլուխ գովելո՞ւ, թե՞ ամոթի բան: Զորավարի անժողովուրդ տարեդարձ ստացվեց: Անգամ mskh.am-ը, մեր ակումբները, երեկվա մեր հետաքրքիր-մեծաքանակ հանդիպումն Ալբերտ Իսոյանի հետ, ՎարժարանՄիջին դպրոց ընդհանուր պարապմունքը, մեր օրացույցը… անգամ Նունե Մովսիսյանը, չարձագանքեցին հոբելյանին… Զորավարի կյանքի դրաման շարունակվում է: Հենց այսպիսի վերնագրով հոդված գրեցի ես Երևանի թիվ 1 կալանատանը՝ 2000թ. փետրվարի 25-ով թվագրված: Այս փոքրածավալ հոդվածը (խոսքը) ծավալուն ուսումնասիրության-դիտարկման արդյունք էր, որ կարողացա անցկացնել կալանատանը: Կարդացեք, ահա ֆինալը. «Զորավարի կյանքը կենդանի, գերլարված, նպատակաուղղված մի դրամա է՝ ողբերգական ֆինալով… Չի կարելի շարունակել ներկայացնել զորավարի կյանքը, որպես հերոսական, մեզ փոխանցվող պատահարների շրջան»… Ինձ այս հոբելյանին այն ներկայացավ ընդհատված…

Նիկոլ Փաշինյանին և ինձ կապում է 20 և ավելի տարիների համատեղ կյանքը. շարունակ հարցնում են-ճշտում՝ Նիկոլի նկատմամբ իմ վերաբերմունքը: Այս օրերին՝ ավելի շատ: Նիկոլն իմ կրտսեր եղբայրն է. սա մի կատեգորիա է, որն անսասան է՝ սրանից բխող հարազատությամբ: Նիկոլը վառ, ընդունակ, նպատակասլաց անհատականություն է, գործիչ, հիմա ինձ համար ավելի ու ավելի հետաքրքիր-հրապարակային քաղաքական գործիչ: Ես հետևում եմ, կարդում, ձեզ եմ փոխանցում. առիթներ, իհարկե, լինում են, քննարկում, փոխանցում եմ իմ տեսակետը, իմ քաղաքական կենսափորձը: Ընդունակ-ծրագրով անհատը միշտ հայոց «Կարմիր գրքում» է եղել, մեր օրերում՝ վերացող տեսակ. երեկ այս միտքը որևէ ձևակերպմամբ մի քանի անգամ հնչեց՝ հայտնի թարգմանիչ-խմբագիր, վաղամեռիկ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրվա հավաքին: Տպավորիչ, մտավորական հավաք: Ի՜նչ լավ է, որ Սամվելն այսպիսի գնահատող-ընթերցող լսարան ունի: Ի՜նչ լավ է, որ Նիկոլ կա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կենդանի խոսք ու կենդանի գործ

 Այդքան հեշտ եղա՞վ,- հարցնում են,- կանչեց (ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը), դու էլ համաձայնեցի՞ր… Վերցրիր նախարարի նշանակման հրամանագիրն ու գնացիր նրա աշխատասենյա՞կ: Հա, 1994թ. նոյեմբերի այդ օրը ես Գերագույն խորհրդում նիստի

Պապի օրհնած ինտերնետը, որպես Աստծո պարգև՞

Օրվա գիրն սկսենք Դավթապատումով. — Ինչի՞ են ասում կրծկալ, որովհետև ծիծիկը կրծումա… — Դավիթ, ո՞ւր ես գնում,- հարցնում եմ լվացարանի աթոռակից իջնող Դավթին,-արի՝ սրբենք մռութդ, նոր գնա… — Չէ, չթողեցիր՝

SOS. անտառը օգնության է կանչում

Ահազանգում եմ՝ SOS, ու դրան համապատասխան քաղաքացիական նախաձեռնությունների եմ կոչում։ Արագ տարածվող, անկուշտ թրթուրը մոլեգնում է Հայաստանով մեկ։ Մենք՝ ուսուցիչների, սովորողների մեծ խմբով,  այդ թրթուրը տեսանք Վայոց ձորում՝ Եղեգիսի խոշորացված