— Ինչո՞ւ են բոլոր աղջիկները վարդագույն սիրում, հը՞․․․
— Իմ քույրիկ Աստղիկը բախտավոր է։ Ինքը բոլորիցս ուշ է ծնվել ու ամենաուշը կմահանա։
Ես ծիծաղում եմ.
— Իսկ դու սո՜ւս, ձայն չհանես, դու բոլորիցս շուտ կմեռնես․․․
Երեկ, երբ երեկոյան վերադարձա Ազգային պատկերասրահից՝ Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հարյուր ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումից, ինձ այսպես դիմավորեց Դավիթը Բլեյան։ Տան ճանապարհն էլ անցա նշանավոր-սիրելի Գարս Խաչատրյանի հետ, ով ինձ պատմում էր ազատազրկումից հետո հանրային-ստեղծագործական կյանք ներառման իր կոնկրետ նախագծերի մասին։ Մեր Գարսին չօգնել չի կարելի, չի լինի։

Այս օրերին մերը դարձած Մարիամ Շաքարաշվիլիի (1993թ․), Բեքա Սաքվարելիձեի (1991թ), Քեթևան Կոբախիձեի (1985թ.) ցուցադրությունը պարուրել էր ինձ. բազմամարդ-ուրախ-երգեցիկ պատկերասրահը, ինչպես և մեր Գեղարվեստի հյուրընկալ կացարանը, որպես տուն, ոգևորելն-թև էին տվել վրաց երիտասարդ նկարիչներին, որ առաջին անգամ էին Հայաստանում, Երևանում, Բանգլադեշում։ Այսպիսին էր միջավայրը և օրեր առաջ կրթահամալիրի Գեղարվեստի բաց լաբորատորիայում, որտեղ վրաց նկարիչները նկարչական տեխնիկաներ էին փոխանցում մեր ուսուցիչներին, սովորողներին։ Շնորհակալ եմ, երեկո, ինձ օգնեցիր հաղթահարելու կրթահամալիրի Բանգլադեշից Երևանի ֆիզիկական կենտրոն անցումը՝ երեկվա մեջ երկու անգամ, մեկ՝ «Ֆակտոր TV»-ով, մեկ՝ «24 news»-ով․․․ Արժեր-չարժեր, դիտող-չհավանողը, լսող-չհամաձայնողը կիմանա․ կապեր են, լրագրող աղջիկներ, դիրքորոշում կյանքի, որ չի հաղթահարվում, գործ ու տրտմության բերում։ Անցավ։ Մնաց՝ երկար կմնա, այնքան, որ կձայնի-կտանի խոստացած ուխտի՝ Շատինով-Շատինի կիրճով Շատինավանք․․․ Մինչև չերգենք, միասին չլինենք, բաց չի թողնի․․․ Զի՜լ ձեն է՝ իմ  ականջում մնացած։

Օրը սկսեցի Տատյանա Չեռնիգովսկայայի «Ստեղծականությունը որպես ուղեղի կոչում» հրապարակման ընթերցումով․․․ Կարդացե՛ք։ Երաժշտությունը, այո, ֆիզիկապես փոխում է ուղեղը․․․ Դավիթ Բլեյանի ուղեղի այսօրվա վիճակը, որքան էլ գիտեք իմ անանց հիացումը Շամխալբեկ հորովս, որոշված է Մոցարտ-Բախի ամենօրյա ուկնդրումով, որի կազմակերպիչ Արմինե Աբրահամյան ուսուցիչ-մայրիկով շարունակ հիանում եմ․ անհոգնել-շարունակական․․․

Տիկնիկագործները: Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

«Խնամված ձի» արտահայտությունը, որ վերցրի Վարսիկ Աթոյանի բլոգից, ուսումնական ագարակում Էդմոնդի հոկտեմբեր ամսվա մանկավարժության խորագիրը կարող է լինել․․․ «Կարծես ձին գեղեցկության սրահ էր եկել»․․․ տեսանյութից կտրվել չէի կարողանում․․․ Շնորհակալ եմ, երկարօրյայի աղջիկներ մեր, դասվարներ, բնագիտության-տեխնոլոգիայի ուսուցիչներ, որ ձիավարժ Էդմոնդի հետ ստեղծում եք այսպիսի մանկավարժություն․․․

Էդվարդ Հովհաննիսյանը, մեր Ավագ դպրոցի շրջանավարտը, որ ավարտեց դպրոցը, աշխատեց, գնաց ծառայության, վերադարձավ, իրեն բնորոշ լրջությամբ շարունակում է իր պարտիզապուրակայինը՝ վճռականորեն անցում կատարելով խաղողագործության-գինեգործության․․․  որ Սեբաստացու օրեր․կրթահամալիրի տոնը դառնա-մնա երկրագործական, առանց մեր ստեղծած գինու, առանց գինու բերած մշակույթի ու միջավայրի, ուսումնական մասի չլինի․․․ Ինձ հարցնում են բոլոր դպրոցներում՝ երբ է սկսում հարիսայի ավանդական ծեսի խոհանոցի պատրաստությունը՝ հացթխիկով, թթուդրիկով, գինի քամելով, ուրախությամբ… Երեկ, իմ ավանդական շրջայցով պարզեցի, որ Արևմուտքում, Արևելքում, Հյուսիսում գինու գործը սկսել են. «Ուսումնական մառան» նախագիծը հոկտեմբերի 22-27-ի նախագծային շաբաթում կարևոր տեղ ունի։ Քոլեջն այս գործի գլխադասն է․․․ Մայր դպրոցում մառանի տեղի որոշումը թողնված է ինձ․ իմ ու Վարդան Կարապետյանի հատուկ հայտարարությունը կլսեք այսօր, մինչև մանկավարժական-մարզական պարապմունքների սկիզբը․․․

Միջավայրի նոր լուծումները Հարավային դպրոցում:
Լուսանկարները՝ Արև Բալջյանի:

Մենք ապրում ենք աշխարհում, որտեղ թաղումը հանգուցյալից կարևոր է, որտեղ հարսանիքը սիրուց առավել է, որտեղ արտաքինը խելքից կարևոր է։ Մենք ապրում ենք բովանդակությունն անտեսող փաթեթավորման մշակույթում։
Էդուարդո Գալեանո

Կլինի՞ այսպիսի գիր, որպես երեկվա վերսկսածի շարունակություն։ Եղա՞վ։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1472

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր տան հերոսը, իհարկե․․․

Երկնքում աստղերն են, իմ գրկում՝ Աստղիկը, մենք քայլում ենք․ – Ձկները սոված են, Դավի՛թ, վեր կաց․․․- պարբերաբար լսվող կանչերից է մեր տան․․․ – Ես եմ կերակրելու ձկներին էսօր․․․

Սկսում ենք ու․․․ շարունակում․․․

Մեռելոցից-մեռելոց կենդանություն՝ սրա խորհրդանիշ կանաչապատում-կենսական խնամք, փոխանցելով մեր շուրջ, մեկմեկու․․․ — Պա՜պ, դու կրթահամալիրի խորհրդանի՞շն ես․․․ Հանկարծ խոսքի մեջ հարցնում է Դավիթը Եղեգիսի կիրճից Սելիմի լեռնանցքով, Արգիճիի հովտով Սևանի ավազան

Եւ թող մեզ զպարտիս մեր…

Որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց… Ո՛չ ամերիկացիները գիտեն մայիսի 8-ի, 9-ի խորհուրդը ըստ հարցումների, ո՛չ Վիեննայում են հիշում ըստ Շուշան Բլեյանի. մայիսի 9-ը սովորական աշխատանքային օր է, մայիսի 8-ը՝