Թիֆլիսով-Բանգադեշ-Եղեգիսի Արատես․․․ Չէ՛․․․ Վայոց ձորի Գլաձոր-Վերնաշենով-Սպիտակավոր-Շատինավանք, Շատինի կիրճով-Շատին-Եղեգիսով Արատեսի դպրական կենտրոն, դպրոց բնության գրկում, սեբաստացի 6-8-րդ դասարանցիների ուսուցիչների մի փնջի ուղեկցությամբ Եղեգիս-Վերնաշենի սովորողների, ուսուցիչների և փեսաների մի այլ փնջի հետ․․․ Իմ բնական վիճակը հիմա քայլքով-հեծանվով ճամփորդությունն է․․․ Ինձ որ հետ չկանչեք, ոչ էլ վերադարձող եմ… Հոկտեմբերի 13-ին, մեկ օրում 25 կմ-անոց լեռնանցում, վայրէջքով-վերելքով, անձրև-կարկուտով, լրիվ անծանոթ Շատինակիրճով․․․ Մենք անցանք Տաճար տանող ճանապարհով, մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու․․․ իմ այս ուխտն էլ, որ ես նախաձեռնեցի-դիտարկեցի ողջ ընթացքում, ինչպես հետազոտող հայրենագետ տիար. այսպիսի՜ առաջնորդություն․․․ Ու Եղեգիս-Արատեսով տեսա Շատինից տաճար բերող ճանապարհը՝ համերաշխության-հաշտության, սիրո, երբ յուրաքանչյուրը Շատինի դպրոցի մոտից կծռվի, ճամփա կընկնի Եղեգիս գետի աջ ափից ձախ ափ անցումով, կբռնի Շատինակիրճով Շատինավանքի կածանը՝ Շատինավանքում միասին կրկնակի աղոթելու, ժամերգություն-շարականով, Արատեսի դպրական կենտրոնի ղողանջներով շատինցոց Շատինը մեզ, ուխտի մասնակից յուրաքանչյուրիս հարազատացնելու․․․ Ու Մարատ Սմբատյանի խոստացած մատաղը ընդունելի կլինի․․․

Դուք տեսե՞լ եք՝ ինչպես է Դավիթ Բլեյանը ցուցադրվում վերջապես տուն հասած հայրիկին, մազալու թրթուրիկի՝ смешной червячок–ի պես ներկայանում հե՛նց տան մերկ հատակին՝ տոնական հագուստով․․․ ծիծաղից կպայթեք․․․ իսկական թրթուրիկ․․․ Ինչպես է 7-րդ դասարանի Հայկ Պետրոսյանը Արատեսի Խաչոց ձորի ապառաժներից մեկը որպես Հայկի պատվանդան օգտագործում՝ ինքնաշեն նետ-աղեղով, ինչպես է նրա ընկեր Մարկը՝ իմ Արաքսիկ քրոջ տղան, 25 կմ լեռնային ճանապարհով տանում իր և դասընկերուհի Թերեզի ուսապարկերը, իր եղբայր Ռոբի պես․․․ իսկական «ուրախ թրթուրներ»․․․ ժպիտով կփառավորվեք․․․․

Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի հայացքով Գոհար Եղոյանի ֆոտոխցիկից:

Լսե՞լ եք՝ ինչ է պատասխանում 6-րդ դասարանի Ռաֆայել Պետրոսյանը իրիկունը կրակի շուրջ խմբված-չորացող ընկերների մոտ իմ հարցին, թե՝
— Ա՛յ ընկերներ, վերջը չե՞ք ասի, թե ինչ էիք կորցրել էս անցումում՝ Վերնաշենից-Արատես, որ ողջ օրը փնտրում էիք․․․ Գտա՞ք գոնե․․․
— Հա, երթուղայինը մեր․․․

Ամեն օր մայրաքաղաքի որ ծայրից Բանգլադեշ երթուղայիններով եկող-գնացողի համար ուրիշ փոխադրամիջոց-տրանսպորտ-փրկություն չկա․․․ երթուղայինը մեր՝ վարորդ Արթուրի։ Դուք ուրիշ անուն չեք կարող տալ 25կմ-անոց ճանապարհին հերթով ուղեկցող փոխող հինգ տարեկան սեբաստացի Արամ Ներսիսյանի ու Տաթև Աբրահամյան ուսուցչի շատինյան երկխոսությանը, քան վտանգավոր՝ բառիս բուն իմաստով․․․ և ձորը բռնած այլմոլորակայիններով և այս զուլում «չեռվյաչոկի» գալարումներով․․․

Ողջ ճանապարհին ու գիշերով, թվում է՝ անընդհատ, ինչե՜ր էին հրահանգում հեռախոսներով ծնողները տարատարիք, Հայաստանի-աշխարհի տարբեր ծայրերից․․․ Ի՞նչ էին խոսում զինվորական վրանում գիշերը անցկացնող չեռվյաչոկ-զույգերը-խմբերը՝ վրանի վառարանից-դրսի օջախ ներս ու դուրս  անելով, անվերջանալի թվացող խուրջինները ու Գոհար-Վարդ-Տաթև կազմակերպիչների անսպառ խոհանոցը մաքրելով․․․

Ժպիտի, լուսավոր ժպիտի մեջ ողողվեց-մնաց իրիկուն-գիշեր-առավոտ-ցերեկ Արատեսի դպրոցը՝ իր բնության մեջ, Վերնաշենի 11-րդցի Հայկի, Վանուշի, Եղեգիսի 10-րդցի Տիգրանի հոգատարությամբ․․․

Ես չէի դիմանա. հանկարծակի վրա հասած գալարումներից, իմ ներսի ոչ ուրախ թրթուրներից ինձ փրկեց գիշերային քունը հրամանատարական առանձնավրանում։ Ես Արատեսում այսքա՜ն երկար քնած չկայի։

— Ձեր փոքրերն էլ, ուսուցիչներն էլ շա՜տ հաճելի մարդիկ են, նրանց հետ շփումը մեզ օգտակար էր․․․ Մենք էլի կգաք Արատես․․․
— Դասարանով ձեր․․․- հետո հիշեցի, որ քիչ են,- բոլորով հավաքվեք, եկեք Արատես․․․ Կարճ ճանապարհն էլ գիտեք ոտի, մեքենայինն էլ, — վայոցձորցի եռյակին հրաժեշտ տալիս ասացի ես․․․

Արատեսյան, Շատինավաքում տեսապատկերները՝ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1471

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարոտ առնող-փոխանցող… գիր է…

Արատեսյան ընդմիջումներով ես հետևում եմ քաղաքական անցուդարձին, որ Երևանի ավագանու ընտրություններով քաղաքային անցուդարձ է… Ընտրություններով, թե առանց դրա՝ հայաստանյան կյանքը տեղավորվել է իր մայրաքաղաքի մեջ, թվում է, ամբողջությամբ: Ցավով եմ

TV տաղավար դարձած մեր ջերմոց-լաբորատորիայում․․․ Գիր է…

Սիրելի Լուսինե Բադալյանի ստեղծագործական խմբի այցը, պահանջը նկարահանելու հենց հիմա, ո՞նց կարող է մեզ հանկարծակիի բերել․ կրկնում եմ երեկվա գրում ասվածը՝ բարով գաք, մեր բաց աշխարհը կրթական յուրաքանչյուրիդ դպրոցն է․․․

Դուք ուզում եք, որ ես ծիծաղեմ…

Ծիծաղ: Առավոտը Հյուսիսային դպրոցի պարտեզում. տեսանյութն այս բաց էի թողել… Ո՜նց չծիծաղես։ Դժվար քնեցի, կտորներով, արթուն եմ կեսգիշերին՝ 12-ն անց կեսից մեկը, հետո 3-ից 4-ը, հետո 6-ից… Հեշտ բան չէ էս